СТАНЬ VIP

Մանկական երգեր

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական երգեր

Сообщение:#81  Сообщение Vard » 19 окт 2012, 22:44

«Ա՛յ իմ գնդակ»

Ա՛յ իմ գնդակ, ի՛մ գնդակ,
Կանաչ-կարմիր, կապուտակ,
Թըռիր վերև, իջիր ցած,
Չալին մնա զարմացած:

Գըլոր, գըլոր, գըլորվիր,
Խոտերի մեջ մոլորվիր,
Չալին տեսնի խըտըտի,
Խունջիկ-մունջիկ պըտըտվի:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#82  Сообщение Vard » 19 окт 2012, 22:45

«Արև»

Արև, արև դուրս արի,
Հերն ու մերըդ էկել են,
Թուր ու թըվանք բերել են,
Գոմծի ոտին տըվել են,
Թե դուս կգաս, քեզ կտամ,
Թե դուս չես գա, շան ու գիլի փայ կանեմ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#83  Сообщение Vard » 19 окт 2012, 22:46

«Կաքավիկ»

Արև բացվեց թուխ ամպերին,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն, կաքավիկ:



Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով:

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:



Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով

Կըշորորաս ճուտիկներով:



Երբ կըկանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին:

Սարեր, ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կըհանես:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#84  Сообщение Vard » 19 окт 2012, 22:48

«Փայտե Ձիուկ»

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե, ձիուկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հոպ:


Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:


Պռու՛, պռու՛, պռու՛,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրուկ ձիուկ

Քաջարի.

Պռու՛, պռու՛, պռու՛,

Դու՛, դու՛, դու՛:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#85  Сообщение Vard » 19 окт 2012, 22:49

«Նանարի Նայ»

Նանարի, նանարի, նանարի, նայ,

Նանարի նայ, նանարի նայ:

Համբարձման երկուշաբթին

Առա փոցխն ու գերանդին,

Գացի մըտա արտին,

Ծորեցի, ծոր թըփեց

Մանդրիկ-մանդրիկ խորմեցի,

Խորուն-խորմի դըրեցի:

Կեմիկ չեղավ՝ կապեցի,

Ծամթել կեմիկ արեցի.

Սելիկ չեղավ՝ բարձեցի,

Մեեջկունք սելիկ արեցի,

Եզնուկ չեղավ՝ լըծեցի,

Կաքավ եզնուկ արեցի:

Հոտաղ չեղավ՝ քըշեցի,

Ճնճուղ հոտաղ դըրեցի,

Խարզան չեղավ՝ քըշեցի,

Սև օձ խարզան արեցի.

Կեսգիշերին քըշեցի,

Քըրոջ դըռնով ընցուցի:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#86  Сообщение Vard » 19 окт 2012, 22:50

«Ջան գառնուկ»

Կապեմ վըզիդ զընգ-զանգակ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Դե՛, հե՛, ջա՛ն:

Օրը տաք է, արեգակ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Ջա՛ն, գառնուկ:


Դաշտը բոլոր կանաչ խոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Հավք իջավ երկընքուց,

Նըխշուն թելեր ուր կըտուց,

Հայ էնեց, հույ էնեց,

Իմ տամբուրեն հանգցըցուց:


Ջուր կուգա վերին սարեն,

Սարեն օլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:


Դաշտը բոլոր կանաչ խոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Դե՛, հե՛, ջա՛ն:

Արի տանեմ քեզ արոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Ջա՛ն, գառնուկ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#87  Сообщение Vard » 19 окт 2012, 22:52

«Սանդի երգ»

-Հախչա, հուխչա,

-Հախչա, հուխչա.

-Աղջի՝

-Հարսի,

-Հարսը՝

-Թարսի,

-Մերը՝

-Մերսի,

-Հերը՝

-Հերսի,

-Քուրը՝

-Քուրի,

-Պապը՝

-Թարսի,

-Թոռը՝

-Թոռի:

-Հախչա, հուխչա,

-Հախչա, հուխչա.

-Հարսի՝

-Աղջի,

-Սիրտը՝

-Ա՛խչի,

-Բողկը՝

-Աղչի,

-Սերը՝

-Խաղ չի,

-Փեսան՝

-Կաղ չի,

-Սիրտը՝

-Պաղ չի,

-Առնի՝

-Փախչի,

-Ճամփով՝

-Բաղչի,

-Հե՛ ջան,

-Կաղ չի,

-Հե՛ ջան,

-Փախչի:

-Հախչա, հուխչա,

-Հախչա, հուխչա:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#88  Сообщение Vard » 19 окт 2012, 22:53

«Հայր Մեր»

Հա՛յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ

Լի ու լի ամեն օր:

Հա՛յր մեր,

Կյա՛նք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին:

Հա՛յր մեր,

Մեզ օրհնե Սուրբ խաչով.

Հա՛յր մեր,

Դու պահապան մեր:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#89  Сообщение Vard » 19 окт 2012, 22:54

«Աղվես»

Աղվես գընաց մընաց ջաղաց,

Թաթեր վերուց, մի բոլ խաղաց:


Վա՛յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տըմբըլաճակատ, տըռճիկ-մըռճիկ,

Փափլիկ ճըտեր, վու՛յ, վու՛յ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ,

վու՛յ, վու՛յ:


Աղվես կասի՝ իմ տեղ նեղ ի,

Հավու ճըտեր փորուս դեղ ի:

Աղվես նըստեր դարու գըլխուն,

Աչքեր գըցեր չաղ վառըկուն:


Աղվես եկավ լանջիկ-մանջիկ,

Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մանկական երգեր

Сообщение:#90  Сообщение Vard » 19 окт 2012, 22:56

«Տամբուրեն»

Նըխշուն թել, նըխշուն թել,

Իմ նըխշուն թել տամբուրեն,

Ինչ կէնիմ, ինչ չէնիմ,

Ձեն չհանե ուր հուրեն:


Հավք իջավ երկընքուց,

Նըխշուն թելեր ուր կըտուց,

Հայ էնեց, հույ էնեց,

Իմ տամբուրեն հանգցըցուց:


Ճիվ ու ճիվ ճընճըղիկ,

Թըռավ մեծ առվի պըռկից,

Ծըլվըլաց, ճըվճըվաց,

Տամբուրեն թևով լըվաց:


Լուսընկա, լուսընկա,

Իմ տամբուրեն կըշնկա,

Տառ մը տես, բառ մը տես,

Իմ տամբուրին ճար մը տես:


Ախ, նանե, արտուտիկ

Իջավ կալեր գողտուտիկ,

Դես նայեց, դեն նայեց,

Կերավ պապու ակըռտիք:


Արտուտիկ, խատուտիկ,

Թկավ, դարձավ իմ քուրիկ,

Տառ բերեց, բառ բերեց,

Իմ տամբուրին ճար բերեց:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение