СТАНЬ VIP

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 06 мар 2014, 19:57

Goethe.png
Goethe.png (62.31 кб) Просмотров: 1124



Կենսագրություն


Յոհան Վոլֆգանգ Գյոթե (գերմաներեն` Johann Wolfgang von Goethe, 1749, օգոստոսի 28 - 1832, մարտի 22), գերմանացի բանաստեղծ, պետական գործիչ:

Ծնվել է Գերմանիայի կայսերական ազատ քաղաք Մայնի Ֆրանկֆուրտում, պատրիկի ընտանիքում: Նրա հայրը` Յոհան Կասպար Գյոթեն, կայսերական խորհրդական էր, ազնիվ, սկզբունքային, խստապահանջ ու մանրախնդիր քաղաքացի և ընտանիքի հայր, որը, սակայն, ոչինչ չէր խնայում իր երեխաների կրթության ու դաստիարակության համար: Մայրը` Կատարինե Էլիզաբեթ Տեքստորը, Ֆրանկֆուրտի քաղաքային խորհրդի նախագահ Յոհան Վոլֆգանգ Տեքստորի դուստրն էր:

Գյոթեն միջնակարգ կրթությունն ստացել է տնային ուսուցիչների մոտ` հոր անմիջական հսկողությամբ: 1765-ին մեկնում է Լայպցիգ, որտեղ երեք տարի իրվաբանություն, նկարչություն և քերթության արվեստ է ուսանում: 1768-ին անակնկալ հիվանդության պատճառով վերադառնում է Ֆրանկֆուրտ: 1770-ին մեկնում է Ստրասբուրգ` տեղի համալսարանում շարունակելու ուսումը: Այստեղ ծանոթանում է իր ժամանակի ամենալուսավոր մտածողներից մեկի` Յոհան Գոթֆրիդ Հերդերի հետ, որն այն ժամանակ «Փոթորիկ և գրոհ» (Sturm und Drang) գրական շարժման նշանավոր տեսաբանն է: Հերդերի ազատասիրական հայացքները, գրականությունը կյանքին մոտեցնելու պահանջը, Շեքսպիրի կենսախինդ ու առողջ արվեստին հետևելու կոչը, բնությունը ուսումնասիրելու և դրան մերձենալու գաղափարը, որոնք միաժամանակ «Փոթորիկ և գրոհ» շարժման ծրագրային կետերն էին, մեծ ազդեցություն են ունենում երիտասարդ Գյոթեի աշխարհահայացքի ձևավորման վրա և կանխագծում նրա գրական շրջանի առաջին ուղին:

1771օգոստոսի 6-ին Գյոթեն պաշտպանում է ատենախոսություն և մեկնում Վիցլար` իրավաբանական պրակտիկայի, իսկ 1772-ին վերադառնում է Ֆրանկֆուրտ: Այստեղ նա Հերդերի և Մերքի հետ հրատարակում է «Ֆրանկֆուրտի գիտական լրատու» ամսագիրը, որը 18-րդ դարի գերմանական գրականության, արվեստի և փիլիսոփայության բնագավառի քննադատական լավագույն պարբերականներից էր: Դրան զուգահեռ Գյոթեն այդ ընթացքում ստեղծագործական եռանդուն աշխատանք է ծավալում: 1771-1775-ին գրում է «Գյոն ֆոն Բերլինխիգեն» պատմական դրաման, «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը, «Կլավիգո» ողբերգությունը, «Պրոմեթեոս» դրամատիկական հատվածը և քնարական բանաստեղծությունների մի ամբողջ շարք:

Սաքսոնա-Վայմարական տասնյոթամյա դուքս Կարլ Ավգուստի հրավերով Գյոթեն 1775նոյեմբերի 7-ին մշտական բնակության է մեկնում Վայմար: Այստեղ նա դառնում է դուքսի գաղտնի խորհրդականը, ավելի ուշ դքսության առաջին նախարարը, իսկ 1791-ից մինչ 1816-ը, չնայած իր բազմազբաղությանը, ղեկավարում է նաև Վայմարի թատրոնը: Մեծ բանաստեղծի հռչակը Վայմար է ձգում Գերմանիայի բազմաթիվ մեծությունների, այդ թվում Հերդերին և Շիլլերին:

Գյոթեի ստեղծագործությանը նոր լիցք է հաղորդում Իտալիա կատարած ճանապարհորդությունը: Երկու տարի (1786-1788) ապրելով Իտալիայում և մոտիկից շփվելով արվեստի փառաբանված երկրին, Գյոթեն Վայմար է վերադառնում ստեղծագործական նոր մտահղացումներով: Մեկը մյուսի հետևից հրապարակ է հանում «Էգմոնդ», «Տորքվատո Տասսո», «Հռոմեական էլեգիաներ», «Վիլհելմ Մայստեր», «Հերման և Դորոթեա», «Ռայնեկե աղվես», «Հոգեհարազատություն», «բանաստեղծություն և ճշմարտություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք հետագայում ամփոփվում են 40 հատորի մեջ: Գյոթեի ստեղծագործության գագաթը «Ֆաուստ» ողբերգությունն է, որի առաջին մասը հրատարակվել է 1806-ին, իսկ երկրորդ մասը ավարտել է մահից մի քանի ամիս առաջ (1831-ի օգոստոսին): «Իմ հետագա կյանքը,- «Ֆաուստը» ավարտելուց հետո գրում է Գյոթեն,- ես կարող եմ այսուհետև ընդունել որպես պարգև միայն և, ըստ էության, ինձ համար բոլորովին միևնույն է, թե ինչ եմ անելու և որևէ բան անելո՞ւ եմ արդյոք, թե՞ ոչ»:
Ըստ ոչ լրիվ հաշվումների 1912 թվականին Գյոթեի մասին արդեն 20 հազար աշխատություն է գրվել:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение