СТАНЬ VIP

Աթաբեկ Խնկոյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#1  Сообщение Армине » 23 сен 2008, 13:21

Կենսագրություն

1870 - 1935
Աթաբեկ Խնկոյան

Текст:
Աթաբեկ Խնկոյանը (Խնկո- Ապեր) հայ մանկագիր բանաստեղծ է : Ծնվել է 1870 թվականինին Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում:
Աթաբեկ Խնկոյանը գրագիտություն սովորել է իրենց գյուղի տիրացուի մոտ, այնուհետև անցել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ուր հաջողությամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նվիրվել է ուսուցչության:
Նա մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների շատ առակներ։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լույս տեսան 1890 թվականին: Աշխատակցում էր նաև “ Աղբյուր մանկական ամսագրին”: Խնկոյանը դարձավ նրա ամենամոտիկ աշխատակիցը:
Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Խնկոյանը հարարւում է մեր մանկական լավագույն գրողներից մեկն է: Նրա մանկական նմանը չունեցող ոտանավորներից են՝ “ Գիրք”, “Այգի”, “ Լուսին”, “Ծիծեռնակին”, “ Գարուն”, “Մեղու”, “ Ձմեռ պապի”, և այլն: Չափածո գրվածքներից են՝ “Աղվեսն ու Արջը”, “ Ցորնատերն ու Ջաղացպանը”, “Գյուղացին ու Արջը”, և այլն: Իսկ արձակներից՝ “ Խուլի այծերը”, “ Իմ բալիկը” “ Գալոյի Աղվեսը”, և այլն:
Սակայն Խնկոյանը մեր գրականութեան մէջ ավելի հայտնի է որպես տաղանդվոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:
Ինքնույն գրվածքներից բացի ունի և փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ “Կարիճն ու գորտը”, “ Ճպուռն ու մրջյունը”, “Մկների ժողովը”, “Վատ ընկեր”, “Կկուն ու աքլորը”, “ Գայլն ու գառը”, “Աղվեսն ու խաղողը”, և այլն:
Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում:
Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը:


  • Աթաբեկ Խնկոյան
    • Կենսագրություն
    • Ագռավն ու աղվեսը
    • ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
    • ԿԱՐՄԻՐ ԳԱՐՈԻՆ
    • ԸՆԿԵՐ
    • ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿՆԵՐԻ ԵՐԹԸ
    • ՄԱՅԻՍ
    • ՄԵՂՈԻ
    • ԳԱՐՈԻՆ
    • ԱՌԱՎՈՏԸ
    • ԼՈԻՍԱԴԵՄԻՆ
    • ԾԱՂԿԱՆՑ ԾՈՎԸ
    • ԾԻԾԵՌՆԱԿԻՆ
    • ԳԻՇԵՐ
    • ԳԱՐՈւՆ
    • ԾԻԱԾԱՆ
    • ՁՈԻԿԸ
    • ԱՅԳԻ
    • ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ
    • ԱՇՆԱՆ ԴԵՄ
    • ԵՂԵՎՆԻ
    • ԱՆՏԵՐԵՎ ԾԱՌ
    • ՁՄԵՌ
    • ՄԱՍՏԱՆԸ
    • ԲԶԵԶ
    • ՄԻ ԷԾ ՈԻՆԵՄ
    • ԳԻՐՔ
[hr][/hr]
Последний раз редактировалось Армине 13 май 2009, 16:51, всего редактировалось 4 раз(а).
Причина: Ավելացված է կենսագրությունը
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#2  Сообщение Армине » 23 сен 2008, 13:22

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի...
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Բկլիկ-Ձկնիկ
Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

Գայլն Ու Գառը

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վեըեւը,
Խոսքին տալով էս ձեւը.
- Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:
- Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ ...
- Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:
- Մի տարեկան դեռ չկամ ...
- Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:
- Ես մի ծին եմ, մինուճար:
- Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:
Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#3  Сообщение Армине » 23 сен 2008, 13:22

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
- Բալո՞ն կախէ:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո , դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն , Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#4  Сообщение Армине » 01 окт 2008, 03:05

ԿԱՐՄԻՐ ԳԱՐՈԻՆ

Գարուն եկավ,
Կարմիր գարուն,
Մեծ գետ դարձավ
Փոքրիկ առուն,
Էլ չթողեց
Ճամփին ճահիճ,
Քշեց տարավ օձ ու կարիճ:
Դու չես տեսել էսպես գարուն,
Էլ չես թափի կարմիր արուն.


Էլ չես տեսնի սրտի մրմուռ,
Էլ չես չափի արցունք բուռ-բուռ.
Էլ չի ուտի օձը ձագիդ,
Ու չի խոցվի սիրտդ ու հոգիդ.
Կարմիր կակաչ սարի լանջին,
Կարմիր մորի թփի միջին,
Էսպես եկավ կարմիր գարուն.
Մեծ գետ դարձավ փոքրիկ առուն:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#5  Сообщение Армине » 01 окт 2008, 03:06

ԸՆԿԵՐ

Լուսացավ, ընկե՜ր,
Ե՜կ աշխատենք, ե՜կ,
Աշխատանք կուզի
Աշխարհը նորեկ:

Աշխատանք ձեռքի,
Աշխատանք մտքի,
Աշխատանք կուզի
Գիշեր ու ցերեկ:

Աշխատանքը մեր
Չի կորչի անհետ,
Անմահ կմնա
Վեհ մտքերի հետ:

Օգուտ տանք երկրին,
Օգուտ, ի՜մ ընկեր,
Ցանենք աշխարհում
Միշտ ազնիվ սերմեր:


ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿՆԵՐԻ ԵՐԹԸ

Ձորակի միջով,
Ոտի տակ կանաչ,
Հոկտեմբերիկներ
Գնում են առաջ:

Արևի լույսը
Լցվել է ձորակ,
Ֆռռում է քամուց
Կարմիր դրոշակ:

Վաղ են վերկացել,
Ընկել են ճամփա.
Թմբկահար, զա՜րկ, զա՜րկ,
Թմբուկդ թմբա:

Երգ, խաղ ու մարզանք
Սփռելով ճամփին,
Հյուր եկան նրանք
Պիոներներին:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#6  Сообщение Армине » 01 окт 2008, 03:06

ՄԱՅԻՍ

Գարնան ամիս
Սիրուն մայիս,
Նախշ ու նկար,
Բարով եկար:

Եկար, բերիր
Վարդը կարմիր,
Սուսան– սմբուլ,
Սիրուն բլբուլ:

ՄԵՂՈԻ

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

ԳԱՐՈԻՆ

Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#7  Сообщение Армине » 01 окт 2008, 03:07

ԱՌԱՎՈՏԸ


Լույսը լույսով շողշողաց,
Երգը հնչեց սոխակի,
Շողը շողով դողդողաց,
Շուտով արև կծագի:


Արշալույսի ցոլքերը
Շապիկ հագան ծիրանի,
Տեսան, թռան հավքերը,
Նրանց հազա՛ր երանի:


Դաշտի քնքուշ ծաղիկը
Բացեց թերթեր բուրավետ,
Եվ վաղորդյան շաղիկը
Երկինք թռավ շողի հետ:


Ու բարձրացավ թանձր մեգ
Գետի փրփուր ջրերից,
Ջրին ասավ մի եղեգ.
— Տե՛ս, լո՜ւյս ծագեց վերևից:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#8  Сообщение Армине » 01 окт 2008, 03:08

ԼՈԻՍԱԴԵՄԻՆ


Անուշ հովերն են փչում,
Ոսկի հասկերն են ծփում,
Մանր ուլունք շաղ տալով՝
Բարակ առուն կարկաչում:


Առվի կանաչ ափերին
Գառն ու ուլն են արածում,
Ծաղիկները թփերին
Անուշ բուրմունք տարածում:


Արշալույսը ոսկեզօծ
Ծագեց հեռվից շողալով,
Խոփը մտավ հողի ծոց,
Ակոս շարեց սողալով:


ԾԱՂԿԱՆՑ ԾՈՎԸ


Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսան
Հարյուր-հազար գույն-գույն ներկած,
Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան,
Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց:


Մանուշակը կապույտ գլխով
Թաք է կացել թփերի տակ,
Զանգակիկը մեղմ ճոճալով
Թերն է ներկել կապույտ-սպիտակ:


Ատամնավոր պսակ գլխին
Կարմրել է ցից մեխակը,
Իր բյուրավոր աչքը դեզին՝
Հոտ է բուրում բարձմենակը:


Սիպտակ հագած հեզ շուշանը
Փսփսում է զեփյուռի հետ,
Թերը փռած մարգարիտը
Օրորվում է առաջ ու ետ:


Կարմիր մախմուր, կուրծքը սևիկ,
Մեն-մենակ է ալ-կակաչը,
Սիպտակ փրփուր, լայնաթևիկ
Բոժոժ էլ կա ծաղկանց մեջը:


Զարմանազան, էն զանազան
Ծաղիկը իր վիզն է թեքել,
Շարշարուրիկ շարան, շարան
Ոտից գլուխ դեղին հագել:


Գյուլիսապահ մի ծաղիկ կա,
Որ չի բացվում օր ցերեկով,
Նա կբացվի ու հոտ կտա
Արևից ետ, մութ գիշերով:


Քաֆուր-վարդի գովքը մնաց,
Քնքուշ վարդի, կարմիր վարդի,
Փշերով է շրջապատված,
Փուշը սուր-սուր քաֆուր-վարդի:


Մի անթառամ ծաղիկ էլ կա
Ծաղիկների ծաղիկն է նա,
Նորի նման հինն անթառամ,
Ամառ, ձմեռ չի չորանա:


Սուսան, քրքում ու բալասան
Ոսկե պսակ սարի լանջին,
Ամեն ծաղիկ իր հոտն ունի,
Բույր ու բուրմունք դաշտի միջին:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#9  Сообщение Армине » 01 окт 2008, 03:08

ԾԻԾԵՌՆԱԿԻՆ


Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի.
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի


Արի՜, արի՜ , սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:


Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:


Արի՜, արի՜ , սիրուս ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:


Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:


Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի,՜, արի՜, գարուն դու բեր:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Աթաբեկ Խնկոյան

Сообщение:#10  Сообщение Армине » 01 окт 2008, 03:09

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

ԳԱՐՈւՆ

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:

Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:

Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

ՁՈԻԿԸ

Ձուկն է լողում
Վճիտ ջրում,
Վճիտ ջրում լճակի,
Վառ արևի շողերի տակ
Ցոլք է տալիս արծաթի:
Հա՜ սուրում է,
Հա՜ սուզվում է
Բյուրեղ ծոցը լճակի,
Բյուր նազանքով
Մեղմ փարվում է
Պուտ-պուտ թևին կոհակի:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ