СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 17 апр 2011, 00:17

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Davit Gasparyan1.jpg
Davit Gasparyan1.jpg (6.77 кб) Просмотров: 2069
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 17 апр 2011, 00:18

ՙՆԱՐՑԻՍ՚-Ի ՏԱՐԵԴԱՐՁԸ


Առաջին համարից արդեն իսկ երևաց ՙՆարցիս՚-ի դեմքը: Հաջորդ համարներից ուրվագծվեցին դիմագծերը: Ամբողջացավ և ձևավորվեց մի երկամսյա հանդես, որի վեց համարները ժամանակին տպագրվել ու դրվել են սեղանին:
ՙԳրական որակները պահպանելու մտահոգությամբ հանդերձ` հանդեսը պետք է նաև ներգործի հանրային-գրական գիտակցության վրա: Ներգործի ի՜ր ճաշակով, ի՜ր սկզբունքներով, հեղինակների և հեղինակներից կատարած նյութի ի՜ր ընտրությամբ: Սա շատ կարևոր է հանրային գիտակցության այսօրվա ապակենտրոնացման պայմաններում գրականության դերն ու նշանակությունը եթե ոչ բարձրացնելու, ապա գոնե վերականգնելու համար: Իսկ դրա պահանջարկը կա, պարզապես կապերն են խզված:
Աչքի առաջ մեր գրական կյանքն է, որի առաջին ցայտուն հատկանիշը հոգնածությունն է ինքն իր նույնությունից, ինքն իրենից, որի երկրորդ անթաքույց հատկանիշը դժգոհությունն է ինքն իր չգնահատվածությունից, կարծես իզուր է մի ամբողջ կյանք գրել: Երրորդ ՙսկզբունքային՚ հատկանիշը գրական բամբասանքի սահմաններում մեկը մյուսի մասին խոսելու, բայց մեկը մյուսին չկարդալու հիվանդությունն է, որովհետև եթե կարդան (լուրջ կարդան, մինչև վերջ կարդան, ամբողջական կարդան, բարի աչքով կարդան) այլևս չեն բամբասի: Մեր գրական կյանքի անշրջանցելի և գնալով խորացող հատկանիշներից են նաև գավառական ինքնաբավությունը, ատելությունը տաղանդի հանդեպ, լուրջը շատ արագ անլրջացնելու հմտությունը, անցյալից ժառանգություն մնացած խմբակայնությունը, տեսակետների անհանդուրժողականությունը, հնացածությունը և մահացու նեղմտությունը: Այս ամենն աստիճանաբար ամեն ինչ քաշում են միջակության ու գորշության ճահիճը և մի հերթական օր արթնանում ու տեսնում ես, որ բարձր գրականության ժամանակներն անցել են:
Լայն ընդգրկումով ներկայացված են արձակը և պոեզիան: Հանդես են եկել 27 արձակագիր և 27 բանաստեղծ: Որոշ հեղինակներ նույն ժանրում հանդես են եկել երկու անգամ: Արձակի և պոեզիայի քանակային հավասարակշռությունն ամենայն հավանականությամբ պահպանվել է առանց կանխակալ վերաբերմունքի: Տպագրվել են տարբեր սերունդների ներկայանալի դեմքերը: Հայտնիների կողքին քիչ չեն նաև երիտասարդ նորահայտները:
Բանաստեղծների ընհանուր քանակից կարելի է առանձնացնել Ռ. Դավոյանին, Ա. Մարտիրոսյանին, Սոնա Վանին, Վ. Վարդանյանին, Շ. Մկրտչյանին, Հ. Թամրազյանին, Մանասեին: Հեղինակներ, որոնցից յուրաքանչյուրը խորացել է իր գրական նախասիրության մեջ: Նրանցից երկուսը` Ռ. Դավոյանը և Ա. Մարտիրոսյանը, դարձան հանդեսի 2006 թվականի մրցանակակիրներ:
Շատ խրախուսելի է Սոնա Վանի գործուն մասնակցությունը հանդեսի աշխատանքներին: Նա իր տաղանդը ի հայտ է բերել ոչ միայն բանաստեղծական շատ լավ շարքով, որ շարունակում ու լրացնում է իր գրական արտահայտիչ դիմանկարը, այլև զանազան այլ նյութերով: Ն. Ջանոյանի հետ մեկտեղ անդրանիկ համարում նա ներկայացել է ՙՉափանիշը գեղարվեստականությունն է՚ հարցազրույցով, որի մեջ շատ նուրբ ու տեղին բացատրություն է տվել ՙՆարցիս՚ վերնագրի ընտրությանը: Ինչու՞ ՙՆարցիս՚ հարցին նա պատասխանել է. ՙԱռողջ դրսևորման մեջ արվեստագետը մշտապես հակված է իր ներքին հայելուն և մեզ մատուցում է հենց այն արտացոլքը, որին անպայման առաջինը ինքը պիտի սիրահարված լինի: Եթե ոչ` ինչպե՞ս կհամարձակվի այն մատուցել հազարներին: Սա Նարցիսի ցանկալի մեկնաբանությունն է, որն ամրակայված է շատերի մոտ, թեպետ կան այս երևույթի չափազանցված արտահայտություններ՚ (թիվ 1, էջ 40):
Սոնա Վանը հանդես է եկել նաև հարցազրույցով մեր լավագույն գեղանկարիչներից մեկի` Վարուժան Վարդանյանի հետ (ՙՊոեզիան բոլոր արվեստների ակունքն է՚, թիվ 1), երկխոսությամբ` գրող և լրագրող Հուսիկ Արայի հետ, որը աշխարհին ուղղված բանաստեղծական իր աչքն ունի (ՙՆոր ժամանակներին հանդիման. Ե՞րբ է գրողը դադարում գրել՚, թիվ 2): Նա ստեղծել է ամերիկյան քնադատ Էդմոն Ուիլսոնի դիմանկարը` ՙՍխրանքի տարածքը՚ (թիվ 2), Մոցարտի կերպարը` ՙՈղբերգությունների ու կատակերգությունների միջև՚, (թիվ 6), թարգմանել Գյոթեի հոդվածը հավերժական Շեքսպիրի մասին, (ՙՇեքսպիրի հավերժականությունը՚, թիվ 3), Փիթեր Բալաքյանի ՙՀունիսյան ծառը՚ բանաստեղծությունը (թիվ 5) և իր տպավորություններն է շռայլել Գրիգոր Գուրզադյանին (ՙԾաղիկ և տիեզերք՚, թիվ 4):
Այս ամենը վկայում է, որ Սոնա Վանը ոչ միայն այս հանդեսի տնօրենն է, այլև ջանադիր աշխատավորը:
Գրական աշխատավորի իրենց պարտականությունների մեջ են գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանն ու պատասխանատու քարտուղար Շանթ Մկրտչյանը, որոնք իրենց գրական հիմնական նախասիրություններից` պոեզիայից բացի հանդես են եկել խոսքով, թարգմանությամբ, հարցազրույցով և այլն: Նրանք ճանապարհ անցած հեղինակներ են և հաստատուն` իրենց գրական ձևի և տեսակի մեջ, ինչի վկայությունը ներկայացված շարքերն են:
Ներքին անորոշության ցավի մեջ ահագնցող թախիծը խեղդող տառապագին մի զգացողություն կա Վ. Վարդանյանի բանաստեղծություններում: Անորոշությունն այս դեպքում ցավի որոշակիությունը փարատելու ձև է: Ամեն մեկի մեջ մի խաչված Քրիստոս է ապրում: Եվ այդ Քրիստոսը խոսում է:
Բանաստեղծական ապրումը դրսևորման տարբեր ձևեր ունի: Այդ ձևերից մեկն էլ կանխամտածված անորոշությունն է` անորսալի դարձնելով ապրումի որոշակի ազդակը: Պատկերների ներքին խաղի մեջ զուգորդություններն այնքան են իրարից հեռանում, որ արտաքին աչքի համար կապը կա՜մ խզվում է, կա՜մ հասնում նվազագույնի: Այս դեպքում է ահա, որ ուրվագծվում է պատկերների որոշյալ անորոշությունը` ակունքից հեռացած անորսալիությունը: Նման դեպքում թե՜ ստեղծելիս, թե՜ ընկալելիս պետք չէ բռնանալ բանաստեղծության ազատ հոսքի վրա և այն անպայման զետեղել մտածական որևէ կաղապարի մեջ: Այդ դեպքում ավելի լավ է զգալ գեղարվեստական խոսքի մթնոլորտը, որտեղ բառերն ու պատկերները հեռանում են առարկայական ձգողականությունից և լողում ստեղծագործական երևակայության մեջ:
Այս զգացողությունը ես ունեցել եմ Վ. Վարդանյանի բանաստեղծական ժողովածուներից և թատերգություններից, ինչն ավելի ամրապնդվեց ՙՆարցիս՚-ում տպագրված բանաստեղծություններով (թիվ 2, 6):
Շ. Մկրտչյանի ՙԳիշերային արևներ՚ շարքը (թիվ 4) ներքուստ շատ միաձույլ է` պոեմի ամբողջականությամբ: Ամառային տապի զգցողությունը համակել է նրան, դարձել արևի ծնծղա և վերածվել բանաստեղծական հոսուն պատկերների, որոնք մարմնավորում են տապի տենդը. ՙՔնարները գրկած Քամիներն են գալիս, Առույգ գուսաններ` քայլող դարեդար, Հովերը ռիթմիկ, Ջութակների պիրկ իրանների վրա` Քուչակի նման` պաչը շուրթերին՚: Կարծես արթնանում է բանստեղծական պատկերի կոստանզարյանական տարերքը. արդիական մտածողություն` միջնադարի ու բնապատկերի հաստատուն ուղեկցությամբ:
Իր իսկ գրական նախասիրությունների շրջանակը լայնացնելու նպատակով ուշադրության է արժանի Մանասեն: Ընդհանրապես նա ունի առանձնացող գրական հակումներ, որոնք դրսևորվել են թե՜ բանաստեղծական գրքերում և թե՜ գրականագիտական փորձագրությունների մեջ: Նրա ներքին ճիգը պետք է տեսնել ու արձանագրել, որովհետև այդ ճիգը նրան տանում է դեպի ինքնատիպություն:
Պետք է ընդհանուր խմբից առանձնացվեն բանաստեղծական անհատականությունները: Նշվածների հետ մեկտեղ նաև` Արտակ Համբարձումյանը, Սոնա Վանը, Հակոբ Մովսեսը, Հրաչյա Թամրազյանը, որոնց այլ առիթներով հնարավորություն ունեցել եմ անդրադառնալու:
Գրական ընթացքը շարունակվում է և պոեզիայի երեկվա արժեքներն ապրում են նոր որոնումների մեջ, անկախ նրանից` ընդունու՞մ ես թե՞ ոչ, անկախ նրանից` նոր որոնումները դիմանալու՞ են փորձությանը թե՞ ոչ:
Արձակագիրների երթը գխավորում է Մեծը` Հրանտ Մաթևոսյանը իր ամենաառաջին և անտիպ պատմվածքով` ՙԾաղրածուների մեր տոհմը՚ (թիվ 2): Սա մի երկ է, որ վկայում է արվեստի ճշմարտությունը` գրողը, ստեղծագործողը երևում է առաջին իսկ գործերից: Հ. Մաթևսյանի դեպքում առաջինը նույնն է, ինչ վերջինը, որովհետև արդեն իսկ գտնված էին նյութը, միջավայրը, հերոսները, լեզուն, ոճը, ասելիքը, անգամ արձակի համար այնպիսի աննկատելի մանրամասներ, որոնք են մասշտաբը, հարաբերությունները, ներքին միջավայրն ու դասավորությունը: Ապա և գրողի հայացքը` ծանր իրատեսությունը, իրականության նույնքան ծանր ողբերգությունը և դրան ուղղված ծաղրը, որ լույս է շաղ տալիս վերլուծական, ներքուստ փիլիսոփայական շարադրանքի վրա:
Իսկ ՙԾաղրածուների տոհմի՚ պատմությունը հետագայում պիտի վերակոչվեր ու վերամարմնավորվեր այլ գործերի մեջ: Ցորենի հատիկը ընկել էր սևահողին: Եվ ինչ լավ է, որ սևահողն ապառաժ չէր, և սերմի հատիկը թռչունները (այս դեպքում` գիշատիչ) չկերան: Գրիգոր Տղան կասեր` բարության սերմը թռչունը օդում գողացավ:
Ավագներից այստեղ է Աղասի Այվազյանը: Նրա վերջին շրջանի մանրավեպերը, որ ո՜չ պատմվածք են, ո՜չ նորավեպ, խոսքի մակաբնագիրն ամեն կերպ տանում են ենթաբնագրի խորքերը: Որպես օրենք դրանք ունեն որոշակի մի հենակետ, որ գրողի դիտումն է, թափանցումը, հոգեբանական պահի գյուտը, խոհը: Այվազյանի ձեռագիրը մշտապես առանձնացել է լեզվի, ոճի, խոսքի, կառուցվածքի իր սկզբունքներով և ժամանակի ընթացքում ստեղծել հեղինակի ինքնատիպ կերպարը:
Այստեղ են նաև արձակի այսօրվա ներկայացուցիչները` Հ. Մելքոնյանը, Լ. Խեչոյանը, Վ. Այվազյանը, Ռ. Նահապետյանը, նաև երիտասարդներ, որոնք հատկապես աչքի են ընկնում խոսքի անմիջականությամբ ու դիպուկությամբ: Այս կապակցությամբ որոշակիորեն առանձնանում է Մհեր Բեյլերյանը, որը շատ ամուր է բռնել արձակի գրչակոթը և լավ կանի, որ այն վայր չդնի:
Գրական աշխարհը վաղուց է սպասում Պարույր Սևակի մասին պատմող Հ. Մելքոնյանի հուշագրական վեպին: Տպագրվածը` ՙԱրյունարբու մրջյուններ՚-ը հատված է վեպից` պատմվածքի տեսքով: Վեպի կարևորությունը երկկողմանի է. նախ` որպես հեղինակի նոր ստեղծագործություն և ապա` որպես գեղարվեստական ձևի մեջ Պ. Սևակի կերպարի բացահայտման մի նոր փորձ: Այդպիսի փորձեր արվել են, որոնցից հաջողվածը Հ. Չարխչյանի ՙՍուլամիթա…՚ վեպ - կենսապատումն է:
Հ. Մելքոնյանի ձայնը այսօր պետք է հնչի ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր նրան մեկուսացրել են գրական կյանքից և ի հեճուկս Ս. Սարինյանի ՙԻ հեճուկս…՚-ի, որի մեջ Պ. Սևակի հանդեպ տարիներով նրա թաքցրած ատելությունը ջրի երես է դուրս եկել: Ս. Սարինյանը Պ. Սևակին կտրում է գրական միջավայրից` հակադրում Հ. Սահյանին, այն դեպքում, երբ այսպես կոչված նորարարական և ավանդական դիրքորոշումներով նրանք ոչ միայն լրացնում էին իրար, այլև ստեղծում ժամանակի գեղագիտությունը: Այնուհետև Սարինյանը Սևակին հակադրում է նրան հաջորդող գրական սերունդին և ապա, իրեն հաստատելու համար, պնդում, թե Սևակը չի ստեղծել իր գրական դպրոցը և չունի իր ազդեցության ոլորտը: Իսկ հետո Պ. Սևակին նա մատնում է սատանային և, չքմեղ տեսք ընդունած, վարկաբեկում նրան: Այս կապակցությամբ հանրապետական մամուլում (մասնավորապես ՙԱզգ՚ օրաթերթում) լայն խոսակցություն ծավալվեց: Լավ կլիներ, որպեսզի իր դիրքորոշումը ճշտեր նաև ՙՆարցիս՚-ը:
Այլ բան է գրական ժխտումը, որ արվեստի վերածեցին ապագայապաշտները, որ այս կամ այն չափով անում է գրական յուրաքանչյուր սերունդ: Դա ինքնահաստատման ճիգերի շրջան է: Եվ միանգամայն այլ բան է վարկաբեկումը:
Ի դեպ, համաշխարհային գրականության պատմության մեջ ժխտումն ամենևին էլ պատահական հասկացություն կամ գրական վարքագիծ չէ. դա գալիս է նույնի հոգնածությունից և նոր բան ասելու պահանջից: Ժխտումով են իրար հաջորդել ոչ միայն գրական անհատները, այլև գրական բոլոր մեթոդներն ու հոսանքները: Բանականությամբ առաջնորդվող և պետական ու ազգային շահերի պաշտպան կլասիցիզմին հաջորդեցին թանձր զգացմունքներով, ոգու ազատությամբ ու համաշխարհային թախիծով ողողված սենտիմենտալիզմն ու ռոմանտիզմը: Դրան հակադրվեց իրատեսական իր ճիշտ հայացքը բերող ռեալիզմը: Ռեալիզմի քննադատական կործանարար իրատեսությունը մերժեց սիմվոլիզմը` գորշ իրականությանը հակադրելով ցնորքների այնկողմնային, վերերկրային, խորհրդանշական աշխարհը: Սիմվոլիզմի քնարականությունն ու նրբագեղությունը ժխտեց ֆուտուրիզմը և հանուն հզոր գալիքի ո՜չ ասաց անցյալի արժեքներին և բերեց նոր նյութ, նոր ասելիք, նոր լեզու, նոր կշռույթներ ու պատկերներ:
Այս ժխտումները, որ ուղեկցվում են հաստատումներով, հասկանալի են և գրական-պատմական ընթացքի անբաժանելի մասն են, բայց անհասկանալի է այն վատ քողարկված հավակնոտ անհանդուրժողականությունը, որ Սարինյանը գործադրում է Սևակի անվան, հեղինակության և հիշատակի հանդեպ: Սարինյանը ի հեճուկս ո՞ւմ է վարկաբեկում իր մեծ ժամանակակցին… Ահա այս տեսակետից Հ.Մելքոնյանի պատմվածքի հրապարակումը ճիշտ էր, թեև նախորդել է Սարինյանի գրքին…
Ավելացնենք, որ իր այդ գրքում Սարինյանը վարկաբեկում է իր ժամանակակիցներից շատերին, այդ թվում` նաև Հ. Մելքոնյանին:
Ընդհանրապես, քննադատությունը բարոյական մեծ պարտք ունի ժամանակի հանդեպ: Մինչդեռ ոմանք` քննադատ թե որպես քննադատ հանդես եկող գրող, անբարոյականացնում են գրական միջավայրը: Մոռացությունից իրենց փրկելու համար դիմում են անգամ ամբոխին, որովհետև ժողովուրդը` որպես հավաքական մտավոր ուժ, դժբախտաբար, այլևս չկա: Իսկ եթե կա, ապա` միայն ՙԱԼՄ՚ հեռուստահաղորդումների մեջ` որպես քաղաքական շահարկվող խաղերի վերջին ապաստան:
Ժամանակակից հայ արձակի վարպետներից է Լևոն Խեչոյանը` գրական ինքնատիպ մի անհատականություն, որ ներկայացել է երկու պատմվածքով` ՙՇաբաթ, կիրակի՚ (թիվ 1) և ՙԱյգին՚ (թիվ 3): Խեչոյանն իր նյութի տերն է. դիտարկումներն` իրական, կերպարները` կենսական, բացահայտումները` հոգեբանական, շարադրանքը` վերլուծական, խոսքը` պատկերավոր, լեզուն` խիտ: Ավելացրած նաև դասականության ձգտող պարզությունը: Մեր առջև իսկական գրող է, որն արժանիորեն ստացավ ՙՆարցիս՚-ի 2006 թ. արձակի մրցանակը:
Թատերգությունը ներկայացված է Կարինե Խոդիկյանի ՙԶգույշ, դռները բացվում են՚ (թիվ 4) դրամատիկ պատկերով, որ մի կնոջ ինքնախոստովանությունն ու ինքնադատաստանն է զգայախաբության մեջ: Հոգեբանական լարումը ժամանակակից կշռույթների մեջ է: Պահը գտնված է, կերպարը` բացահայտված:
Գրական ամսագրերի գեղարվեստական մասը կարելի է ընթերցել նաև գրքերով, բայց գրական ամսագրերի կենդանի մթնոլորտը ստեղծում է քննադատությունը` դրսևորման տարբեր ձևերով` հոդված, բանավեճ, դիմանկար, հարցազրույց, երկխոսություն, քննարկում, մտորում և այլն:
ՙՆարցիս՚-ի վեց համարներում հանդես է եկել վեց քննադատ: Առաջադրված հարցերի պատասխաններով նրանք լուսաբանել են և՜ ընթացիկ տեսական-պատմական հարցեր, և՜ կարևորել այն հիմնախնդիրները, որոնց անդրադարձները կցանկանային տեսնել հանդեսի էջերում: Այս ձևը նպատակահարմար է ժամանակակից քննադատական միտքը որոշակի հարցերի շուրջ խմբավորելու համար: Մտքերի փոխանակության դեպքում մեզ մոտ բանավեճ չի ստացվում, այլ վիճաբանություն` դրսևորումների գռեհկացումով: Իսկ ժամանակն ունի իր օրախնդիր հիմնահարցերը, որոնք պետք է ձևակերպվեն և գրանցվեն քննադատական մտքի պատմության մեջ:
Հարցազրույցի այս ձևից բացի հանդեսում տեղ են գտել նաև գրախոսություններ: Եթե պարբերականը պետք է ունենա գրախոսության բաժին` ուրեմն պետք է որոշակի լինի վերաբերմունքը ընդհանուր գրական ընթացքի հանդեպ, այսինքն` պատահականությունը (ինչո՞ւ այս հեղինակն ու այս գիրքը և ոչ թե մեկ ուրիշ) պետք է հասցվի նվազագույնի և պահպանվի որոշակի օրինաչափություն:
Այս բնագավառում հատկապես ուրախացնում է երիտասարդ քննադատների առկայությունը` Հայկ Համբարձումյան, Արմեն Ավանեսյան, որոնց առաջին հոդվածները կարդացել եմ ոչ միայն ՙՆարցիս՚-ի, այլև գրական մամուլի էջերում: Նրանց հանդեպ պետք է լինել հոգատար և նպաստել մասնագիտական աճին:
Քննադատը պետք է ունենա միայն մեկ շահ` գրականության շահը, դրան ծառայեցնի մարդկային բոլոր հարաբերությունները և ոչ թե հակառակը, որ օրինականության տեսք է ստացել մեզանում: Լուրջ ու պատասխանատու քննադատությունը, դժբախտաբար, դառնում է վերացող տեսակ, մինչդեռ ամեն ինչ պետք է անել գրականության այդ սանիտարներին, գրականության այդ այգեպաններին, գրականության այդ նվիրյալներին պահպանելու համար: Այնպես պետք է անել, որ լուրջ ու պատասխանատու քննադատությունը մշտապես տանը լինի և նրան փոխարինելու չգան ցածրակարգ գրող-գրողուհիներ և հիմա էլ հովանավորի կեցվածքով փառաբանեն իրենց նմաններին: Երիտասարդ քննադատները պետք է լինեն սկզբունքային, ունենան ոչ միայն գրապատմական լիարժեք գիտելիքներ, գրականության խոր զգացողություն ու ճաշակ, մարդկային հարաբերությունը երբեք չզոհեն չափանիշին, այլև հստակ և առարկայական լինեն իրենց գրի մեջ:
Այս կապակցությամբ` մեկ դիտողություն: Լավ է, որ երիտասարդ արձակագիր Մ. Բեյլերյանը հանդես է գալիս նաև գրախոսությամբ: Բայց ինչի՞ է նման նրա այս գրության սկիզբը. ՙԴժվար է կռահել, թե ի՞նչ է ուզում ասել՚ հեղինակն ՙ…այս գրքով: Կարծում եմ այդ հարցը հեղինակին հետաքրքրում է ոչ պակաս, և նա երախտապարտ կլիներ այն ընթերցողին, ով կկարողանար բացահայտել իր ասելիքը՚ (թիվ 3, էջ 95): Այստեղ հեղինակի հարցը չէ, այլ քննադատի, որի առաջին պարտականությունն այդ ասելիքի, թեկուզև անորոշ ու դժվար ասելիքի, ապա և այդ ասելիքի կարևորության, ձևի ու ոճի բացահայտումն է և ոչ թե ընթերցողին ապավինելը: Քննադատը պետք է ուղղորդի ընթերցողին և ոչ թե կրավորական դիրք գրավի: Հակառակ դեպքում նա չի կատարում իր պարտականությունը և նրա գիրը կլինի խոսք` գրքի մոտիվներով: Ու թեև շարադրանքի ընթացքում գրախոսը փորձում է այդ բացահայտումներն անել, բայց նրա խոսքը մնում է անհստակ: Նման դեպքում գրախոսը պետք է լայնացնի իր տեդսադաշտը և տվյալ գիրքը կապակցի գրողի ժառանգության ընդհանուր շղթային: Այլապես նրա գիրը կարող է լինել անգամ գեղեցիկ շարադրանք, բայց նաև մնալ որպես պարապ տարածություն:
Գրական քննադատության տարածքները խմբագրությունն ընդարձակել է նաև թարգմանական նյութերով (հոդված, զրույց, երկխոսություն, դիմանկար, փորձագրություն, մտորում և այլն): Այս տեսակետից քննադատի դերի ու նշանակության, քննադատութան սեռի կարևորության, արտահայտման ձևերի ու տեսակների բազմազանության, վերլուծության փիլիսոփայական, տեսական ու գեղագիտական հիմքերի անհրաժեշտության մասին իրենց դիտարկումներով ներկայացվել են հայտնի անուններ:
Սա լավ ձև է քննադատության ոչ այնքան էլ բարձր (չասելու` ընկած) վարկը մեր գրական մտայնության մեջ բարձրացնելու համար: Էլ ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ գրական քննադատությունը գրական առանձին սեռ է` իր որոշակի ժանրերով, և գրական քննադատը ևս, որ թե՜ գիտնական է, թե՜ գրող, կոչված է ստեղծելու իր աշխարհը, իր լեզուն, իր ոճը, իր ինքնուրույնությունը, հակառակ դեպքում կմնա սպասավորի կարգավիճակում:
Ահա այդ արժանապատիվ քննադատության դիրքերից ՙՆարցիս՚-ում հանդես են եկել որոնված անուններ` Օկտավիո Պասը (ՙՊոեզիան հասարակության և պետության միջև՚, թիվ 1), Էրիխ Կոշը (ՙԳրքասպանություն և գրքասպաններ՚, թիվ 4), Վ. Նեյփոլը (ՙԳրող լինելու մասին՚, թիվ 4), Ռոլան Բարտը (ՙՀեղինակի մահը՚, թիվ 5), Գրիգորի Չխարտիշվիլին (Բորիս Ակունին, ՙՈչ ինչպես մարդկանց մոտ. Ստեղծագործական ճգնաժամ՚, թիվ 6): Արժե առանձնացնել Կարո Փոլատյանի զրույցը Սեն Ժոն Պերսի հետ (ՙՈլորահյուս հեղեղային նախադասություններ՚, թիվ 3), Օրհան Փամուկին նվիրված Հայկարամ Նահապետյանի հրապարակումը (ՙԹողության գինը՚, թիվ 3), թարգմանության տեսությանը հարցեր արծարծող Ուիլիս Բարնստոնի հարցազրույցը (ՙԹարգմանության պահին լինել բանաստեղծ՚, թիվ 1):
Հարուստ է հանդեսի թարգմանական բաժինը` պոեզիա և արձակ: Ընդ որում` հայացք ոչ միայն դեպի արևմուտք, այլև դեպի արևելք` Պարսկաստան, Հնդկաստան, արաբական երկրներ: Ներկայացված են բանաստեղծներ Ռուբեն Դարիոն, Նիզար Կաբբանին, Փուրան Ֆարրոխզադը, Գենադի Ցուկանովը, Ռիչարդ Ուիլբերը, արձակագիրներ Անդրեյ Բիտովը, Սադեղ Հեդայաթը, Միլոռադ Պավիչը, Խուան Մարսեն, Նաջիբ Մահֆուզը, Ալեքսանդր Յակովլևը, Շարլոթ Արմսթրոնգը, Ֆառխանդե Աղային, Խուլիո Կորտասարը, Գյան Չատուրվեդին, Ավգուստո Մոնտերոսոն, Մարիո Բենդետտին: Թարգմանությունները կատարվել են շուրջ տասը լեզվից:
Դասականների բաժնում են Ժորժ Ռոդենբախը, Պուշկինը, Գյոթեն, Բոդլերը, 10-րդ դարի արաբ բանաստեղծ Աբու Ալ-Ալա Ալ-Մահարին: Վերջինիս ՙԵս տեսնում եմ մարդկանց` տարված կռիվներով…՚ բանաստեղծությունը 1908-ին բեյթերով ու հանգերով թարգմանել է Ա. Իսահակյանը: ՙՆարցիս՚-ի թարգմանչուհին հեռացել է բնագրային տաղաչափությունից` չի պահպանել ո՜չ տունը, ո՜չ չափը և ո՜չ էլ հանգը: Չի պահպանվել ընդհանուր կշռույթը, որի հիմքը երաժշտականությունն է: Իսկ հանգը արաբական պոեզիայի զարդն է, որ 10-րդ դարից սկսած տարածվեց եվրոպական պոեզիայի, նաև` հայ տաղերգության մեջ:
Թարգմանական բաժնում են նաև օտարագիր հայ գրողներ Փիթեր Նաջարյանն ու Փիթեր Բալաքյանը` երկուսն էլ արժանի դեմքեր, որոնցից Փիթեր Բալաքյանը հաստատուն մուտք ունեցավ հայ գիտակցության մեջ հատկապես իր ՙՃակատագրի սև շունը՚ վեպով:
Օտարագիր հայ գրողներին թարգմանելու, ամեն կերպ նրանց հայ իրականության հետ կապելու հարցը պետք է լինի օրախնդիր, մշտական ու կայուն: Նաև մեզանով է պայմանավորված, թե նրանց տաղանդը զարգացման ինչ ուղղությամբ կընթանա և ինչքանով նրանք կմնան Հայ Ոգու, Հայ Դատի ներկայացուցիչներ այլախոս աշխարհում: Այնպես որ, շրջանակը պետք է լայնացնել, անմիջական կապ հաստատել նրանց հետ և ներքաշել նաև զրույցների, հարցազրույցների, երկխոսությունների, հայանպաստ գաղափարների ոլորտը: Պատահական չէ, որ օտարագիր հայ գրողներն ընդգրկված են հանրակրթական դպրոցի ավագ դասարանի դասագրքում, և նրանց մասին գրվում են ատենախոսություններ:
Այս առիթով իմ մտահոգությունն եմ հայտնում հանդեսի էջերում սփյուռքահայ գրողների բացակայության կապակցությամբ: Նրանք ևս պետք է ներգրավվեն գործուն հեղինակային կազմի մեջ: Ինչպես Հայաստանում, այնպես և արտերկրում չափազանց շատ են գրամոլները: Եվ եթե սփյուռքահայ գրողների հանդեպ նախկինում կիրառում էինք համեմատաբար մեղմ չափանիշեր, երկակի չափորոշիչներ, ապա այժմ, երբ անկախության գաղափարական ազատության պայմաններում միտված ենք ներքին համազգային միասնության (ինչի վկայությունը Հայաստան-սփյուռք գրական համաժողովներն են), ապա պետք է գործադրենք համարժեք բարձր չափանիշեր:
Հայաստան-սփյուռք գրական վերջին համաժողովը (2006, ապրիլ) իր հերթին վկայեց, թե որքան խոսելու, իրար հետ քննարկելու նյութ կա: Դա ի՜ր հերթին, քանի որ գործի ճառային մասն է: Կարևորը իրար կարդալն է, իրար մասին վերլուծականներով հանդես գալը, միասին հայ գրի ժառանգորդական և ապագային ուղղված գծերը ճշտելը:
Հանդեսը հարուստ է նաև հրապարակագրական, մշակութաբանական նյութերով (հոդվածներ, հարցադրումներ, հարցացույցներ), որոնք վերաբերում են արվեստի առանձին տեսակների` կերպարվեստ, կինո, երաժշտություն: Հանդես են եկել Դանիել Երաժիշտը, Ռուզան Զաքարյանը, Սվետլանա Սարգսյանը, Մերուժան Սիմոնյանը և ուրիշներ:
Իմացական շարժումը ներկայացված է Արմեն Դավթյանի ՙՇումերական երկրագործական բառեզրերը և դրանց հայերեն զուգահեռները՚ (թիվ 2) և Սամվել Շահինյանի ՙ13 հազար տարեկան նշանագրերը՚ (թիվ 5) հոդվածներով:
Հանդեսի էջերում հաճախակի անդրադարձ կա նաև ցեղասպանության հարցերին, որից կարելի է առանձնացնել Համլետ Դավթյանի ՙՊատմությունը հիշելիս մտածենք հաղթանակի մասին՚ (թիվ 6) հրապարակումը:
Կարծում եմ հանդեսը կշահի, եթե իր էջերում պարբերաբար տեղեկատվություն հաղորդի ոչ միայն առկա գրական մրցանակների, այլև համաշխարհային գրականության մեջ կատարվող տեղաշարժերի, նոր հրատարակությունների, աշխարհում գրական կյանքի կազմակերպման ժամանակակից ձևերի ու համանման այլ հարցերի մասին:
Հանդեսի մշակութային մասը լրացնում են յուրաքանչյուր համարում նկարների վերատպությամբ և նկարիչների մասին բնութագրական խոսքով ներկայացվող գեղանկարիչները` Վարուժան Վարդանյանը, Արկոն (Արկադի Բաղդասարյան), Կարեն Մկրտչյանը (որը նաև հանդեսի ձևավորողն է), Գրիգոր Գուրզադյանը (որպես նկարիչ` իր լեռներով ու ծաղիկներով), Վարդան Թովմասյանը և Գագիկ Հովհաննիսյանը: Սա լավ առիթ է արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին մեկ կազմի մեջ համախմբելու համար:
Ամսագրի ձևավորումը, նյութերի, սյունաշարերի դասավորությունը, տառատեսակները, լուսանցքները, լուսանցանշումները արված են ճաշակով: Նյութը չի խեղդում. տողերի արանքում էջերի բացվածքներին թթվածին կա, առանց որի ընթերցումը դժվարանում է:
Շնորհավորենք ՙՆարցիս՚-ի տարեդարձը և մաղթենք, որ այն իրեն արդեն գտած ձևով ու հեղինակներով չվերածվի կարուսելի, իր էջերում ստեղծի, պահի ու պահպանի կենդանի գրական խոսքը, կենդանի գրական միջավայրը և երբե՜ք չմոռանա, որ գեղարվեստը ժամանակի, ապա և պատմության մեջ գրանցվում է նախևառաջ իր գեղագիտությամբ և փիլիսոփայությամբ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:33

ՄԱՆՐԱՆԿԱՐ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


(Անատոլի Հովհաննիսյան, «Հայելի», Ե. 2010, 128 էջ)


Ստեղ­ծա­գոր­ծո­ղը բա­ցա­հայ­տում է մար­դու և մար­դու կյան­քի չա­փով նրան տր­ված տի­ե­զե­րա­կան հա­վեր­ժու­թյան ներ­քին կա­պե­րը, դրա­նով իսկ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը դարձ­նե­լով աշ­խար­հի մի ինք­նու­րույն ման­րա­կերտ: Մար­դու և տի­ե­զեր­քի առն­չու­թյան բո­լոր հնա­րա­վոր կա­պե­րի մեջ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի ինք­նու­թյու­նը, այդ կա­պե­րը բա­ցա­հայ­տե­լուց դուրս նա դա­դա­րում է ստեղ­ծա­գոր­ծող լի­նե­լուց և կոր­չում է երկ­րա­յին ան­հայ­տու­թյան մեջ: Ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար այդ կա­պե­րի գաղտ­նի, թաքն­ված և անակն­կալ կող­մե­րը տես­նե­լու նա­խադր­յա­լը մտ­քի թռիչ­քով պայ­մա­նա­վոր­ված զու­գոր­դու­թյունն է:

Ամեն ինչ ամեն ին­չի հետ խո­սում է: Այլ բան, որ սո­վո­րա­կան աչքն ու ական­ջը չեն տես­նում և չեն լսում: Ուշ­ա­դիր նա­յե­լու դեպ­քում մարդն ու աշ­խար­հը, բնու­թյունն ու տի­ե­զեր­քը մի­աս­նա­կան կյան­քով ապ­րող մեկ ամ­բող­ջու­թյուն են, մեկ մար­մին` ար­տա­հայ­տու­թյան տար­բեր ձևերով: Ահա այս ան­սահ­ման ամող­ջու­թյան բազ­մա­լար մի­աս­նու­թյան մեջ մար­դը, այս դեպ­քում ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տը, փոր­ձում է գտ­նել իրեն, հայտ­նա­բե­րել իր տեղն ու կո­չու­մը, դրա­նով իսկ փր­կել իրեն ու իր նմա­նին ան­հայտ կորս­ված և մո­ռաց­ված լի­նե­լու վտան­գից:

Այս հա­վի­տե­նու­թյան մեջ կո­րուս­տից փրկ­վե­լու հա­մար ահա մի մարդ աշ­խար­հի առջև հա­յե­լի է պա­հել, և այդ հա­յե­լու մեջ մեկ իրեն է նա­յում, մեկ իր շուր­ջը կա­տար­վող ան­ցու­դար­ձին: Ջա­նում է ամեն կերպ նման լի­նել իրեն, որով­հետև հա­յե­լու մեջ ոչ թե իր ար­տա­քին անդ­րա­դարձն է, այլ ներ­քին: Այդ ներ­քի­նը տես­նե­լը մի բան է, նույն այդ ներ­քի­նից իրեն ան­ջա­տե­լը, վե­րար­տադ­րե­լը, պատ­կե­րե­լը` մեկ այլ բան:

Բա­նաս­տեղ­ծի ինք­նու­թյան ար­տա­հայ­տու­թյու­նը լե­զուն է` որ­պես լեզ­վի ի՛ր գե­ղար­վես­տա­կան հա­մա­կարգ, որ­պես հե­ղի­նա­կա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյուն: Բա­նաս­տեղ­ծի ինք­նու­թյան ար­տա­հայ­տու­թյու­նը նաև պատ­կե­րա­յին հա­մա­կարգն է` որ­պես պատ­կե­րամ­տա­ծո­ղու­թյան ի՛ր գե­ղար­վես­տա­կան հա­մա­կարգ: Այս գր­քի հե­ղի­նա­կի պատ­կե­րամ­տա­ծո­ղու­թյան հիմ­քը զու­գոր­դու­թյունն է: Զու­գոր­դու­թյու­նը որ­պես իմաս­տա­յին հան­գույց յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ վե­րա­ցարկ­ման իր աս­տի­ճա­նը և գե­ղար­վես­տա­կան հա­մա­կար­գի փո­խա­կերպ­վե­լու իր այ­բու­բենն ու­նի: Զու­գոր­դու­թյան հիմ­քում հա­մե­մա­տու­թյունն է, հա­մե­մա­տու­թյան խտա­ցու­մից առա­ջա­ցած փո­խա­բե­րու­թյու­նը: Այս ճա­նա­պար­հով ասե­լի­քը դրսևոր­ման ձև է ստա­նում և մարմ­նա­վոր­վում որ­պես գե­ղար­վես­տա­կան խոս­քի մի նոր գո­յաձև: Առա­ջա­նում են զգա­յա­հու­զա­կան գո­յա­ցում­ներ, որ­պես մինչ այդ չդի­տարկ­ված պատ­կեր (գե­ղա­դի­տակ) պատ­կեր­-ա­նակն­կալ: Այս անակն­կա­լի առանձ­նա­ցումն անհ­րա­ժեշտ է, որով­հետև այն, ինչ ստեղծ­վում է, ստեղծ­վում է հան­կար­ծա­կի: Այդ­պես ճա­նա­պար­հի կեռ­մա­նի վրա կամ անդն­դա­խոր ձո­րի եզ­րին հան­կարծ անակն­կալ տես­նում ես հա­յոց եկե­ղե­ցի­նե­րը: «Անակն­կալ, ինչ­պես եկող տո­ղը»,- կա­սի բա­նաս­տեղ­ծը և կգ­րի.



Իսկ ես քեզնով,

Ինչպես ձմռան շեմին մեղուն մոմով

Փեթակը

Ծեփում եմ զգայարաններս…

Իմ մտքերի մեջ

Ձայնս, անունդ խառնվել են իրար,

Ցամաքած ջրհորի պաղատող հայացքով

Ես փնտրում եմ գիշեր

Եվ ջրասույզ մրջնանոցի խուճապով

Դեսուդեն նետվող հայացքս

Ինքնասպանի չարած խոստովանություն է…


Ամ­բողջ գիրքն այս­պի­սի զու­գոր­դու­թյուն­նե­րի ման­րան­կար­չու­թյուն է, հիմ­նա­կա­նում մի գլ­խա­վոր պատ­կե­րի արագ բա­ցա­հայ­տու­մով, ավե­լի քիչ` ծա­վա­լու­մով: Ահա ևս մի քա­նի օրի­նակ. «Խոնավ ափե­րիցդ // Ծո­րում է // Վա­յել­քի ար­ցունք մար­մինդ», «Օրա­ցույ­ցի մեջ կո­րած մի օր, // Ճա­կա­տագ­րի նվեր` // Ես ան­ցել եմ քո կող­քով // Այդ­պես չտես­նե­լով տրո­րում են ծա­ղի­կը», «Ուղ­տե­րի քա­րա­վան­նե­րի ոտ­նա­տե­ղե­րը//Անա­պա­տի ավա­զին փնտ­րե­լու պես մի­ա­միտ է // Ապ­շած ական­ջիս` // Խելա­կո­րույս բա­ռե­րիդ հե­ղե­ղը // Վերզ­գա­լը­«: Այս ոճը պա­հան­ջում է լեզ­վի և պատ­կե­րի նշա­նա­ռու­ի ճշգր­տու­թյուն: Վրի­պու­մը մտ­քի կու­րու­թյուն է:

Զու­գոր­դու­թյուն­նե­րի մեջ հնա­րա­վոր են հա­մե­մա­տու­թյան ցան­կա­ցած եզ­րե­րը, որոնք պատ­կե­րա­յին լրա­ցում­նե­րով ճշգր­տում են իրենց ճիշտ և տե­ղին լի­նե­լու եր­բեմն շատ խոր­քա­յին անհ­րա­ժեշ­տու­թյու­նը` «Լռու­թյու­նը հախ­ճա­պա­կե սկա­հակ է», «Թևերս ցա­մա­քած գե­տեր են»:

Նման բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կամ այդ ամ­բող­ջի առան­ձին մա­սե­րը որ­պես պատ­կեր ըն­կա­լե­լու և հե­ղի­նա­կի հետ մտա­վոր կապ հաս­տա­տե­լու նա­խա­պայ­մա­նը ըն­թերց­ման գրա­գի­տու­թյունն է, և դրա առ­կա­յու­թյամբ մտ­քի սևեռուն կենտ­րո­նա­ցու­մը: Ան­ցում­նե­րի, թռիչք­նե­րի տա­րա­ծու­թյու­նը լայն է, բայց նու՛յն հա­մա­կար­գի մեջ: Գրա­գետ ըն­թեր­ցու­մը պա­հան­ջում է մտ­քի սևեռուն կենտ­րո­նա­ցում: Ան­ցում­նե­րի ակն­հայտ կամ են­թադր­վող կա­պերն ու ակ­նարկ­նե­րը պի­տի զգալ, չնչին կո­րուս­տի դեպ­քում ասե­լի­քը չի ըն­կալ­վի: Խոս­քը խիտ է, մտա­վոր կամ զգա­յա­կան ավե­լորդ դե­գե­րում­նե­րի տեղ չկա: Ըն­կալ­ման պա­հի վրի­պու­մի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում նաև բա­նաս­տեղ­ծը. դա այն դեպ­քում, երբ հա­ղոր­դակ­ցու­թյան եզ­րե­րը շատ են հե­ռա­նում իրա­րից: Ի վեր­ջո, զու­գոր­դու­թյուն­նե­րի շար­ժը ուր­վագծ­վում է նուրբ վե­րա­ցար­կում­նե­րով, ին­չը որ­պես պատ­կեր ոչ թե նյու­թա­կան - առար­կա­յա­կան է, այլ տես­լա­կան, թեև շոշ­ա­փե­լի չէ, բայց զգա­յե­լի է հո­գով, մտ­քով, սրտով, աչ­քով, ական­ջով, մեկ բա­ռով` զուտ գե­ղար­վես­տի հա­մար նա­խա­սահ­ման­ված հաղորդիչներով:

Զու­գոր­դու­թյան թո­ղած տպա­վո­րու­թյու­նը պետք է արագ ըն­կա­լել, իսկ բա­ցատ­րե­լու դեպ­քում դրա գե­ղեց­կու­թյու­նը կդառ­նա մտ­քի ճա­պաղ քաշք­շուկ: Այլ կերպ, պա­հանջ­վում է հա­վա­սար զար­գա­ցա­ծու­թյան հա­սուն վի­ճակ:

Բա­րե­կիրթ մի նր­բու­թյուն է բնո­րոշ այս գր­քին` լե­զուն, հե­ղի­նա­կի ներ­կա­յա­նա­լի­ու­թյան ձևը, բա­ռա­պաշ­ա­րը, պատ­կե­րը, թե­լադ­րա­կան ասե­լի­քին փո­խա­րի­նած կռա­հում­-ակ­նար­կը: Այդ բա­րե­կիրթ նրբու­թյու­նը չա­փա­ծո խոս­քի վրա­յից թափ է տա­լիս նո­րա­հայտ գռեհ­կա­բան­նե­րի բարձ­րաց­րած բա­ռա­փոշ­ին: Նր­բու­թյու­նը ոչ մի­այն ար­տա­քին է, այլև ներ­քին, և դա որ­պես թե՛ ասե­լիք, թե՛ ասե­լի­քի ձև, թե՛ ասե­լի­քի ար­վեստ: Հիշ­ված կռա­հում – ակ­նար­կը մտ­քի արա­գու­թյան, թռիչ­քա­յին մտա­ծո­ղու­թյան ար­գա­սիք է: Խոս­քի կա­ռույ­ցը ձևավո­րող պատ­կե­րա­յին հե­նա­կե­տե­րը հե­ռու են իրա­րից և գծին փո­խա­րի­նած կետ-­գի­ծը այլևս արա­գու­թյան սահ­ման չէ: Արա­գու­թյան սահ­մա­նը ներ­քին տե­սո­ղու­թյունն է (կռա­հու­մը), որը բա­ցա­հայ­տում է զու­գոր­դու­թյուն­նե­րի հե­ռա­վոր կա­պը: Այս­տե­ղից էլ ոչ թե բաց ասե­լիք` որ­պես պատ­մու­թյուն, ինք­նա­բա­ցա­հայ­տում, խոս­քի հե­ղեղ, այլ նուրբ ու հե­ռա­վոր ակ­նարկ ապ­րու­մի, հո­գե­վի­ճա­կի, մտա­վի­ճա­կի մա­սին:

Բա­նաս­տեղ­ծա­կան այս հա­մա­կար­գի մեջ կարևոր­վում է գե­ղար­վես­տա­կան ժա­մա­նա­կի զգա­ցո­ղու­թյու­նը: Շարժ­ման մեջ ոչ թե իրա­կան ժա­մա­նակն է կամ տե­ղա­կան ժա­մա­նա­կը, այլ ապր­ված ակն­թար­թի ժա­մա­նա­կը, որը կի­զա­կետ­ված մեկ պա­հի մեջ լու­սան­կա­րում է զգա­յա­կան տե­սիլ­քը, մտ­քի կայ­ծա­կը: Ժա­մա­նա­կի չափ­ման գե­ղա­գի­տա­կան անդ­րա­դար­ձը սա է.



….Վայրկյանը պրկված նյարդ է`

Ժամանակը նրա վրայով

Լարախաղացի նման վարժ

Քայլում է

Ինչպես հավասարակշռությունը պահպանող ձող

Քեզ իր հետ տանելով…


Այդ­պես փո­ղոց­նե­րում սու­րա­ցող մե­քե­նա­նե­րի ձայ­նե­րը գն­դա­կի արա­գու­թյամբ ճեղ­քում են գի­տակ­ցու­թյան կեղևը: Սա մտ­քի կեն­սա­բա­նա­կան ժա­մա­նակն է ար­դի­ա­կա­նու­թյան իր կշ­ռույթ­նե­րի մեջ: Դա նաև զուտ զգաց­մուն­քա­յին ժա­մա­նակ է, հա­կա­ռակ դեպ­քում ճա­նա­պար­հը կդառ­նա «Ժա­մա­նա­կա­յին գի­տակ­ցու­թյու­նից դուրս // Անզ­գաց­մունք մի կետ» կամ`



Ձյունը իջավ` ծածկելով անցած ժամանակը,

Իսկ ես մերկ եմ ու մենակ`

Ծխնելույզից բարձրացող ծխի պես…



Մտ­քի մեջ մար­դու աչքն ու ական­ջը բնա­կան դիր­քից բա­ցի նաև մեկ այլ տեղ են, որով­հետև պի­տի տես­նես այն, ին­չը չի երևում, լսես ձայ­ներ, որոնք խլա­ցած են հո­ղի մեջ, սր­տի պատ­յա­նում, մտ­քի պա­տան­քում կամ լո­ղում են օդում: Սա տա­րա­ծա­կան նկար­չու­թյան պես հա­մա­կող­մա­նի երևացող տա­րա­ծա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն է, որի կազ­մա­բա­նու­թյու­նը ճշ­տող­նե­րից մեկն, ի դեպ, Ալի­սի­ա Կի­րա­կոս­յանն է: Բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կե­րը այս­պի­սին է.



Չդրված վերջակետերի հերթի մեջ

Դու ես քո ճանապարհին

Ընկած քարը:


Մար­դը տա­րա­ծու­թյան մեջ երևում է բո­լոր կող­մե­րից, ներ­սից ու դր­սից, տա­կից ու վրա­յից: Այդ­պես տա­րա­ծա­կան են շար­ժում­նե­րը, առար­կա­նե­րը, դրանց անդ­րա­դարձ­նե­րը և հատ­կա­պես ձայները: Այդ ձայ­նե­րը ճա­ռա­գում ու խո­րա­նում են բա­ռե­րի մեջ, որով­հետև հո­գու գաղտ­նիքն ի վեր­ջո, բա­ռի մեջ է, որը դի­մադ­րում է, հեշտ չի տր­վում. «Ես կախ­վում եմ ձայ­նից` // Իմ մի­ջից դուրս չե­կող բա­ռե­րի…», «Անընդ­հատ ձայն է հն­չում ական­ջումս»:

Զու­գոր­դու­թյուն­նե­րի հան­գույցն ու­նի վերջ­նա­կան լու­ծում. որ­քան էլ անակն­կալ, հան­կար­ծա­կի, բայց մի­ակ պա­տաս­խա­նով, թեև հնա­րա­վոր է մտո­վի այն այլ կերպ ևս շա­րու­նա­կել, ինչն ար­դեն բա­նաս­տեղ­ծու­թյան թու­լու­թյունն է:

Այլ կերպ շա­րու­նա­կե­լու կամ հե­ղի­նա­կա­յին տար­բե­րա­կը մտո­վի չվե­րախմ­բագ­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ծայ­րա­հեղ ճշգր­տու­թյուն, ին­չը գե­ղար­վես­տի ներ­քին գի­տու­թյունն է: Կող­քից մի­ջա­մտու­թյան դեպ­քում հնա­րա­վոր է նաև տո­ղեր շա­րու­նա­կել, տո­ղեր վե­րաց­նել` պատ­կե­րի ցայ­տուն ցո­լա­ցու­մը չխա­թա­րե­լու հա­մար: Օրի­նակ` կա­րե­լի է վե­րաց­նել «Հա­յացքս…» սկիզբն ու­նե­ցող յոթ­տո­ղա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան վեր­ջին եր­կու տո­ղը: Այս­պես խոս­քը կա­վարտ­վի բարձ­րա­կե­տի վրա և չի բա­ցատր­վի: Կամ «Սիրտս // Ծոցս պա­հած քար է, // Որ չգի­տեմ ում վրա նե­տե­մ»: Հնա­րա­վոր է նաև վեր­ջին տո­ղի այս­պի­սի զար­գա­ցում. «Որ չգի­տեմ, թե երբ պի­տի // Խաչ­քար դառ­նա»: Այդ­պես, որով­հետև որ­պես մտ­քի երա­սան զու­գոր­դու­թյուն­նե­րի հան­գու­ցա­լա­րերն են դառ­նում, այդ­պես հան­գույց – հան­գույց հյուս­վում-­գործ­վում է այն ուռ­կա­նը, ինչն իր հա­մար որ­պես թա­կարդ ստեղ­ծում է բա­նա­ստեղ­ծը. «Ես ինքս իմ մեջ խճճ­ված // Ուռ­կան եմ»:

Զու­գոր­դա­կան ան­ցում­նե­րը եր­բեմն շատ պարզ են («Ես ու­զում եմ համ­բու­րել ձեռքս, // Երբ մտա­ծում եմ, // Որ դի­պել է քեզ…», «Ես նա­յում եմ // մե­ռա­ծի նման` բաց աչ­քե­րով // Քեզ…», «Ես սար­սա­փում եմ մա­հից, // Երբ մտա­ծում եմ, // Որ էլ չեմ տես­նի քեզ…», «Ես այն­քան եմ սի­րով լց­րել աշ­խար­հը, // Որ էլ ինձ հա­մար // Տեղ չկա…»), եր­բեմն բարդ, բազ­մաշ­երտ, ներ­քուստ ճյու­ղա­վոր­վող:

Եվ քա­նի որ «Հա­յե­լի», ու­րեմն նաև անդ­րա­դարձ, ին­չը նշա­նա­կում է, որ մշ­տա­կան լույ­սի ժա­մա­նակ է և ոչ թե խա­վա­րի: Ծն­վում է իմաս­տուն մի ման­րան­կար. «Մի տխ­րիր այդ­պես, // Թե չէ կկու­րա­նամ, // Ինչ­պես մութ սեն­յա­կում // Անդ­րա­դար­ձից զրկ­ված // Հա­յե­լին…»: Ան­դրա­դարձն ի ցույց է դնում ամեն ինչ, նաև թա­լան­ված հայ­րե­նի­քը. «Հայ­րե­նի­քը գո­ղաց­ված ավ­տո­մե­քե­նա­յի նման // Սու­րում է // Եվ հա­մա­րա­նիշ­երն ար­դեն // Չէ­ին երևում…»: Նույ­նը նաև «Թևաթափ այս եր­կի­րը` // Ման­կան դա­գա­ղի պես ան­հե­թեթ…» սկիզբն ու­նե­ցող գոր­ծում, որի մեջ պա­տե­րից նա­յում են «Չընտր­ված թեկ­նա­ծու­նե­րի // Ուշ­ա­ցած-­շո­ղո­քորթ ժպիտ­նե­րը» և նրանց խոս­տում­նե­րով ապ­րող երկ­րի վի­ճա­կը. «Որով­հետև ես տես­նում եմ` // Վաղ­վա օրը // Աս­ֆալ­տին պսպ­ղա­ցող // Թուք է // Եվ ոչ թե ոս­կեդ­րամ…»:

Հա­յե­լու ան­դրա­դար­ձի մեջ երևում են հա­րա­զատ­նե­րի դի­ա­մաստ­վեր­նե­րը: Հա­րա­զատ­նե­րի խմբան­կարն ու դի­ման­կա­րը հայ պո­ե­զի­ա­յում թեև նո­րու­թյուն չէ (Հա­մո Սահ­յան, Վա­հագն Դավ­թյան), բայց վեր­ջերս ընդգծ­ված շեշ­տադ­րում է ստա­նում: Դա հատ­կա­պես ակն­հայտ է անգ­լի­ա­գիր հայ բանաս­տեղծ­նե­րի շար­քե­րում` Խաչիկ (Ար­չի) Մի­նաս­յան, Դա­վիթ Խերդ­յան, Հա­րոլդ Բոնդ, Լևոն Սրապ­յան Հե­րալդ, Հե­լեն Փի­լի­պոս­յան, Դա­յա­նա Տեր-­Հով­հան­նիս­յան, Փի­թեր Բա­լաք­յան, Արամ Սա­րո­յան, հա­յե­րեն ստեղ­ծա­գոր­ծող­նե­րից` Սո­նա Վան: Ահա հա­ման­ման մի անդ­րա­դարձ այս գր­քում.



Իմ ընկերներին

Բանաստեղծությունների անթերի թվացող

Թերթիկների պես

Ձեռքիցս տարավ քամին…

… Հիմա երազիս մեկ-մեկ գալիս են

… Բայց ես էլ չկամ.

Բաժանվել եմ իբրև ողորմություն…



Ակ­նարկ­նե­րը, անդ­րա­դարձ­նե­րը մի­ա­նում, դառ­նում են որոշ­ա­կի ասե­լիք, որ­պես մար­դու ճա­կա­տա­գիր: Հե­ղի­նակն է և իրե­նով իմաս­տա­վոր­ված սե­րը. «Ես անց­նում եմ ան­մեղ­սա­պարտ, // Որով­հետև // Բեր­նե­բե­րան // Լց­ված եմ քեզ­նով ու պո­ե­զի­ա­յով»: Սեր, սի­րո կյանք, սի­րո պա­հեր, սի­րա­յին զգա­յու­թյուն­ներ, նո­րից ու անընդ­հատ սեր, կնոջ հան­դեպ չկորս­վող, չպա­կա­սող, հա­րա­ճուն ու անստ­վեր հի­աց­մունք:

Ամ­բողջ գիր­քը հպան­ցիկ դեմ­քե­րի խո­հուն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով երիզ­ված ճա­նա­պարհ է դե­պի ինքն իրեն («Ինքս ինձ»): Այդ դեմ­քե­րի մի­ջանց­քով սու­րա­ցող բա­նաս­տեղ­ծը իր դի­ման­կա­րի գույ­ներն է ընտ­րում. Ինք­նա­դի­ման­կար` այս պատ­կեր­նե­րով. «Ես աստ­ղե­րի ար­տա­ցոլ­քը // Երա­զում մս­խած // Գե­տի­նը չանգ­ռող // Շն­չա­հատ գետ եմ…», «Սիրտս` ճաքճ­քած շուր­թե­րով // Ցա­մա­քած առու, // Հա­յաց­քում` խանձ­ված խո­տի շեկ հո­տը…», «Ամեն վայրկ­յան ես դուրս եմ գա­լիս // Ինքս ինձ­նից // Ու չեմ կա­րո­ղա­նում // Վե­րա­դառ­նալ` // Բնից անզ­գուշ­ո­րեն ըն­կած // Թռչ­նա­ձա­գի նման…», «Ես ոտ­քի տակ ըն­կած // Վի­րա­կապ եմ…», «Ար­դեն հե­ռա­ցած գնաց­քին հետևող // Ան­ճա­րակ ճի­չով` // Ես իմ ստ­վերն եմ // Ինձ այս աշ­խար­հում հե­տապն­դող…», «Բա­ռե­րի տե­ղը, // Որոն­ցով գրում են ճշ­մար­տու­թյան մա­սին // Ես ար­դեն մո­ռա­ցել եմ…»:

Այս է մար­դը, և այս է նրա կյան­քի ժա­մա­նա­կը, այն­քա՜ն ներ­հակ, որ կա­րող է թվալ, թե ինքն է խա­չա­փայ­տը, որի վրա նո­րից պի­տի Աստ­ծուն խա­չեն, որ ինքն է հենց իր ոտ­քե­րի տա­կից փախ­չող հո­ղը, իր նե­տած բո­լոր քա­րե­րի թի­րա­խը, տո­ղա­դար­ձի գծի­կով եր­կատ­ված բա­ռը: Իսկ ճշ­մար­տու­թյուն ավե­տող բա­ռե­րի տե­ղը դժ­բախ­տա­բար ոչ թե կյան­քի մեջ է, այլ` բա­ռա­րան­նե­րում:

Հան­դարտ, բայց աս­տի­ճա­նա­բար ձգ­վող լա­րի պես ուժգ­նա­նում է լար­վա­ծու­թյու­նը` հաս­նե­լու ճա­կա­տագ­րա­կան խզում կան­խո­րոշ­ող այս­պի­սի պատ­կե­րի. «Բա­րա­կել է սիրտս սա­ռույ­ցի պես, // Իսկ ես բո­կոտն // Քայ­լում եմ դեռ դրա վրա­յով…»:

Բե­մա­կա­նա­ցու­մով պարզ, բայց իրա­կան խա­ղով բարդ այս ող­բեր­գու­թյան մեջ ոչ թե մար­դու նա­հա­տա­կու­թյունն է կամ ինք­նաս­պա­նու­թյու­նը, այլ կյան­քը, ինչն ասես որ­պես ծաղր է նետ­ված նրան, որով­հետև թեև շն­չա­հեղձ է լի­նում այս գար­շա­հոտ ճա­հ­իճում, բայց, իրեն ապ­րո­ղի տեսք տված, փոր­ձում է փա­կել ականջ­նե­րը, որ­պես­զի չլ­սի «Սրտի պայ­թյու­նի ձայ­նը», որով­հետև «Շեղ­բի պես սա­ռը իրա­կա­նու­թյու­նը» ճամ­փա­բաժա­նի նման կի­սել է նրան: Սա եր­կատ­ված մար­դու իրա­կան ող­բեր­գու­թյունն է նույն­քան իրա­կան ժա­մա­նա­կի մեջ` որ­պես իրա­կան մահ կյանք կոչ­ված գե­րեզ­մա­նո­ցում: Մտքե­րը «Փե­թակ թա­լա­նող իշ­ա­մե­ղու­նե­րի պար­սով» դուրս են հոր­դում, բա­ռե­րը «Սև // Կեղ­տոտ եղունգ­նե­րով փո­րում են // Աչ­քե­րը…»: Մար­դու այս կեր­պա­րը տե­սա­նե­լի է, տագ­նա­պը` ամե­նօր­յա, որով­հետև նրա գլ­խա­վերևում մահ­վան օղա­կի հան­գույն կախ­ված է գո­յու­թյուն չու­նե­նա­լու պես որոշ­ա­կի անո­րոշ­ու­թյու­նը. «Քիչ հե­տո կբաց­վի առա­վո­տը, // Ուր գնամ…»: Խորա­ցող ինք­նա­ճա­նա­չու­մը աս­տի­ճա­նա­բար հաս­նում է մի սահ­մա­նի, որից այն կողմ ավարտն է որ­պես վերջ ու վեր­ջա­բան, վերջ­նա­գիր ու վերջ­նա­խաղ: Ահա այս ող­բեր­գու­թյան եր­կու մե­նա­խո­սու­թյուն.



Անամոք ու փրկություն չունեցող,

Ինչպես բառը,

Որ չի կարողանում

Տեղավորել հույզը

Ես, լեշակեր շան բերանի նման

Դուրս տված

Այս պայմանականությունների աշխարհում,

Ձեռքս ու ոտքս կապված`

Նետվել եմ անդունդը

Եվ ոչ մի կերպ

Չեմ հասնում հատակին….



***

Լողանը հանգիստ օրորվում է,

Ձկները մոտ չեն գալիս,

Ամեն ինչ հանդարտ է,

Ջուրը չի պղտորվում համր աղաղակից.

Կարթի վրայի որդը ես եմ…



Ամեն ինչ աս­ված է: «Հա­յե­լի»-ն փակ­վում է այն­պես, ինչ­պես բաց­վել էր. «Իմ մեջ հանգ­չում է լռու­թյու­նը` // Մե­ռա­ծի չար­տա­բե­րած խոս­քի…»:

Մեր ժա­մա­նա­կ­նե­րը որ­քան էլ հա­կա­բա­նա­ստեղ­ծա­կան լի­նեն, այ­նու­ա­մե­նայ­նիվ նաև բա­նա­ստեղ­ծու­թյամբ պի­տի փո­խանց­վեն հա­ջորդ սե­րունդ­նե­րին: Բայց ինչ է կա­տար­վում: Հին Արևել­քի պո­ե­զի­ան մինչև Նե­րու­դա ու Գինս­բերգ «անն­կատ» ար­տագ­րե­լով, ավան­դույ­թը մո­ռա­ցած` խոս­քի հան­րա­յին – քա­ղա­քա­ցի­ա­կան նշա­նա­կու­թյու­նը քա­մահ­րե­լով, տևական մի մտայ­նու­թյուն իր անուն­նե­րով ու հա­մա­նուն­նե­րով տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մե­լով ազատ­ված ճո­ճա­թոռ­նե­րին` պար­տա­դրան­քի պես հաս­տա­տեց իր ամե­նօր­յա ներ­կա­յու­թյու­նը: Կար­ծես այդ­պես էլ պետք է լի­ներ: Ո՞ւր մնա­ցին մեր­ձա­վոր ժա­մա­նակ­նե­րի մե­ծու­թյուն­նե­րը, որոնց հա­մար բանաս­տեղ­ծու­թյու­նը կարևոր խոսք ասե­լու պես մի բան էր, դրա­նով իսկ հան­րա­յին ներ­գոր­ծու­թյան մի­ջոց ու ազ­գա­յին ար­ժեք: Այս ին­չո՞ւ բա­նաս­տեղ­ծու­թյունն այս­քան հե­ռա­ցավ իր նշա­նա­կու­թյու­նից և… մո­ռաց­վեց: Որով­հետև դար­ձավ տար­տամ մի բան, խե­լոք երևալու բա­ռա­ման­վածք: Սր­ճա­րան­նե­րում ու թեր­թե­րում, եթե­րում ու հան­դես­նե­րում դեռ խո­սում են, թե իրենք դժ­վար են տպագր­վել, քիչ մնա ընդ­դի­մա­դի­րի կեց­վածք կըն­դու­նեն, ին­չը եր­բեք չի եղել: Մր­ցա­նակ­ներ ու փառ­քի դափ­նի­ներ է, որ բա­րեխղ­ճո­րեն բա­ժա­նում են իրար միջև, բայց մի բան պարզ է` բանաս­տեղ­ծի անու­նը կա, բայց բա­նաս­տեղ­ծու­թյու­նը չկա, դրա­նով իսկ իրա­կան հռ­չա­կը չկա: Վե­րա­դառ­նանք ինք­ներս մեզ և վե­րա­դարձ­նենք հայ պո­ե­զի­ա­յի կորս­ված փառ­քը:

Այդ ճա­նա­պար­հի ու­ղե­ցույց է բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի «Հա­յե­լի» ժո­ղո­վա­ծուն: Կա և՛ գրո­ղը, և՛ ասե­լի­քը, և՛ ար­վես­տը: Ձեր խիտ դա­սա­վոր­ված գրա­դա­րակ­նե­րում տեղ բա­ցեք Անա­տո­լի Հով­հան­նիս­յա­նի գր­քի հա­մար և շատ խոր մի՛ խց­կեք, որով­հետև հա­ճա­խա­կի բա­նա­լու և կար­դա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն եք ու­նե­նա­լու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ