СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

Ալեքսանդր Ծատուրյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ալեքսանդր Ծատուրյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 08 апр 2010, 21:54

Կենսագրություն


Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի
1865-1917
Текст:
Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա–31.3.1917, Թիֆլիս) ― հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակորտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։

Մինչև 1902–ը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888–ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ.Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902–ին դարձել Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդմ, ծավալել մշակույթային գործունեություն։

1891–ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային–ազատագրական պայքարի մոտիվներն («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)։

Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։

1901–ին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն՝ Վ.Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի»)։

Ծատուրյանը մասնակցել է Յու.Վեսելովսկու և Մ.Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու.Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպո»–ն։ 1905–ին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906–ին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը։

Նրա տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր–Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։




  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ
    • Կենսագրություն
    • ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ
    • ԵԿ, ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ
    • Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս
    • Ա՜խ, թե սրտիդ
    • Երկրի մշակներ
    • Մի՛ լար, բլբո՛ւլ
    • Նավավար


ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ...

Սիրելի ընկեր, դու մի զարմանար,
Որ մատաղ կյանքիս եռուն հասակում
Այնքան տխուր է հնչում իմ քընար,
Վիշտ ու թախիծ ես կարդում իմ երգում:

Ծնված հեգ երգիչ մի դժբախտ ազգի,
Միշտ մըռայլ տեսա երկինքը գլխիս,
Ես շատ վաղ ուսա տանջանքը կյանքի,
Վաղ մտերմացավ վըշտի հետ հոգիս:

Անմեղ հասակից օրորոցիս մոտ,
Ուր պետք է սիրտս մեղմ օրոր շոյեր,
Ու պետք է ժպտար, կյանքի ատավոտ,
Ես տեսա միայն սև ու մութ օրեր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ (1865-1917)

Сообщение:#2  Сообщение Harutin » 08 апр 2010, 21:57

ԵԿ, ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ...

Եկ, գարնան անձրև, թափվիր հորդառատ
Ցրտացած երկրի սառ կրծքի վերա,
Թող նորից երկիրն շունչ քաշե ազատ,
Թող նորա կրծքին ջերմ կյանքը եռա:

Երկար նա տանջվեց դառնաշունչ ձմռան
Ցուրտ կապանքներում, քեզ սպասելով,
Նա շատ համբերեց… կենսատու գարնան
Քաղցր կարոտը ջերմ փայփայելով:

Թափվիր, այ անձրև, ինչպես մարգարիտ,
Ինչպես երկնառաք ցողը կենսաբեր,
Ոռոգիր դաշտեր, անտառ ու հովիտ,
Կանաչով պատիր լեռներ ու ձորեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Армине » 21 май 2010, 12:00

Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս․․․

Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս,
Թո՛ւյլ տուր թփից քեզ քաղեմ,
Եվ քեզանով սիրած կուսիս
Մատաղ կուրծքը զարդարեմ։

Մի՛ վախենար, նորա կրծքին
Չես թառամիլ, քնքո՛ւշ վարդ,
Այնտեղ մատաղ կրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ․․․
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Армине » 21 май 2010, 12:03

Ա՜խ, թե սրտիդ

Ա՜խ, թե սրտիդ անուշ լեզուն
Էրված սրտիս հետ խոսեր․
Ա՜խ, թե աչքիդ ցող-արցունքը
Սև արցունքիս հետ հոսեր․

Թե շողայիր, շող-աստղի պես,
Կյանքիս անլույս երկնքում,―
Էլ իմ բախտին, ա՛յ սիրական,
Բա՜խտ չէր հասնի էս կյանքում․․․
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Армине » 21 май 2010, 12:04

Երկրի մշակներ

Օ՜, ծանր հոգսերի խղճո՛ւկ զավակներ,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին.
Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ.
Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին․․․
Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով,
Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին.
Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով
Դուք հաց եք տալիս հայրենի երկրին:
Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ
Դուք մշակում եք անմշակ դաշտեր.
Ինչպես տանջանքում անլաց, անվհատ
Դուք երգ եք երգում ― վաստակի՜ երգեր:
Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին,
Երբ կրակ է թափում արևառ երկինք,
Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին,
Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք:
Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան
Հայրենի երկրի կուրծքը պատռելով,
Այնտեղ թաղում եք, գանձերի նըման,
Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով․․․
Տեսել եմ գարնան սիրուն օրերին,
Պայծառ արևը դեռ նոր ծագելիս,
Կանաչ, ալեծուփ արտերի մոտին
Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս:
Տեսել եմ, ինչպես և՛ ցուրտ, տաղտկալի
Ձմռան գիշերներ նստած խրճիթում,
Հոգնած ձեռքերիդ դադար չե՛ք տալի ―
Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում․․․
Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր
Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում,
Եվ ձեր տանջանքում, հերո՛ս-մշակներ,
Արդար վաստակն է ձեզ ոգևորում:
Օ՜, հայրենիքիս քըրտնաջա՛ն որդիք,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին,
Ձեզնո՛վ է միայն կանգուն հայրենիք.
Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Армине » 21 май 2010, 12:05

Մի՛ լար, բլբո՛ւլ

Մի՛ լար, բլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
Որ փոթորիկն անիրավ
Վարդըդ սիրուն, վարդըդ կարմիր
Թփից պոկե՜ց ու տարա՜վ․․․

Կանցնեն օրեր․․․ Կըգա կրկին
Մի նո՛ր գարուն վարդաբեր․
Եվ մոռացած քո վիշտը հին,
Նորից կերգես վարդին սեր։

Բայց վա՜յ կյանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած․․․

Երգչի համար գարուն չի՛ գա,
Ո՛չ նա նոր վարդ կըսիրե․
Նա պետք է լա, պետք է սըգա,
Մինչ հավիտյան կըլռե․․․
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈւՐՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Армине » 21 май 2010, 12:06

Նավավար

― Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ,
Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,
Դեպի երկինք կապուտակ:

Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում,
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում․․․

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովափին եմ ես ծնվել
Մեծացել եմ ծովի վրա,
Ծովի ջըրով միշտ սնվել:

Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,
Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,
Ծովն է ինձ միշտ օրոր ասել,
Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:

Հայր ունեի – ծովում կորավ,
Որսի ելած մութ գիշեր,
Նրան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր:

Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նման,
Որ իմացա-երկինք, աշխարհ,
Ասես, գլխիս փո՜ւլ եկան․․․

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,
«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»․․․
Ամեն բանի վե՜րջը կա․․․

Կյանքը լավ է․․․ բայց ի՞նչ արած,
Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ․․․
Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց,
Ծովի տակ էլ կըհանգչեմ․․․»:

Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով,
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով․․․
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение