СТАНЬ VIP

Աղոթքներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աղոթքներ

Сообщение:#1  Сообщение Karen » 01 апр 2014, 02:17

(32.78 кб) Просмотров: 12057
(105.32 кб) Просмотров: 12057

Ի՞նչ է աղոթքը

- Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդն է: Եթե ամեն օր չաղոթենք, ապա հոգին կհիվանդանա եւ կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է: Աղոթելիս մարդ շնորհներ է ստանում: Աղոթքը սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց աղոթքի ոչ մեկը չի կարող փրկվել:

Ի՞նչ իմաստ ունի աղոթք բառը

- «Աղ»- աղաչանք, «ոտք» – հարաժամ: Այսինքն՝ աղոթք նշանակում է հարաժամ աղաչանք Աստծուն:

Ի՞նչ միջոցներով է կատարվում աղոթքը

- Աղոթքը կատարվում է սրտով, լեզվով եւ ձեռքերով: Ուստի դրանք սուրբ պիտի պահենք, որովհետեւ սուրբ աղոթքներն են, որ լսելի են լինում Աստծուն: Ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու՝ ձեռքերի սրբությունը (Ա. Տիմ. 2:8) այն է, որ դրանք մաքուր պահենք ագահությունից, արյուն թափելուց, գողությունից: Լեզվի սրբությունը այն է, որ լեզուն զերծ պահենք բարկությունից, հայհոյանքից, աղաղակներից: Սրտի սրբությունը այն է, որ սիրտը մաքուր պահենք ամեն տեսակի մեղքերից, չար խորհուրդներից, որովհետեւ սիրտը Սուրբ Հոգու տաճարն է:

Ի՞նչ տեսակի են լինում աղոթքները

-Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են դավանական, փառաբանական, զղջման, ապաշխարության, բարեխոսական: Ըստ նշանակության՝ խնդրանքներ, օրհնություններ, գոհություններ:
Խնդրանքները գործած մեղքերի համար գթության եւ ողորմության աղերս են:
Օրհնություններով եւ գոհություններով խնդությամբ գոհանում ենք մեր երկնավոր Հորից եւ օրհնում Նրան իր բոլոր գործերի համար:
Աղոթքը լինում է անձնական եւ ընդհանրական: Անձնական աղոթքը կարող ենք կատարել ամեն ժամ եւ ամենուրեք, իսկ ընդհանրական աղոթքը` որոշակի ժամերի եւ միայն եկեղեցում, որովհետեւ եկեղեցին ընդհանրական աղոթքների վայրն է:
Անձնական աղոթքով մեր սերն ենք հայտնում Աստծուն, իսկ ընդհանրական աղոթքով մեր պարտքն ենք վերադարձնում նրան:

Ի՞նչ է ասել Հիսուսը աղոթքի մասին

-Հիսուս պատվիրում է մեզ հաճախակի աղոթել, աղոթել հանապազ եւ անդադար (Մատթ. 5:17, Ղուկ. 18:1, 21:36, Եփես. 6:16):

Ո՞րն է ճշմարիտ աղոթքի հիմքն ու սկիզբը

-Ճշմարիտ աղոթքի հիմքը եւ սկիզբը Աստծուն փառաբանելն է: Սբ. Բարսեղ Կեսարացին աղոթքի մասին ասում է.
-«Աղոթք սկսելով` թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը ու բարձրացիր երկնքից էլ վեր, թող երեւելի ու աներեւույթ ամեն արարածի եւ սկսիր փառաբանել ամենքի Արարչին»:
Ողջ տիեզերքն է փառաբանում Աստծուն, երկնային զորություններն են անդադար փառաբանում Աստծուն, մեր փառաբանություններով մասնակից ենք դառնում առ Աստված նրանց փառաբանությանը: Դա հաստատում է մեր հավատքը, աճեցնում ու ավելացնում այն: Ինչ վիճակում էլ մարդ գտնվի` առողջ, թե հիվանդ, հաջողության, թե փորձության մեջ, մշտապես պետք է փառաբանի, գովաբանի ու օրհնի Աստծուն: Սա է ճշմարիտ աղոթքը:

Աղոթքներ՝

Изображение

Հավատով խոստովանիմ
Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք
Շաբաթվա յուրաքանչյուր օրվա աղոթք
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Ճանապարհի համար աղոթք
Հաղթության աղոթք
Բժշկության աղոթք
Ազատագրման աղոթք
Սուրբ Խաչին նվիրված աղոթք
Գոհաբանական աղոթք
Խաղաղության աղոթք
Չարի հնարքների դեմ աղոթք
Զինվորների աղոթք
Աղոթք Սուրբ Խաչի զորության
Աղոթք ննջեցյալների համար
Բժշկության համար աղոթք
Գոհության աղոթք
Երիտասարդի աղոթք
Ընդհանուր ննջեցյալների աղոթք
Իմաստություն Սողոմոնի
Թշնամիների համար աղոթք
Աստվածընկալ Սուրբ խաչին աղոթք
Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո աղոթք
Հիվանդների համար աղոթք
Հղի կնոջ աղոթք Աստվածածնին
Հոգեգալուստի տոնի աղոթք
Ճաշից առաջ աղոթք
Ճաշից հետո աղոթք
Մայր Սուրբ բարեխոսեա
Մեղքերի ներման աղոթք
Միածին Որդուն աղոթք
Ննջեցյալների համար աղոթք
Ուսանողի աղոթք
Օրվա ավարտի աղոթք
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#2  Сообщение Karen » 01 апр 2014, 02:19

Հավատով խոստովանիմ

ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ
ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


Ա
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:




Բ
Հաւատով խոստովանիմ Եւ երկիր պագանեմ քեզ, Անբաժանելի լոյս, Միասնական սուրբ Երրորդութիւն Եւ մի Աստուածութիւն, Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. Հալածեա ի հոգւոյ իմմէ Զխաւար մեղաց եւ անգիտութեան. Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝ Աղօթել քեզ ի հաճոյս Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Շարունակությունը՝
Текст:
Գ
Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի Ի խնդիր մոլորեալ ոչխարին. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Ընկալ զիս որպէս զանառակ որդին. Եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝ Զոր մերկացայ մեղօք, Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Դ
Որդի Աստուծոյ Աստուած ճշմարիտ, Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ Վասն մերոյ փրկութեան՝ Խաչեցար եւ թաղեցար Եւ յարեար ի մեռելոց Եւ համբարձար փառօք առ Հայր. Մեղայ յերկինս եւ առաջի քո. Յիշեա զիս որպէս զաւազակն՝ Յորժամ գաս արքայութեամբ քով. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ, Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝ Մեղայ յերկինս եւ առաջի քո. Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝ Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Զ
Անեղ բնութիւն, Մեղայ քեզ մտօք իմովք. Հոգւով եւ մարմնով իմով. Մի յիշեա զմեղս իմ զառաջինս՝ Վասն անուանդ քում սրբոյ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Է
Տեսող ամենայնի Մեղայ քեզ, Խորհրդով, բանիւ եւ գործով. Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:




Ը
Քննող գաղտնեաց, Մեղայ քեզ կամայ եւ ակամայ, Գիտութեամբ եւ անգիտութեամբ. Թողութիւն շնորհեա մեղաւորիս. Զի ի ծննդենէ սուրբ աւազանին Մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ Առաջի աստուածութեանդ քո, Զգայարանօք իմովք, Եւ ամենայն անդամօք մարմնոյս. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Թ
Ամենախնամ Տէր, Դիր պահապան աչաց իմոց Զերկիւղ քո սուրբ Ոչ եւս հայիլ յայրատ. Եւ ականջաց իմոց՝ Ոչ ախորժել լսել զբանս չարութեան. Եւ բերանոյ իմոյ՝ ոչ խօսիլ զստութիւն. Եւ սրտի իմոյ՝ ոչ խորհիլ զչարութիւն. Եւ ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն. Եւ ոտից իմոց՝ Ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան. Այլ ուղղեա զշարժումն սոցա Լինիլ ըստ պատուիրանաց Քոց յամենայնի. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Ժ
Հուր կենդանի Քրիստոս, Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր՝ Բորբոքեա յանձն իմ, Զի այրեսցէ հոգւոյ իմոյ. Եւ սրբեսցէ զխիղճն մտաց իմոյ. Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ. Եւ վառեսցէ զլոյս գիտութ-եան քո ի սրտի իմում, Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԱ
Իմաստութիւն Հօր Յիսուս, Տուր ինձ զիմաստութիւն, Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել Առաջի քո յամենայն ժամ. Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց Փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԲ
Կամեցող բարեաց Տէր կամարար, Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ. Այլ առաջնորդեա ինձ Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԳ
Արքայ երկնաւոր, Տուր ինձ զարքայութիւն քո, Զոր խոստացար սիրելեաց քոց. Եւ զօրացո զսիրտ իմ Ատել զմեղս Եւ սիրել զքեզ միայն Եւ առնել զկամս քո. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԴ
Խնամող արարածոց, Պահեա նշանաւ խաչի քո Զհոգի եւ զմարմին իմ՝ Ի պատրանաց մեղաց, Ի փորձութեանց դիւաց, Եւ ի մարդոց անիրաւաց, Եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԵ
Պահապան ամենայնի Քրիստոս, Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ Ի տուէ եւ ի գիշերի. Ի նստիլ ի տան, Ի գնալ ի ճանապարհ, Ի ննջել եւ ի յառնել, Զի մի երբէք սասանեցայց.
Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԶ
Աստուած իմ, որ բանաս զձեռն քո Եւ լնուս զամենայն արարածս Ողորմութեամբ քով, Քեզ յանձն առնեմ զանձն իմ. Դու հոգա եւ պատրաստեա Զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ Յայսմհետէ մինչեւ յաւիտեան. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԷ
Դարձուցիչ մոլորելոց, Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց Ի բարի սովորութիւն. Եւ բեւեռա ի հոգի իմ սոսկալի օր մահուն, Եւ զերկիւղ գեհենոյն, Եւ զսէր արքայութեանն. Զի զղջացայց ի մեղաց Եւ գործեցից զարդարութիւն
Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԸ
Աղբիւր անմահութեան. Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան Որպէս պոռնկին. Զի լուացից զմեղս անձին իմոյ՝ Յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԺԹ
Պարգեւիչ ողորմութեան, Պարգեւեա ինձ Ուղղափառ հաւատով, Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ Եւ արեան քո հաղորդութեամբ Գալ առ քեզ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



Ի
Բարերար Տէր, Հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս՝ Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ. Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն՝ Որք են ի ներքոյ երկնից. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԻԱ
Լոյս ճշմարիտ Քրիստոս, Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել Զլոյս փառաց քոց Ի կոչման աւուրն Եւ հանգչել յուսով Բարեաց յօթեւանս արդարոց Մինչեւ յօր մեծի գալստեան քո. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԻԲ
Դատաւոր արդար, Յորժամ գաս փառօք Հօր դատել Զկենդանիս եւ զմեռեալս՝ Մի մտաներ ի դատաստան Ընդ ծառայի քում, Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն Եւ լսելի արա ինձ Զերանաւէտ կոչումն արդարոց՝ Յերկնից արքայութիւնդ. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:



ԻԳ
Ամենաողորմ Տէր, Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝ Իմոց եւ օտարաց, Ծանօթից եւ անծանօթից, Կենդանեաց եւ մեռելոց. Շնորհեա եւ թշնամեաց իմոց Եւ ատելեաց զթողութիւն, Որ առ իս յանցանաց. Եւ դարձո զնոսա ի չարեացն, Զոր ունին վասն իմ, Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:




ԻԴ
Փառաւորեալ Տէր, Ընկալ զաղաչանս ծառայի քո՝ Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին, Եւ Յովհաննու Մկրտչին, Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային, Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, Եւ սրբոց առաքելոց եւ մարգարէից, Եւ վարդապետաց, եւ մարտիրոսաց Եւ սրբոց հայրապետաց, եւ ճգնաւորաց Եւ կուսանաց, եւ ամենայն սրբոց քոց, Երկնաւորաց եւ երկրաւորաց, Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ, Յաւիտեանս յաւիտենից, ամէն:



Ա (1)
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Բ (2)
Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Գ (3)
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Դ (4)
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Ե (5)
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Զ (6)
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Է (7)
Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջընջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Ը (8)
Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



Թ (9)
Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր աչքերիս` ՝ այլևս անպատկառ չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ չխոսելու,սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:




Ժ (10)
Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԱ (11)
Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԲ (12)
Բարիք կամեցող Տե՛ր կմարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԳ (13)
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԴ (14)
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԵ (15)
Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԶ (16)
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԷ (17)
Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԸ (18)
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԹ (19)
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:




Ի (20)
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԻԱ (21)
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանակորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԻԲ (22)
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԻԳ (23)
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծա-նոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնա-միներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:



ԺԴ (24)
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետ-երի, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբե-րի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս
հավիտենից. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#3  Сообщение Karen » 01 апр 2014, 02:21

Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք


Աշխարհաբար:
Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ: Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:



Գրաբար
Նայեա, Տէր, քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսուս Քրիստոս:Մի բարկանար ինձ, Տէր իմ, վասն բազում մեղաց իմոց, եւ մի մերժեր ի սպառ զգործս ձեռացքոց. մի հասցէ ի վերայ իմ ցասումն անոխակալիդ, եւ մի անտես արասցես զտարակուսեալս,Տէր երկայնամիտ եւ անյիշաչար: Յիշեա, մարդասէր, զվտարանդեալս մեղաւք եւ պատեաողորմութեամբ զվէրս վիրաւորելոյս, քանզի տոռունք մեղաց պատեցան զինեւ, եւ հոյլքյանցանաց պաշարեցին զիս: Հաս յաւգնութիւն կործանելոյս եւ փրկեա զխաղբակեալս ի մեղաց, յորմէ դողամ, ի դառնութենէ դժոխոցն ապրեցո զիս, Տէր իմ. եւ յորմէ սարսեմ`յանշէջ հրոյն, պահեա զիս զեղկելիս, Աստուած իմ. զմեղաւք աղտեղեալս սրբեա, Տէր իմ, եւ իսկզբանէ սրբոցն մասնակից արա զիս, Աստուած իմ. եւ զհարուածեալս ի մեղաց` հրաւիրեայանճառ երկնից յարքայութիւնդ առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#4  Сообщение Karen » 01 апр 2014, 02:26

Շաբաթվա յուրաքանչյուր օրվա աղոթք


Երկուշաբթի օրվա աղոթք



Աշխարհաբար:

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեցինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որնրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ ևմիշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար:

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր քո ամենազաւր և բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, և անշուշտամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանացամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկառ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» [Մատթ. Թ. 5] բազում. քանզի անաւր էնութիւնքիմ բարձրացան քան զգլուխ իմ, և բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս: Չի՛ք չափչարեաց չարասիրիս, և ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս: Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ,Տէ՛ր, և անջրպետեալ վերացո՛ ի վսերէս զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսինփառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:



Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»


Երեքշաբթի օրվա աղոթք



Աշխարհաբար:

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորինների սստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին,և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանիթույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն ևմարմնին: Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս,կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից,նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար:

Վերին վայելչութեանցդ վերանորոգող և ստորնայնոցս ստեղծող՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որյայսմ աւուր հրամայեցեր անբաւութեան ջուրցն ժողովիլ ի ժողովս իւրեանց, յորում երևեցաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բուսաւք և տնկաւք, և ծառաւք և ծաղկաւք, և ամենայն բարի պտղաւք յազգս իւրեանց, անկանիմ առաջի քո և խնդրեմ ի քէն՝ թարշամեալս մեղաւք իհոգւոյ ծաղկանցն և անպտուղս ի բարի արգասեացն, հայեա՛ց, Տէ՛ր, ի ստեղծուածս անմեղ մատանցդ, և զգործս անարատ ձեռացդ մի՛ անտես առներ, այլ նախախնամական սիրովդ խնայեա՛ ի խախտեալս և ի տարակուսեալս մեղաւք, զի նետք նենգաւորին խոցոտեցին զիս, և հարան յիս փուշք բանսարկուին, վիրաւորեաց զիս վիշապն ահագին, և թոյնք մահաբեր գազանին թափեցան ի վերայ իմ. չի՛ք ուստեք փրկութիւն, և ո՛չ գոյ բժշկութիւն հոգւոյ և մարմնոյ իմոյ: Արդ, հայցեմ ամենամեղս յամենազաւր տէրութենէդ, բժշկեա՛ զբեկեալ սիրտս և պատեա՛, մարդասէր Տէր, զկարեվէրս. և որպէս այսաւր որոշեցեր զջուրն ի ցամաքէն, նոյնպէս որոշեա՛ յինէն զամենայն անաւրէնութիւնս իմ, և արժանի արա՛ երկնից արքայութեանդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»


Չորեքշաբթի օրվա աղոթք



Աշխարհաբար:

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար:


Անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, անճառ ճառագա՛յթ և անհասանելի լո՛յս, և լուսեղինաց դասուցդ յաւրինի՛չ, և լուսաւորացդ երկնից ստեղծո՛ղ,Երրորդութի՛ւն սուրբ, որ յայսմ աւուր գոյացուցեր զարեգակն և զլուսին և զաստեղս, և եդեր զնոսա ի հաստատութիւն երկնից՝ լուսաւորել զարարածս և ցուցանել զժամս և զժամանակս, զաւուրս և զտարիս. և արդ, ես՝ խափանեալս ի լուսոյ և ծածկեալս խաւարաւ մեղաց, հայցեմ յամենալոյս ողորմութենէդ՝ որպէս տարրական լուսաւորացդ շնորհեցեր լոյս, շնորհեա՛ և ինձ յառատ և յանհամեմատ լուսոյդ փոքր մի մասն և բաժին, և փարատեա՛ յինէն զմէգ և զխաւար յանցանաց, և անանց լուսովդ առաջնորդեա՛ ինձ յերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ ևմիշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»



Հինգշաբթի օրվա աղոթք


Աշխարհաբար:

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկացիր ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:



Գրաբար:

Ներող և ներգործող բարեաց, բազմագութ և ողորմած Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց և ձկանց ծովու և թռչնոց երկնից, և աւրհնեցեր զնոսա՝ աճել և բազմանալ, և մինչև ցայսաւր և առ յապա խնամարկես ի վերայ նոցա. և արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ և ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ և մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգևաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո և արա՛ առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս և ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց: Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, և մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, և հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց և ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, և զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն և սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

Ուրբաթ օրվա աղոթք


Աշխարհաբար:

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ,որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր Քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այսօրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր,հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար:

Էապէս բարի և ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուրհրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս և զանասունս, և զսողունս և զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս և զընտանիս, և յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, և կացուցերզնա տէր և իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, և եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն և ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամխաբեցաւ փոքր և թեթև յանցմամբ, իսկ ես անթիւ և մեծամեծ յանցանաւք մեղանչեմանդադար, ուստի և վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած իվերայ խաչին: և արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ և անոխակալ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ,ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս և մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յորփչեցեր, և մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զոր ստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, և ի քեզ յուսամ, և ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի և հանդիպեցուսցես զիս,Տէ՛ր, թողութեան մեղաց և քաւութեան յանցանաց, և մասնակից արասցես զվրիպեալս արանց արդարոց և ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցիցզամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#5  Сообщение Karen » 01 апр 2014, 02:27

Առավոտյան աղոթք


Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:
Ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#6  Сообщение Karen » 01 апр 2014, 02:29

Երեկոյան աղոթք


Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#7  Сообщение Karen » 01 апр 2014, 02:30

Ճանապարհի համար աղոթք


Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին`պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:


Հովհաննես Գառնեցի
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#8  Сообщение Karen » 01 апр 2014, 02:31

Հաղթության աղոթք


Հիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, քանզի ահա առյուծի պես գոչում ու մռնչում են՝ կամենալով կլանել ինձ: Արձակի՛ր Քո շանթերը և կործանի՛ր նրանց, քանզի զորություն՝ չունեն կանգնելու Քեզ սիրողների ու աղոթողների առջև. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#9  Сообщение Karen » 01 апр 2014, 02:31

Բժշկության աղոթք


Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали

Աղոթքներ

Сообщение:#10  Сообщение Karen » 01 апр 2014, 02:32

Ազատագրման աղոթք


Խաչի նշանի դրոշմից, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր, և վերականգնեցիր պատկերիդ փառքով: Աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան,թող վերանան որոգայթները, մարտնչողները պարտվեն: Վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի: Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. ամեն:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
Информация: Показать детали



Вернуться в Ընդհանուր