Կենսագրություն
Ռուզաննա Պետրոսյան
Ծնվել է Հայաստանում,ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:Արդեն 17 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:Հայաստանի մամուլում հանդես է գալիս հրապարակախոսական հոդվածներով:2008-ին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝«Արեւին» վերնագրով:
- Ռուզաննա Պետրոսյան
- Կենսագրություն
- Այգաբաց
- Գարունը կամաց մեր տունն է մտնում
- Նեղլիկ ու սուտ աշխարհում լիներ հեռու մի անկյուն
- Այս կյանքի վերջում ես պիտի ասեմ
- Հանճարեղ գրքի տողերում
- Մութը ծանոթ հյուրի նման
- Անուշ սերը,անսուտ սերը
- Հայերենին
- Հայացքդ
- Լուսնյակ գիշերվա ցուրտ մենության մեջ
- Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ
- Մի մեղմիկ երեկո, երբ լույսերը նիրհեն
***
Այգաբացին, երբ ցողում կայծկլտող արևի շողն ինձ ողջույնը տվեց,
Ծաղկած բոցերով երկինքը այրող ծերուկ լորենին սիրտս խռովեց:
Սրնթաց վարգով ինձնից հեռացող ջահելության հետ, համր ու աննկատ
Հրաժեշտ եմ տվել սիրելիներիս, և սրտիս դուռը կողպել եմ հաստատ:
Մարդկանց աշխարհում բոլոր խոհերս թարգմանեցի լոկ լռության լեզվով,
Իսկ սրտիս կողպված դռների հետև ամբար կա՝ լեցուն սուտ «ոսկեղենով»:
Էլ ինձ թույլ չեմ տա խաբուսիկ սիրո ոլորաններում անհույս թափառել,
Միայն... ոչ մեկին արդեն չեմ կարող վառվող լորենու հրաշքը պատմել:
2010