СТАНЬ VIP

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:01

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Գնացք

Իսկ այն, ինչ որ կիսատ մնաց,
Տողերիս մեջ ավարտել եմ ուզում:
Լի՛-լի, Լի՛-լի, Լի՛-լի, Լի՛-լի.
Գնացքի ակերն են ծամում
Իրենց երկաթե լնդերով բացված:
Պատուհանին անձրևի շիթերը
Նկարում են կանացի ոտքեր`
Քնքուշ ձագարների նման,
Որ միտված են ներքև.
Լի՛-լի, Լի՛-լի, Լի՛-լի …
Հանդիպակաց քաղաքները կամովին ցնդում են`
Թողնելով լույսեր` լղոզված և հուշեր` ինքնաբուխ,
Նրանց հալված մարմիններից
Հորդում է գիշերը – կորստյան մատնելով,
Լափելով նոր քաղաքներ.
Լի՛-լի, Լի՛-լի …
Իսկ իմ դիմաց նստած եմ ես.
Ով աչքերը թարթեց – չդիմացավ,
Ըստ պայմանի` պետք է նետվի ներքև`
Համարվի անհայտ կորած.
Կեր` աղվեսներին
Եվ գտածո` տուրիստներին անտառային:
Ի՛նձ ինչ.
Երկու դեպքում ես շահող եմ,
Ի՛նձ ինչ.
Երկու դեպքում թռչում եմ ես.
Հաղթանակս-պարտությունս` աչքով տալիս իրար`
Դանակներ են հանում և շարում ափսեներ.
Լի՛-լի …
Վերջին ակորդ,
Հույսի պարկուճ,
Վանկերի վերջ,
Տառերի սով,
Հնչյունների ժլատություն,
Չկամություն այբուբենի,
Ահա Տիտանիկի ծռված հառաչ`
Մի խեղդված
Լի՛…
Այդ ժամանակ ես կթռչեմ իսկականից.
Չե՛մ դիմանա
Ի՛նձ ինչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:04

Իմ Լեհական Սերը

Իմ Լեհական Սերը պաղպաղակ էր սիրում,
Որը ես բացում էի մորու մուրաբայով,
Երբ միասին տուն էինք թռչում Դիսկոներից
Եվ փողոցում բռնում էր ձեռքս`
Իբր` հենվելու համար:

Հետո ծանր էր շնչում …
Եվ չէր կրում ակնոց,
Չնայած նրան կսազեր,
Հեռու էի տաղանդ լինելուց,
Այլ դասական – կայտառ սիրահար էի:

Հետո, երբ հիվանդ էի,
Նստում էր կողքս – լինում էր քնքուշ,
Ուղղում էր մազերը և ավելորդ
Խորհրդի պես` ականջի ետևն էր գցում:

Իմ Լեհական Սերը պատմաբան էր նաև
Եվ սիրում էր զբաղվել կարուձևով,
Ինչպես իր տատիկը, հավանաբար,
Պարտիական ժողովներից խրտնած
Ամուսնյակի` Պան Վալենսկու համար
Կոստյումներն էր գցում կարգի:

Նրանց տանը հաստատ կողովներ կային ծղոտե,
Ժամացույց զանգերով, ծա՛նր,
ՙԶինգեր՚, սպիտակ գինի, Եվրոպայի ատլաս
Եվ Բալզակի փքված հատորները`
Չկարդացված, բայց խնամքով սրբվող:

Իմ Լեհական Սերը կարող էր
Դառնալ վերջի՛նս, միա՛կս, վերի՛նս …
Բայց մենք բաժանվեցինք …
Սրա մասին` հետո …
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:07

***
Սրվում են
Շեղումները գարնանը,
Կարմիր ծովը` գավազանից Մովսեսի,
Միտքը` օդի պակասից,
Իմ արյունն ու հոտոտելիքը,
Երբ օրիորդ է անցնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:08

***
Անտիպ են
Բոլոր հանճարեղ երկերը,
Ճակատագիրը մեր` համառոտ,
Սիրեցյալի ձեռքի բույրն ու թեյի Ոգին,
Եվ հայացքը` ինչ է նշանակում …
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:08

***
Նման է
Ծովը հղի կնոջ (երբ լիալուսին է),
Փիղը` թախծի և կարոտի,
Դեղինը` ամուսնացած տիկնոջ,
Իմ Սիրելին` դեղնած Ճերմակի
և Ծովի, որ լիալուսնով է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:09

***
Ուտում է
Դաշտը կովին,
Մեղքը` մարդուն,
Էյնշտեյնն` իր ժամացույցը,
Սերը` արյուն, ոսկոր ու մաշկ,
Տիեզերքը` բոլորիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:10

***
Կլոր է
Վերադարձը,
Ծիծաղը որոշ մարդկանց,
Քաղաքը, որ հարավում է,
Ձեռքս` կրծքիդ վրա,
Հառաչդ այդ պահին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:10

***
Թաց են
Կանայք ծիծաղելիս,
Օրիորդները` կրքի պահին,
Առավոտները` մեղրամսի,
Զանգերը – եկեղեցու – մոմերը
Ոտքերդ` իմ արցունքներից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:11

***
Աղի են
Դարպասները` ներկը թափած` իմ հին տան,
Հորս հնամաշ վերարկուն մոխրագույն,
Դեղնած գրքերը 60 տարվա,
Հուշերս քո մասին ու … Նաև քա՛ղցր …
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 26 сен 2010, 09:12

***
Կոշտ է
Համբույրը զղջացողի` խաչին,
Զայրացածի քայլը,
ՙԱմուսին՚ բառը աղջկա համար,
Հայացքս` քո անունով մեկին,
Սենյակդ, երբ դեռ չկաս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение