СТАНЬ VIP

Մանկական երգեր

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական երգեր

Сообщение:#11  Сообщение Vard » 18 окт 2012, 21:57

Մարտիկի երգը

Թռչեի մտքով տուն,

Ուր իմ մայրն է արթուն.

Տեսնեի այն առուն

Կարոտով ես անհուն,

Որ ամեն մի գարուն

Ջրերով վարարուն

Կարկաչում էր սարերում:


Թեքվեի աղբյուրին,

Կարոտած պաղ ջրին.

Լինեի հանդերում,

Մեր կանաչ մարգերում,

Ուր ծաղկունքն են բուրում,

Ուր մանուկ օրերում

Հովն էր ինձ միշտ համբուրում:


Հայրենիքն իմ սրտում

Թե չընկնեմ ես մարտում,

Ա՛խ, իմ մայր թանկագին,

Տուն կգամ ես կրկին,

Կսփոփեմ քո հոգին

Համբույրով սրտագին,

Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#12  Сообщение Vard » 18 окт 2012, 21:58

Երևան-Էրեբունի

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Փեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:


Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,

Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:


Կյանքում ամեն սեր լինում է տարբեր

Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,

Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես

Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#13  Сообщение Vard » 18 окт 2012, 21:59

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն, սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,

Նախշուն կաքավիկ:


Քու բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լցված ցող ու շաղով,

Քնես կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,

Նախշուն կաքավիկ:


Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պստիկ կտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր, կարմիր տոտիկներով

Կշորորաս ճուտիկներով:

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ,

Նախշուն կաքավիկ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#14  Сообщение Vard » 18 окт 2012, 22:01

Արի, արի

Դու կապույտ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի:

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր:


Սևիկ-մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի:

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր:


Ծիծեռնակով գարուն կգա,

Անծիծեռնակ գարուն չկա,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի:

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#15  Сообщение Vard » 18 окт 2012, 22:02

Աշուն

Դեղնած դաշտերին իջել է աշուն,

Անտառը կրկին ներկել է նախշուն:


Պաղ-պաղ մեգի հետ փչում է քամին,

Քշում է տանում տերևը դեղին:


Տխուր հանդերից ամենքը տրտում

Քաշվում են կամաց իրենց տուն ու բուն:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#16  Сообщение Vard » 18 окт 2012, 22:04

Ռուբեն Հախվերդյան «Նոր Տարի»

Պստիկներ շուտ հավաքվեք

Ու կլոր շրջան կազմեք,

Երգեք երգն այս ու պարեք,

Նոր տարին դիմավորեք:

Կրկներգ.

Նոր տարի է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:


Պայծառ ժպիտով արի

Դու բարի մեր Նոր տարի-

Բոլորիս երազները

Այս տարի դու կատարիր:

Կրկներգ.

Նոր տար է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:


Բեր անուշ կարկանդակներ,

Եվ ուրախ ու նոր խաղեր-

Բեր նվեր հույսեր ու սեր,

Մեր բարի, մեր լավ ընկեր:

Կրկներգ.

Նոր տար է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:


Իսկ հետո կեսգիշերին

Հյուր կգա Ձմեռ պապին

Ու կասի նա բոլորին

Շնորհավոր Ձեր Նոր տարին:

Կրկներգ.

Նոր տար է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#17  Сообщение Vard » 18 окт 2012, 22:07

Ռուբեն Հախվերդյան «Թզուկը»

Ճերմակ մորուք,

Կարմիր մեծ քիթ,

Բարի աչքեր…

Քայլում էր նա

Դեմքին ժպիտ,

Ձեռքին լապտեր:

Ու քթի տակ մրթմրթալով

Ինչ-որ բառեր,

Քայլում էր նեղ արահետով

Թզուկը ծեր:

Երբ նա հասավ մեծ անտառի

Մութ բացատին,

Հանեց ուսից պարկապզուկն

Իր թանկագին,

Ու արթնացրեց ոգիներին

Անատառային

Երբ նվագեց կախարդական

Այս մեղեդին:


Իսկ հետո փոքրիկ թզուկը

Թաքցրեց հոգու հուզմունքը

Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով,

Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով:


Ու երբ հնչեց կախարդական

Այս մեղեդին՝

Ծղրիդների, մորեխների հետ

Միասին

Հայտնվեցին կայծոռիկներ

Ոսկե-դեղին

Ու փայլեցին մութ անտառում

Կեսգիշերին…

Մի մութ անտառ, մի մեծ լուսին,

Մի կեսգիշեր,

Լուսնի լույսի տակ թևածող

Թիթեռնիկներ,

Ու մի թզուկ, որն արթնանում

Կեսգիշերին

Ու նվագում էր մոգական

Այս մեղեդին:


Մի մութ անտառ, մ ի մութ լուսին

Մի կեսգիշեր,

Մի մեծ կաղնի, որը գիտեր

Շատ գաղտնիքներ,

Ու մի փչակ, ուր ապրում էր

Թզուկը ծեր,

Որը ուներ կարմիր մեծ քիթ,

Բարի աչքեր:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#18  Сообщение Vard » 18 окт 2012, 22:08

Ռուբեն Հախվերդյան «Գիշաերվա աստղազարդ նկարում»

Գիշերվա աստղազարդ նկարում

Արթնացան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:


Նա փակեց քո աչքերը հոգնած

Ու լցրեց քո հոգին պատրանքով,

Ականջիդ նոր հույսեր շշնջաց,

Որ դու արթնանաս ժպիտով:


Մոտեցիր ու բաց արա

Քո պատուհանը իմ փոքրիկ,

Երևաց կարմիր արևը,

Տես թռչում է նա երկինք:


Արևի ոսկե շողեր

Նկարել ենք քո պատին

Այս փոքրիկ հրաշք նկարը

Այս ծառերն ու այս այգին:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#19  Сообщение Vard » 18 окт 2012, 22:10

Ռուբեն Հախվերդյան «Լուսաբացի երգը»

Տես, երկինքն այսօր ինչքան կապույտ է,

Ամպերը ճերմակ առագաստներ են,

Տես, լողում է նավը՝ առագաստանավը

Երկնքի կապույտ ծովում:


Ու քամին քշում է առագաստանավը

Երկնքի կապույտ ծովում,

Ու քամին տանում է առագաստանավը,

Ու քշում հեռու-հեռվում:


Դու լսիր-երգում են թռչունները

Այդ քնած անտառն է արթնանում,

Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է

Անտառի կողմից լսվում:


Եվ լուսաբացի փոքրիկ թռչունը,

Եվ ամպերը ոսկեթև,

Տես, երգում են լուսաբացի երգը,

Լուսաբացի երգը մեր:


Դու լսիր-երգում են թռչունները,

Այդ քնած անտառն է արթնանում,

Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է

Անտառի կողմից լսվում:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#20  Сообщение Vard » 18 окт 2012, 22:12

Ռուբեն Հախվերդյան «Զատիկ»

Կլոր զատիկ,

Կարմիր հատիկ,

Դաշտի մեջ մոլորվեց.

Առվի եզրին տեսավ ծաղիկ`

Ծաղկի վրա քնեց:


Դաշտում դեղին ծաղիկ,

Ծաղկի վրա զատիկ,

Կլոր-կարմիր հատիկ,

Սև-սև պուտպուտիկ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение