СТАНЬ VIP

Հայնրիխ Հյուբշման

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայնրիխ Հյուբշման

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 26 мар 2014, 21:00

Johann_Heinrich_Hübschmann.jpg
Johann_Heinrich_Hübschmann.jpg (10.2 кб) Просмотров: 713





Կենսագրություն

Հայնրիխ Հյուբշման (1848, հուլիսի 1, Էրֆուրտ — 1908, հունվարի 21, Ստրասբուրգ), գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ, բանասեր: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ երիտքերականական ուղղության ներկայացուցիչ:
Սովորել է Ենայի, Տյուբինգենի, Լայպցիգի և Մյունխենի համալսարաններում: 1872-ին «Զրադաշտական մի երգ» ուսումնասիրության համար ստացել է դոկտորի գիտական աստիճան: 1875-ին ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի» գործն ու ստանձնել դասախոսի պաշտոն Լայպցիգի համալսարանում, որտեղ և կարդացել է հայերենի հոլովական համակարգի վերաբերյալ դասախոսություններ: Մեկ տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում և 1877-ից Ստրասբուրգի համալսարանում դասավանդել հին լեզուների համեմատական քերականություն (հունարեն, լատիներեն, գոթերեն, սանսկրիտ), մեկնել «Ավեստա»-ի լեզուն, նոր հեղինակների գործերը, նոր պարսկերենի քերականությունը, հայերենի քերականությունը և այլն: 1875-ին լույս տեսավ Հյուբշմանի «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, ուր տրված է նրա տեսության բուն էությունը: Քննելով հայերենի կրած փոփոխությունները, հայերենի և մյուս լեզուների միջև եղած ընդհանրությունները, հնչյունական փաստերը՝ Հյուբշմանը ժխտեց մինչ այդ իշխող այն կարծիքը, թե հայերենը իրանական խմբին պատկանող լեզու է, և եկավ այն եզրակացության, որ պարսկերենին համապատասխանող իրակությունները փոխառյալ են նրանից, իսկ այն, ինչ տարբեր է և հնդեվրոպական, բուն հայերեն է, և որ հայերենը հնդեվրոպական լեզուների ինքնուրույն ճյուղ է: 1883-ին հրատարակած «Հայերենի ուսումնասիրություններ, 1. Հայերենի ստուգաբանության վերաբերյալ» աշխատության առաջին մասում նա տվել է 299 հայերեն բառերի ստուգաբանությունը. դրանցից 58-ը նշված է հարցականով, 9-ը՝ հավանական փակագծերում, իսկ 232-ը՝ բուն հայերեն բառեր են. դրանց հիման վրա տվել է հնչյունափոխական օրենքները՝ նախալեզվի և ցեղակից լեզուների համեմատությամբ, և շեղումները դրանցից: Կարևոր աշխատություններից է «Հայերենի քերականությունը» (մաս 1-2, 1895-97), որը բաժանված է 3 հատվածի, առաջինը պարունակում է պարսկերենից փոխառյալ 217 հատուկ անունների, երկրորդը՝ 686 բառի, երրորդը՝ պարսկերենից և արաբերենից փոխառյալ 171 բառի ստուգաբանությունը: Երկրորդ մասը պարունակում է 133 ասորական, 512 հունական փոխառություններ, 31 հին ֆրանսերեն ու կասկածելի ծագում ունեցող և 438 բուն հայերեն բառերի ստուգաբանությունը: Անդրադարձել է հին հայկական տեղանուններին («Հին հայոց տեղվո անունները», 1904, հայ. հրտ. 1907), հայերենի և կովկասյան ծագում ունեցող լեզուների փոխհարաբերությանը, հայտնել այն կարծիքը, որ հնում հայերեն բարբառներ գոյություն չեն ունեցել, տվել է հայերենի գիտական տառադարձումը: «Հայերենի հնչյունական օրենքների ժամանակագրության մասին» (1898) աշխատության մեջ քննել էի, ու, է, եայ, ոյ, իւ ձայնավորների ու երկբարբառների սղման ու ամփոփման օրենքների ժամանակը, հայագիտական այլևայլ հարցեր, խոսել աշխարհաբարի փոփոխությունների անխուսափելիության մասին, դրանք համարել լեզվի պատմության անհրաժեշտ կողմը: Եղել է նշանավոր իրանագետ, աշխատություններ նվիրել օսերենին, պարսկերենի ստուգաբանությանը և այլ հարցերի:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ