СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:18

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:19

ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ ԵՎ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Վուլֆ-­Մաթևոս­յան զու­գա­հե­ռի առի­թը Վուլ­ֆի «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի վե­րըն­թեր­ցումն է: Վուլ­ֆի այս եր­կի և Մաթևոս­յա­նի «Ծա­ռե­րը» վի­պա­կի առն­չու­թյան միտ­քը ծն­վում է ան­մի­ջա­պես: Կա­ռուց­ված­քա­յին որոշ­ա­կի նմա­նու­թյու­նը, եր­կու վի­պա­կի հե­րո­սու­հի­նե­րի մե­նա­խո­սու­թյու­նը, նրանց ան­ցած կյան­քի վեր­հուշ­ը և ընդ­հա­նուր ոգին կա­րող են այն տպա­վո­րու­թյունն ստեղ­ծել, թե Մաթևոս­յանն ան­վե­րա­պա­հո­րեն ազդ­վել է Վուլ­ֆից այն պարզ պատ­ճա­ռով, որ հա­կա­ռա­կը լի­նել չէր կա­րող: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, երևույ­թը բա­ցատ­րու­թյուն է պա­հան­ջում, որով­հետև ազ­դե­ցու­թյուն­նե­րը ևս պա­տա­հա­կան չեն լի­նում, են­թա­կա են որոշ­ա­կի օրի­նա­չա­փու­թյան: Ու­րեմն` ի՞ն­չը կա­րող էր հրա­պու­րել Մաթևոս­յա­նին, և արդ­յո՞ք պետք է ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նել ազ­դե­ցու­թյան փաս­տը, ծա­նո՞թ էր Մաթևոս­յա­նը Վուլ­ֆի ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը, կա՞ն արդ­յոք գե­ղա­գի­տա­կան սկզ­բունք­նե­րի ընդ­հան­րու­թյուն­ներ այս գրող­նե­րի միջև:

Սկ­սենք այն բա­նից, որ Թո­մաս Վուլ­ֆի «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյու­նը ,, Иностранная литература,, ամ­սագ­րում լույս է տե­սել 1971 թ, (որ­պես կա­նոն` ամ­սա­գի­րը առա­ջին հրա­պա­րա­կում­ներ էր անում, ին­չը են­թադ­րում է, որ քիչ հա­վա­նա­կան է նա­խորդ այլ թարգ­մա­նու­թյան գո­յու­թյու­նը), Մաթևոս­յա­նի «Ծա­ռե­րը»` 1975-ին, այ­սինքն` իրա­կա­նում Մաթևոս­յա­նը կա­րող էր կրել Վուլ­ֆի ազ­դե­ցու­թյու­նը: «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյու­նը, որ կա­տա­րել է Ալ­վարդ Ջի­վան­յա­նը 1987-88 թթ., հա­ջոր­դել է «Ծա­ռե­րին» և չէր կա­րող որևէ դեր կա­տա­րել ազ­դե­ցու­թյան հար­ցում: Ոչ մի կաս­կած այն բա­նում, որ «Ծա­ռե­րը» գրե­լիս Վուլֆ երևույ­թը ծա­նոթ էր Մաթևոս­յա­նին ոչ մի­այն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ, այլև գրո­ղա­կան ճա­կա­տագ­րով: Այդ է հուշ­ում Մաթևոս­յա­նի հար­ցազ­րույց­նե­րից մե­կից ար­ված հետևյալ քաղ­ված­քը. «Կար, ահա, Թո­մաս Վուլ­ֆը և կար Մաքս­վել Պեր­կին­սը: Վուլ­ֆի ձե­ռագ­րե­րից վեպ է զա­տել, վի­պակ ու պատմ­վածք է առանձ­նաց­րել: Վուլֆ լի­նենք և ակն­կա­լենք մեր Պեր­կին­սին»:1 Մաթևոս­յանն այս միտքն ար­տա­հայ­տում է գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը օտար աչ­քե­րով նա­յե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը շեշ­տե­լու հա­մար:

Այ­սու­հան­դերձ, «Ծա­ռե­րը» և «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պակ­նե­րի նմա­նու­թյու­նը սպա­ռիչ պա­տաս­խան չի տա­լիս ազ­դե­ցու­թյան հար­ցին: Եր­կու վի­պակ­նե­րում էլ մայ­րե­րը զրու­ցում են որ­դի­նե­րի հետ, կա­րե­լի է են­թադ­րել, որ երկ­խո­սու­թյուն է տե­ղի ու­նե­նում, բայց եթե «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կում որ­դին, թե­կուզ հազ­վա­դեպ, ընդ­հա­տում է մոր մե­նա­խո­սու­թյու­նը և իր հար­ցե­րով խթա­նում է գոր­ծո­ղու­թյան զար­գաց­մա­նը, ավե­լի ճիշտ` մոր խոս­քը առաջ տա­նե­լուն, ապա «Ծա­ռե­րը» վի­պա­կում երկ­խո­սու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես մոր խոս­քի, նրա մե­նա­խո­սու­թյան մեջ են: Բայց էա­կանն այն է, որ եր­կու դեպ­քում էլ մայրն է խո­սում որ­դու հետ: Եր­կու վի­պակ­նե­րում էլ մայ­րե­րը հիշ­ո­ղու­թյուն­նե­րին են տր­վում, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հե­տա­հա­յաց բնույթ ու­նեն, կա­տար­վել են անց­յա­լում: Եր­կու վի­պակ­նե­րի մայ­րերն էլ իրենց փոր­ձից ար­ված հետևու­թյուն­ներն իբրև խրատ հա­ղոր­դում են որ­դի­նե­րին: Թերևս այս­քա­նով էլ ավարտ­վում են նմա­նու­թյուն­նե­րը:

Բուն գա­ղա­փա­րա­կան հար­ցադ­րում­նե­րի իմաս­տով տար­բեր են վի­պակ­նե­րը: «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի հե­րո­սու­հի Էլայ­զան հիշ­ում է ան­ցած կյան­քի տար­բեր դր­վագ­ներ, որոնք մի գա­ղա­փա­րի շուրջ չեն կենտ­րո­նա­նում և ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում են տա­լիս ամե­րիկ­յան բար­քե­րի մա­սին: «Ծա­ռե­րը» վի­պա­կի հե­րո­սու­հու ամ­բողջ մե­նա­խո­սու­թյու­նը կենտ­րո­նա­ցած է մի որոշ­ա­կի գա­ղա­փա­րի` առ­նա­կան ու­ժի, վրի­ժա­ռու կամ­քի, կյան­քի հան­գա­մանք­նե­րին հա­մա­պա­տաս­խան ճկուն վար­քա­գիծ ու­նե­նա­լու շուրջ:

«Ծա­ռե­րի» մայ­րը հս­տակ դիր­քո­րոշ­ում ու­նի կյան­քի նկատ­մամբ, նա մեր­ժում է չե­զոք կեց­ված­քը, թու­լու­թյու­նը, խեղ­ճու­թյու­նը, ան­տար­բե­րու­թյու­նը: Նման հատ­կա­նիշ­ներ ու­նե­ցող մարդ­կանց մա­սին ասում է. «Ծա­ռե­րի պես կան, ոտի վրա փտում են: Աշ­խար­հի ոչ չարն են հաս­կա­նում, ոչ բա­րին - ծա­ռի, թփի, ինչ ասեմ, լծ­կա­նի, ի՞նչ ասեմ, խո­տի պես կան, չա­րու­բա­րու ցա­վը իրեն­ցը չի, ում լուծն էլ լի­նի` լծ­կանն իրենք են, այո, ով հաց­վոր` իրենք հաց, ով լծող` իրենք լծ­կան, ով կաց­նա­վոր` իրենք ծառ»: Այս կրա­վո­րա­կան կեց­ված­քին հե­րո­սու­հին հա­կա­դրում է Իշ­խա­նի «զրն­գուն ու քի­նոտ ար­յու­նը», որ ի դժ­բախ­տու­թյուն իրեն` չի ժա­ռան­գել որ­դին:

Վուլ­ֆի Էլայ­զան ավե­լի պա­կաս կիրք է դնում խոս­քի մեջ, նրա ցան­կու­թյուն­ներն ավե­լի խա­ղաղ բնույթ ու­նեն. «Քեզ լավ նա­յիր, զա­վակս, լավ սնվիր… Ի՞նչ գործ ու­նե­իր էս­տեղ` մեզ­նից հե­ռու, օտար մարդ­կանց մեջ… Ի՞նչ ու­նե­իր էս­տեղ, տղա՛ս, հե­ռու, մե­նակ, տուն դար­ձիր, զա­վակս»2:

«Երկ­րի ոս­տայ­նը» և «Ծա­ռե­րը» վի­պակ­նե­րի միջև առ­կա նմա­նու­թյուն­նե­րը կա­րող էին աներկ­բա դարձ­նել ազ­դե­ցու­թյան գա­ղա­փա­րը, եթե չլի­ներ մի խան­գա­րող հան­գա­մանք: Բանն այն է, որ «Ծա­ռե­րը» ծա­գում­նա­բա­նո­րեն սե­րում է «Աշ­նան արև» վի­պա­կից, նույնն են հե­րոս­նե­րը` Իշ­խա­նը, Ավե­տիք պապն իր ըն­տա­նի­քով, Մա­նուշ­ակ հո­րա­քույրն իրենց ըն­տա­նե­կան պատ­մու­թյուն­նե­րով, մի­այն Աղու­նի անու­նը չի հիշ­վում, որով­հետև խո­սո­ղը նա է, նրան ոչ ոք չի դի­մում: Գա­ղա­փա­րա­կան և հե­րոս­նե­րի առու­մով սկիզբ առ­նե­լով «Աշ­նան արևից»` մի­այն կա­ռուց­ված­քի իմաս­տով է «Ծա­ռե­րը» նման­վում «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կին: Ու­րեմն` զու­գա­հե­ռը պետք է թեք­վի ու­րիշ հար­թու­թյուն: Այս պա­րա­գա­յում պետք է բա­ցա­ռել Վուլ­ֆի ազ­դե­ցու­թյու­նը, որով­հետև «Աշ­նան արև» վի­պա­կը լույս է տե­սել 1966-ին, «Երկ­րի ոս­տայ­նը» ռու­սե­րեն` 1971-ին: Ի լրումն սրա` մենք փաս­տեր չու­նենք, որ Մաթևոս­յա­նը Վուլ­ֆին կար­դա­ցել է անգ­լե­րեն: Ու­րեմն` մեզ տրա­մա­բա­նա­կան է թվում զու­գա­հեռ­նե­րը «Աշ­նան արևի» հետ:

Ար­տա­քուստ թվում է, որ Վուլֆ և Մաթևոս­յան անուն­ներն ան­հա­մա­տե­ղե­լի են ամեն ին­չով: Վուլֆն ապ­րել է 20-րդ դա­րի առա­ջին կե­սի Ամե­րի­կա­յում, իր ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին սկ­սել է Առա­ջին աշ­խար­հա­մար­տից հե­տո: Մաթևոս­յանն ապ­րել է 20-րդ դա­րի երկ­րորդ կե­սի Հա­յաս­տա­նում, իր գրա­կան կյանքն սկ­սել Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տից շուրջ եր­կու տաս­նամ­յակ անց, և եր­կու գրող­նե­րի երկ­րա­յին կյանքն այս մո­լո­րա­կի վրա հա­մըն­կել է ըն­դա­մե­նը երեք տա­րի, որով­հետև Մաթևոս­յա­նը ծն­վել է 1935-ին, իսկ Վուլֆն իր մահ­կա­նա­ցուն կն­քել է 1938-ին:

Վուլ­ֆի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը հա­մըն­կավ պա­տե­րազ­մի հետևան­քով ձևավոր­ված «կո­րած սերն­դի» հի­աս­թա­փու­թյան, դեպ­րե­սի­ա­յի ու որո­նում­նե­րի հետ, Մաթևոս­յա­նի մուտ­քը գրա­կա­նու­թյուն եղավ խրուշ­չով­յան ձն­հա­լի տա­րի­նե­րին, հա­մե­մա­տա­կան ազա­տու­թյան շր­ջա­նում:

Պատ­մա­կան ու հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան իմաս­տով ոչ մի­այն տար­բեր, այլև, կա­րե­լի է ասել, հա­կա­դիր ժա­մա­նակ­նե­րում ու մի­ջա­վայ­րում ապ­րած գրող­նե­րի հա­մար, այ­սու­հան­դերձ, գու­ցե նվազ կարևոր, բայց թերևս նաև ոչ ան­տես­ման են­թա­կա մի ընդ­հան­րու­թյուն կա: Եր­կու գրող­ներն էլ իրենց ստեղ­ծա­գոր­ծա­կան կյանքն սկ­սել են պատ­մու­թյան շր­ջա­դար­ձա­յին փու­լե­րին հա­ջոր­դող ժա­մա­նա­կա­շրջա­նում: Գրա­կա­նու­թյուն­նե­րի պատ­մու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ պատ­մու­թյան վճ­ռո­րոշ դեպ­քե­րը կարևոր ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում ար­վես­տի և գրա­կա­նու­թյան հե­տա­գա ըն­թաց­քի վրա: Ըստ այս օրի­նա­չա­փու­թյան` թե՛ Առա­ջին, թե՛ Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տե­րից հե­տո բեկ­վեց մեզ հե­տաքրք­րող գրա­կա­նու­թյուն­նե­րի զար­գաց­ման ըն­թաց­քը, և եր­կու գրող­ներն էլ իրենց գոր­ծու­նե­ու­թյունն սկսե­ցին շր­ջա­դար­ձա­յին փու­լում:

Թե՛ Թ. Վուլ­ֆի, թե՛ Հր Մաթևոս­յա­նի գրա­կա­նու­թյունն ու­նի ինք­նա­կեն­սագ­րա­կան հիմք, պար­զա­պես ինք­նա­կեն­սագ­րա­կա­նու­թյուն: Վուլ­ֆի պա­րա­գա­յում դա ավե­լի ակն­հայտ է: Մաքս­վել Պեր­կին­սը` Վուլ­ֆի խմ­բա­գի­րը, հիշ­ում է, որ ին­քը սար­սա­փով նկա­տել է, որ գրո­ղի առա­ջին վե­պը նրա ման­կու­թյան մա­սին է, իսկ վե­պի բո­լոր հե­րոս­նե­րը նրա հա­րա­զատ­ներն են: Խմբագ­րի ան­հանգս­տու­թյա­նը Վուլ­ֆը պա­տաս­խա­նում է. «Ինձ թվում է, միստր Պեր­կինս, դուք ինձ բո­լո­րո­վին չեք հաս­կա­նում: Ես մտա­ծում եմ, որ նրանք բո­լո­րը հո­յա­կապ մար­դիկ են, նրանց մա­սին չի կա­րե­լի չգ­րել»:3 Այս­տեղ Վուլ­ֆը չի առար­կում ինք­նա­կեն­սագ­րա­կա­նու­թյան դեմ և իր վե­պը հա­մե­մա­տում է «Դա­վիթ Կոպ­պեր­ֆիլդ», «Պա­տե­րազմ և խա­ղա­ղու­թյուն» վե­պե­րի հետ (խոս­քը վե­րա­բե­րում է «Նա­յիր տա­նը քո, հրեշ­տակ» վե­պին): Սա­կայն մի այլ դեպ­քում նա հան­դի­մա­նում է քն­նա­դատ­նե­րին` ինք­նա­կեն­սագ­րու­թյան բնո­րոշ­ման հա­մար և այդ հատ­կա­նիշ­ը հա­մա­րում է իր թույլ տե­ղը ու փոր­ձում է հրա­ժար­վել դրա­նից: Առա­ջին գր­քի մա­սին նա ասում է. «Այն այն­պի­սի գր­քե­րից է, որ ըն­դուն­ված է ան­վա­նել ինք­նա­կեն­սագ­րա­կան վեպ, թեև ես եր­բեք այդ բնո­րոշ­ու­մը չեմ հա­մա­րել հիմ­նա­կան թե­կուզ այն պարզ պատ­ճա­ռով, որ իմ կար­ծի­քով ինք­նա­կեն­սագ­րու­թյուն է պա­րու­նա­կում իր մեջ յու­րա­քանչ­յուր վեպ, ցան­կա­ցած գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, ով էլ որ այն գրած լի­նի» (Նույն տե­ղում, էջ 106): Այս միտ­քը ստի­պեց նրան, այ­նու­ա­մե­նայ­նիվ, հրա­ժար­վել ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նից: Ի դեպ, քն­նա­դատ­նե­րը նրան մե­ղադ­րում էին, որ բա­ցի իրե­նից նա ու­րիշ բա­նի մա­սին չի կա­րող գրել: «Ժա­մա­նա­կի և գե­տի մա­սին» վե­պում նախ­կին գոր­ծե­րում նա սե­փա­կան ան­ձը մարմ­նա­վո­րող Յու­ջին Գան­տի կեր­պա­րը փո­խա­րի­նեց Ջորջ Ու­ե­բե­կի կեր­պա­րով, որն աս­տի­ճա­նա­բար վե­րած­վեց դարձ­յալ Յու­ջին Գան­տի: Հե­տաքրք­րա­կան մի դի­տար­կում ևս. Պեր­կին­սը նկա­տում է, որ հենց Վուլ­ֆը ձգ­տում էր ստեղ­ծել, այս­պես կոչ­ված, օբ­յեկ­տիվ գրա­կա­նու­թյուն և հրա­ժար­վել ան­ձա­կան կյան­քի քնա­րա­կան վեր­հուշ­ից, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը թու­լա­նում էր: Պեր­կին­սը նկա­տում է նաև, որ այն, ինչ Վուլ­ֆը լսում էր, բայց անձ­նա­պես չէր ապ­րել, գրա­կա­նու­թյան մեջ մարմ­նա­վո­րե­լիս ան­հա­մե­մատ թույլ էր ստաց­վում:

Վե­րա­դառ­նա­լով Հրանտ Մաթևոս­յա­նին` նկա­տենք, որ մա­քուր ժան­րա­յին չա­փա­նիշ­նե­րով նրա եր­կե­րը չի կա­րե­լի հա­մա­րել ինք­նա­կեն­սագ­րա­կան, և թերևս դա էր հիմք տա­լիս նրան ասե­լու. «…իմ գոր­ծերն այն­քան էլ իմ մա­սին չեն: Միշտ ջա­նա­ցել եմ մարմ­նա­վո­րել ու­րիշ­ի մի­ջո­ցով: Ին­ձա­նից որոշ բա­ներ, իհար­կե, կան, բայց եր­բեք բնորդն ու նկա­րը իրար չեն կրկ­նել: Այդ­պես էլ իմ ծրագ­րե­րի մեջ ես չկամ, իմ ինք­նան­կա­րը չկա, չի կա­րող լի­նել» («Ես ես եմ», էջ 345): Մեզ թույլ ենք տա­լիս առ­նվազն վի­ճե­լի հա­մա­րել գրո­ղի այս պն­դու­մը: Նախ` ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը չպետք է հաս­կա­նալ կա­ղա­պար­ված մի ձևով, երբ գրողն ու հե­րո­սը նույ­նա­նում են, և գրո­ղը պատ­մում է առա­ջին դեմ­քով: Գու­ցե դա ամե­նա­տա­րած­ված, բայց ամե­նա­պարզ ձևն է: Կան հա­զար ու մի պայ­մա­նա­կա­նու­թյուն­ներ, որոն­ցից կա­րող է օգտ­վել ինք­նա­կեն­սագ­րա­կան եր­կի հե­ղի­նա­կը: Վուլ­ֆը ևս իր վե­պե­րում իրա­կան անու­նով չի հան­դես գա­լիս. մի դեպ­քում նա Յու­ջին Գանտ է, մի այլ դեպ­քում` Ջորջ Ու­ե­բեկ, բայց դա չի խան­գա­րում, որ նրա վե­պե­րը հա­մար­վեն ինք­նա­կեն­սագ­րա­կան: Եվ որ­քան էլ Մաթևոս­յա­նը հրա­ժար­վի ինք­նա­կեն­սագ­րա­կա­նու­թյու­նից, ըն­թեր­ցո­ղը «Սկիզ­բը» և «Կա­յա­րան» պատմ­վածք­նե­րում, «Կեն­դա­նին և մեռ­յա­լը» վի­պա­կում ճա­նա­չում է հե­ղի­նա­կի ինք­նու­թյու­նը, «Աշ­նան արև» վի­պա­կում Աղու­նի ու Սի­մո­նի կեր­պար­նե­րում հայտ­նա­գոր­ծում է գրո­ղի ծնող­նե­րի հատ­կա­նիշ­նե­րը, որոնց մա­սին նա բազ­միցս պատ­մել է, և որոնք ըն­թեր­ցո­ղին այդ պատ­մած­նե­րից ծա­նոթ լի­նե­լով` զու­գա­հեռ­նե­րի բա­վա­րար հիմք են տա­լիս:

Մի­ան­գա­մայն այլ բան է, որ եր­կու գրող­նե­րի դեպ­քում էլ գործ ու­նենք ոչ թե նեղ փաս­տագ­րու­թյան (ին­չի մեջ մե­ղադր­վե­լուց վա­խե­նում են գրող­նե­րը), այլ գե­ղար­վես­տա­կան լայն ընդ­հան­րա­ցում­նե­րի հետ, երբ գրող­նե­րը վա­վե­րա­կան ան­հա­տին դնում են անձ­նա­կան ու հա­սա­րա­կա­կան բարդ կա­պե­րի մեջ, նրա մի­ջո­ցով երևան հա­նում կյան­քի թաքն­ված ճշ­մար­տու­թյուն­նե­րը, տե­սա­նե­լի, առա­վել ևս` ան­տե­սա­նե­լի կող­մե­րը:

Վե­րը նշ­ված հար­ցի հետ ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում է վա­վե­րա­կան նա­խա­տի­պե­րի հար­ցը: Վուլ­ֆի հե­րոս­ներն իրա­կան մար­դիկ էին, որոնց նա­խա­տի­պե­րը ճա­նա­չե­լի էին իր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար: Վուլ­ֆը խոս­տո­վա­նում է, որ երբ ին­քը հրա­տա­րա­կեց իր առա­ջին գիր­քը` «Նա­յի՛ր տա­նը քո, հրեշ­տակ» վե­պը, ապա հայ­րե­նա­կից­նե­րը, ճա­նա­չե­լով իրենց, ու­նե­ցան շատ ագ­րե­սիվ վե­րա­բեր­մունք: «Դա հա­րու­ցեց ան­հա­վա­նա­կան գրգռ­վա­ծու­թյուն,- հիշ­ում է գրո­ղը,- ինձ և իմ գիր­քը ծած­կե­ցին անեծք­նե­րով մաս­նա­վոր խո­սակ­ցու­թյուն­նե­րում և հրա­պա­րա­կայ­նո­րեն, քա­րոզ­նե­րում, բարձ­րա­գոչ ճա­ռե­րում, տե­ղա­կան մա­մու­լում, ես ստա­նում էի ստո­րագր­ված և անա­նուն նա­մակ­ներ`սպառ­նա­լիք­նե­րով, որ ինձ կթա­վա­լեն կուպ­րի և բմ­բուլ­նե­րի մեջ, Լին­չի դա­տաս­տա­նի կեն­թար­կեն կամ ինձ հետ հաշ­վե­հար­դար կտես­նեն ինչ­-որ բռ­նի եղա­նա­կով»4: Անհ­րա­ժեշտ եղավ առն­վազն յոթ տա­րի, որ գրո­ղը կա­րո­ղա­նա անվ­տանգ ծնն­դա­վայր գնալ: Իսկ հե­տո իրա­վի­ճա­կը փոխ­վում է: Երբ բա­վա­կան ժա­մա­նակ անց նա գնում է ծնն­դա­վայր, հայ­րե­նա­կից­ներն ավե­լի բար­յա­ցա­կամ են ըն­դու­նում. «Մենք ձեզ հա­մար ու­րախ ենք, դուք, ստաց­վում է, վե­րա­դար­ձել եք: …շա­տե­րը գր­քի վրա սար­սա­փե­լի զայ­րա­ցել էին… ոչ ոք ար­դեն չի էլ հիշ­ում, իսկ չա­րա­նում են մի­այն նրանք, որոնց մա­սին գր­քում ոչինչ չկա, մտա­ծում են` դիտ­մամբ է ինձ մո­ռա­ցել»: Այս խոս­տո­վա­նու­թյունն անում է «Դե­պի տուն վե­րա­դարձ չկա» վե­պի հե­րոս Ու­ե­բե­կը, որը, ինչ­պես ար­դեն ասել ենք, մարմ­նա­վո­րում է Վուլ­ֆին:

Ոչ թերևս նման ուժգ­նու­թյամբ, բայց Մաթևոս­յա­նից ևս նե­ղա­ցան հա­մագ­յու­ղա­ցի­նե­րը: Հար­ցա­զրույց վա­րո­ղի այն հար­ցին, թե ինչ­պես են հայ­րե­նա­կից­ներն ըն­դու­նել իրենց մա­սին գրո­ղի գրած­նե­րը, Մաթևոս­յա­նը պա­տաս­խա­նում է. «Էդ հար­ցը 25 տա­րի առաջ էիր տա­լու` պա­տաս­խա­նե­ի… Հա, էդ ինչ­պե՞ս եղավ, որ երեկ­վա իրենց մեջ ապ­րող մի տղա իրենց մեջ չո­բան չի, մաճ­կալ չի, դար­բին չի, այլ գնա­ցել Երևան քա­ղա­քում իր հա­մար գիր է անում և դեռ իրենց էլ չի հա­վա­նում: … Էն ժա­մա­նակ «Մենք ենք, մեր սա­րե­րը» բա­վա­կա­նին թշ­նա­ման­քով էին ըն­դու­նել: «Ահ­նի­ձորն» էլ, որ իրենց մա­սին ու իրենց հա­մար էր: Ֆիլ­մը տես­նե­լուց հե­տո վե­րա­բեր­մուն­քը ջեր­մա­ցավ»: Մյուս ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ևս նման ճա­կա­տագ­րի են ար­ժա­նա­ցել: Այն հար­ցին, թե իր գիր­քը գյու­ղում կար­դու՞մ են, Մաթևոս­յա­նը պա­տաս­խա­նում է. «Կար­դում են, նույ­նիսկ պատ­մում են մեկ­մե­կու: Պա­տա­հում է` նե­ղա­նում են: «Տե­րը» վի­պա­կից հե­տո եր­կար ժա­մա­նակ ինձ­նից նե­ղա­ցած էին, իրենց ուղղ­ված ակ­նարկ էին տե­սել այն­տեղ, ուր ես չէի էլ կաս­կա­ծել, ու­րիշ­նե­րը հիշ­ել էին գաղտ­նի պատ­մու­թյուն­նե­րը, որոնց մա­սին ես մի­այն կռա­հել էի ու ակ­նար­կել վի­պա­կում: Անվ­տանգ տեքս­տը հան­կարծ լույս աշ­խարհ էր «հա­նել» գաղտ­նի փոքր ու մեծ մեղ­քեր, որոնց մա­սին մինչ այդ ոչ ոք չգի­տեր» («Ես ես եմ», 288): Վա­վե­րա­կան նա­խա­տի­պե­րի ար­ձա­գան­քը հաս­նում է գրո­ղին. «Ինչ որ գրել եմ` իմ աշ­խար­հի, իմ ճա­նա­չած մարդ­կանց մա­սին է, եր­բեմն անուն­նե­րը փո­խում եմ (նե­ղա­նում են), մեկ-­մեկ էլ չեմ փո­խում, հի­մա էլ ջոկ են նե­ղա­նում» (նույն տե­ղում, էջ 370):

Եվ այ­նու­ա­մե­նայ­նիվ, հարց է առա­ջա­նում, ին­չու՞ գրող­նե­րը ճա­նա­չե­լի են թող­նում նա­խա­տի­պե­րին, չեն հե­ռա­նում վա­վե­րա­կա­նու­թյու­նից: Հիշ­ենք Վուլ­ֆի խոս­քե­րը` ախր նրանք հո­յա­կապ մար­դիկ են, որոնց մա­սին չի կա­րե­լի չգ­րել: Մաթևոս­յա­նի պա­տաս­խա­նը նման է, թերևս ոչ նույ­նը. «Ինձ հա­մար յու­րա­քանչ­յուր իրա­կան մարդ ավե­լի թանկ է, քան բո­լոր տե­սա­կի վե­րա­ցար­կում­նե­րը, որով­հետև վե­րա­ցար­կում­նե­րից են գո­յա­նում գու­մար­տակ­նե­րը, այս­քան մարդ է զոհ­վել: Յու­րա­քանչ­յուր իրա­կան մարդ դա­րե­րի աշ­խա­տանք է, հա­զար տար­վա գո­յա­ցու­թյուն, ծմա­կուտ­ցի ցան­կա­ցած մար­դու մեջ շեքս­պիր­յան ող­բեր­գու­թյուն կա, շիլ­լեր­յան ճախ­րանք, տոլս­տո­յա­կան մաք­րու­թյուն, էլ ին­չու՞ պի­տի մարդ հո­րի­նեմ, կյանք հո­րի­նեմ: Ես իմ երկ­րի լու­սան­կա­րիչն եմ, վա­վե­րագ­րողն եմ, և ինձ լի­ո­վին բա­վա­րա­րում է եղած կյան­քը» («Ես ես եմ», էջ 371):

Կա ստեղ­ծա­գոր­ծա­կան մի հատ­կա­նիշ ևս, որ մո­տեց­նում է Մաթևոս­յա­նին Վուլ­ֆի ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը: Եր­կու գրող­ներն էլ ու­նեն ստեղ­ծա­գոր­ծա­կան մի անտ­րո­հե­լի աշ­խարհ: Վուլ­ֆի հա­մար դա Տունն է մե­ծա­տա­ռով, Մաթևոս­յա­նի հա­մար Ծմա­կու­տը: Տու­նը Վուլ­ֆի հա­մար ոչ մի­այն և ոչ թե իր ծնն­դա­վայր Էշ­վիլ գյու­ղա­քա­ղաքն է, այլ` ամ­բողջ Ամե­րի­կան, որի տուն լի­նե­լու գա­ղա­փարն առա­վել սաստ­կա­նում է Ամե­րի­կա­յից բա­ցա­կա­յե­լու դեպ­քում: Զու­գա­հե­ռը Մաթևոս­յա­նի մոտ Ահ­նի­ձո­րից աբստ­րահ­ված Ծմա­կու­տի գե­ղար­վես­տա­կան մի­ջա­վայրն է, որի բնա­կիչ­նե­րը Մաթևոս­յա­նի կամ­քով աս­տի­ճա­նա­բար ավե­լա­նում են` երևան հա­նե­լով խնա­մի­ա­կան, դրա­ցի­ա­կան ու բա­րե­կա­մա­կան նո­րա­նոր կա­պեր ու պար­զա­պես մարդ­կա­յին ավե­լի խոր ու բարդ հա­րա­բե­րու­թյուն­ներ: Մաթևոս­յա­նը գրում է. «Ես ու­զում եմ կրկ­նել իմ փոր­ձը գրա­կա­նու­թյան մեջ` հիմ­նել իմ գյու­ղը, և վս­տահ եմ, որ հա­ջո­ղե­լու եմ: Երբ ես եկա` Ահ­նի­ձո­րը կար, Ծմա­կու­տը չկար: Ծմա­կուտն իրա­կան Ահ­նի­ձո­րի և իմ սի­րո մի­ու­թյունն է: Ծմա­կու­տը լի­նե­լի­ու­թյան մեջ է, քա­նի ես կամ` Ծմա­կու­տը փո­փոխ­վե­լու, մե­ծա­նա­լու, բազ­մա­մարդ է դառ­նա­լու: Ծմա­կու­տը իմ սերն է, իմ վե­րա­բեր­մուն­քը, իմ տագ­նա­պը մար­դու հա­մար: Ծմա­կու­տը ես եմ» («Ես ես եմ», էջ 271):

Առանձ­նա­հա­տուկ է եր­կու գրող­նե­րի ժա­ռան­գա­կան կա­պը իրենց մայ­րե­րի հետ: Եր­կու­սի մոտ էլ ակն­հայտ է մայ­րա­կան գե­նե­րի ժա­ռան­գա­կան փո­խան­ցու­մը, կապ­վա­ծու­թյու­նը մոր հետ, մայ­րա­կան հատ­կա­նիշ­նե­րի գնա­հա­տու­թյու­նը: Ուշ­ադ­րու­թյան ար­ժա­նի է թե՛ Վուլ­ֆի, թե՛ Մաթևոս­յա­նի մայ­րե­րի եր­կա­կի ու հա­կա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը գրո­ղա­կան ար­վես­տի նկատ­մամբ: «Աշ­նան արև» վի­պա­կում Աղու­նը մեկ հպար­տու­թյամբ նշում է, որ իր Ար­մե­նակ որ­դին լավ արեց, որ «գրո­ղա­կան ջի­ղը զար­գաց­րեց», որ նա Ժու­ռ­նա­լիստ­նե­րի մի­ու­թյան ան­դամ է, իսկ այդ մի­ու­թյու­նը մեկն է Հա­յաս­տա­նում, մի ու­րիշ դեպ­քում ափ­սո­սանք է հայտ­նում, թե ին­չու զա­վա­կը չգ­նաց անաս­նա­բու­ժա­կան, կգար գյու­ղում կար­գին պաշ­տոն կս­տա­նար: Հե­տաքրքրա­կան է, որ Վուլ­ֆի մայրն էլ առանձ­նա­պես բարձր կար­ծի­քի չէր որ­դու գոր­ծի մա­սին և իս­կի դա գործ էլ չէր հա­մա­րում: Մի­սիս Վուլ­ֆը գտ­նում էր, որ եթե ու­րիշ­նե­րը պի­տի աշ­խա­տեն վեր­նաշ­ա­պիկ գնե­լու հա­մար, ապա Թո­մի բախ­տը բե­րել է, նա վեր­նաշ­ա­պի­կով է ծն­վել: Նրա հա­մար շատ զար­մա­նա­լի էր, որ Թոմն իրեն հա­մա­րում է աշ­խա­տա­վոր և ան­գամ այդ աշ­խա­տան­քը ֆի­զի­կա­կան բնույթ ու­նի, մար­դը գիշ­եր-­ցե­րեկ տանջ­վում է, գրում ու ջն­ջում է: Ութ­սու­նին մոտ հա­սա­կում ևս լի­նե­լով աշ­խույժ ու գոր­ծուն­յա, որ քչե­րին է բնո­րոշ, Վուլ­ֆի մայ­րը նաև շատ գործ­նա­կան էր ու նպա­տա­կաս­լաց և նրան թվում էր, թե գրե­լը աճ­պա­րա­րու­թյան նման մի բան է, գրող­նե­րը զոռ են տա­լիս երևակա­յու­թյա­նը, և քա­նի դեռ դրա հա­մար վճա­րում են, ու­րեմն անհ­րա­ժեշտ է որ­քան հնա­րա­վոր է` շատ փող աշ­խա­տել: Խնդի­րն այս­տեղ ամենևին էլ այն չէր, որ Վուլ­ֆը հա­մա­ձայն չէր (բնա­կա­նա­բար) մոր հետ, այլև ավե­լի շատ այն, որ նա, թե­կուզ հու­մո­րով, թե­կուզ չհա­մա­ձայ­նե­լով մոր հետ, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ան­հրա­ժեշտ էր հա­մա­րում հրա­պա­րա­կել նրա կար­ծի­քը, որը հեշ­տու­թյամբ կա­րող էր շր­ջան­ցել:

Ավե­լի հե­տաքրք­րա­կա­նը Վուլ­ֆի ըն­կե­րոջ` Ջոն Թե­րի­ի տպա­վո­րու­թյուն­ներն են Վուլ­ֆի մոր, ինչ­պես նաև մոր ու որ­դու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, նրանց նմա­նու­թյուն­նե­րի և տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Մաս­նա­վո­րա­պես մոր մա­սին հուշ­ա­գի­րը նկա­տում է, որ նա այն­քան ինք­նավս­տահ էր, որ նրան որևէ բա­նում օգ­նել պար­զա­պես անհ­նար էր: Թե­րին տի­կին Վուլ­ֆի մտա­ծո­ղու­թյա­նը բնո­րոշ մի օրի­նակ է բե­րում: Տի­կի­նը գտ­նում էր, որ փետր­վար ամ­սին երեք նշա­նա­վոր ամե­րի­կա­ցի­ներ են ծն­վել` 12-ին` Աբ­րա­համ Լին­կոլ­նը, 16-ին` ին­քը` Ջու­լի­ա Վուլ­ֆը և 22-ին` Ջորջ Վաշ­ինգ­տո­նը: Ի տար­բե­րու­թյուն որ­դու, որ առա­վե­լա­պես գնա­հա­տում էր հոգևոր ար­ժեք­նե­րը, մայ­րը գե­րա­դա­սում էր փողն ու իշ­խա­նու­թյու­նը, ին­քը ևս ձգ­տում էր հարս­տու­թյան և ջանք չէր խնա­յում դրա հա­մար: Մայր ու որ­դի նման էին խոս­քա­ռա­տու­թյամբ: Թո­մաս Վուլ­ֆի մա­սին գրող գրա­կա­նա­գետ­ներն ու հուշ­ա­գիր­նե­րը տար­բեր առիթ­նե­րով շեշ­տում էին, թե ինչ­քան շատ բառ էր օգ­տա­գոր­ծում գրո­ղը (նա օրա­կան գրում էր հինգ հա­զար բառ): Հե­մին­գու­ե­յը, նկա­տի ու­նե­նա­լով Վուլ­ֆի խոս­քի ան­կա­սե­լի հե­ղե­ղը (և՛ բա­նա­վոր, որ զգաց­մուն­քայ­նու­թյան նշան էր, և՛ գրա­վոր, որ ար­դեն ստեղ­ծա­գոր­ծա­կան առանձ­նա­հատ­կու­թյուն էր), իր «Աֆ­րի­կա­յի կա­նաչ բլուր­նե­րը» եր­կում եր­գի­ծան­քով գրում է. «Ես մտա­ծում եմ, որ եթե Թո­մաս Վուլ­ֆին աք­սո­րե­ին Սի­բիր, այդ նրան գրող կդարձ­ներ, դա այն­պի­սի ցն­ցում կլի­ներ նրա հա­մար, ինչն ան­հրա­ժեշտ է, որ­պես­զի նա ազատ­վի բա­ռե­րի ան­սահ­ման հե­ղե­ղից և յու­րաց­նի հա­մա­մաս­նու­թյան զգա­ցու­մը»5:

Խոս­քա­ռա­տու­թյամբ աչ­քի էր ընկ­նում Վուլ­ֆի մայ­րը: Հուշ­ա­գի­րը, որը Թո­մա­սի հրա­վե­րով գնում է նրանց տուն` մոր այ­ցե­լու­թյան առ­թիվ, գրում է, թե ինչ­պես մայ­րը հյու­րին բա­վա­կա­նա­չափ ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո, սե­ղա­նի շուրջ դառ­նում է ոչ մի­այն հյու­րա­սեր, այլև շա­տա­խոս: «Մի­սիս Վուլ­ֆի հիշ­ո­ղու­թյան փա­կան­նե­րը բաց­վե­ցին: Նա պատ­մում էր մեզ մե­կը մյու­սի ետևից անընդ­հատ նոր պատ­մու­թյուն­ներ Էշ­վի­լի և իր մա­սին: Ինչ­-որ բան այդ ամե­նից ինձ հայտ­նի էր ար­դեն Թո­մա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից» (Նույն տե­ղում, էջ 361):

Թերևս ավե­լի ժլատ են տե­ղե­կու­թյուն­նե­րը Հրանտ Մաթևոս­յա­նի և նրա մոր բնա­վո­րու­թյուն­նե­րի նմա­նու­թյան կամ տար­բե­րու­թյան մա­սին: Հա­վա­նա­բար նոր պետք է գր­վի այդ մա­սին: Բա­րե­բախ­տա­բար ամե­նա­թան­կա­գին տե­ղե­կու­թյուն­նե­րը, թեև շատ հա­մա­ռոտ, հա­ղոր­դում է ին­քը` Մաթևոս­յա­նը: Թղ­թակ­ցի այն հար­ցին, թե Մաթևոս­յա­նը ու­մի՞ց է ժա­ռան­գել գրո­ղի իր տա­ղան­դը, հո՞ր, թե՞ մոր կող­մից, գրո­ղը աներկ­բա պա­տաս­խա­նում է. «Մորս կող­մից: Սո­վո­րա­կան դեպ­քերն այն­պե՛ս էր տես­նում, այն­պե՛ս էր պատ­մում… Շատ սի­րուն մի եր­կու պատ­կեր հիշ­ում եմ: Ավե­տիք պա­պի մեծ ըն­տա­նի­քը հա­վաք­վում էր` հարս­նե­րը և տա­լե­րը: Մենք` երե­խե­քով, ներ­կա էինք լի­նում և լսում գյու­ղի ամ­բողջ թա­տե­րաց­ված կյան­քը հարս­նե­րի կա­տար­մամբ: Ամ­բողջ գյու­ղի տնազն անում, ամ­բողջ գյու­ղը ներ­կա­յաց­նում էին: Շար­ժում­նե­րից բո­լո­րը ճա­նաչ­վում էին: Եվ հենց այդ­տեղ ստեղծ­վում էր դրա­ման, կո­մե­դի­ան:… Լե­զուն կա­նայք են ստեղ­ծում: Հիշ­ենք Պուշ­կի­նին. իր լե­զուն իր դա­յակն է ստեղ­ծել» («Ես ես եմ», էջ 516):

Աս­վա­ծի տար­բեր առիթ­նե­րով կրկ­նու­թյու­նը հաս­տա­տում է ճշ­մար­տու­թյու­նը: Մաթևոս­յա­նը պատ­մում է, որ իրենց տա­նը ոչ մի­այն գրի և գրա­կա­նու­թյան, այլև բա­ռի նկատ­մամբ իս­կա­կան պաշ­տա­մունք գո­յու­թյուն ու­ներ, որ սկիզբ էր առ­նում մո­րից: Մայ­րը զգում էր, որ գրի և գրա­կա­նու­թյան շնոր­հիվ կա­րե­լի է զա­վակ­նե­րին դուրս բե­րել խա­վա­րից, հասց­նել հա­ջո­ղու­թյան, որի հնա­րա­վո­րու­թյու­նը ժա­մա­նա­կին չի տր­վել իրեն: «Նա նաև հի­ա­նա­լի պատ­մել գի­տեր,- հիշ­ում է Մաթևոս­յա­նը,- ոչ մի­այն պատ­մում էր, այլև ամ­բողջ բե­մա­կա­նա­ցում­ներ էր խա­ղում­…Ես եր­բեմն բա­ցա­հայ­տո­րեն զգում եմ իմ գրած­նե­րում մորս հն­չե­րան­գը, նույ­նիսկ նրա խոս­քի ռիթ­մը, որից եթե շեղ­վում եմ, ու­րեմն ինչ­-որ բան այն­պես չեմ գրել…» (նույն տե­ղում, էջ 288): Սրա­նով գրե­թե ամեն ինչ աս­ված է:

Կար­ծում ենք, որ հենց մո­րը պատ­կե­րող գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյամբ էլ կա­րե­լի է ավե­լի առար­կա­յա­կան ու տե­սա­նե­լի դարձ­նել այս գրող­նե­րի կեր­պա­վոր­ման ինչ­-ինչ առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի նմա­նու­թյու­նը; Զու­գադ­րու­թյու­նը կա­րե­լի է կա­տա­րել Թո­մաս Վուլ­ֆի «Երկ­րի ոս­տայ­նը» փոք­րիկ վի­պա­կի և Մաթևոս­յա­նի «Աշ­նան արև», մա­սամբ «Ծա­ռե­րը» վի­պակ­նե­րի միջև: Պետք է հաշ­վի առ­նել այն հան­գա­ման­քը, որ վե­րոնշ­յալ վի­պա­կի վրա քչերն են ուշ­ադ­րու­թյուն դարձ­նում, որով­հետև Վուլ­ֆի մա­սին գրող­նե­րը առա­վե­լա­պես կենտ­րո­նա­նում են նրան հռ­չակ բե­րած հիմ­նա­կան գոր­ծե­րի («Նա­յի՛ր տա­նը քո, հրեշ­տակ», «Ժա­մա­նա­կի և գե­տի մա­սին», «Դե­պի տուն վե­րա­դարձ չկա») վրա, մինչ­դեռ գո­նե մեզ հե­տաքրք­րող հար­ցի տե­սանկ­յու­նից «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կը լուրջ ար­ժեք ու­նի: Այդ գոր­ծը շատ բարձր է գնա­հա­տում Պեր­կին­սը. «Նա ու­նի մի վի­պակ` «Երկ­րի ոս­տայ­նը», ոչ հա­սա­րակ, իր տե­սա­կի մեջ կա­տար­յալ: Հիշ­ում եմ, որ ինչ­-որ ասա­ցի նրան. «Այս­տեղ չի կա­րե­լի փո­խել ոչ մի բառ»6: Դարձ­յալ ինք­նա­կեն­սագ­րա­կան բնույ­թի այդ վի­պա­կը լրաց­նում է Վուլ­ֆի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ամ­բող­ջաց­նում այն:

Թե՛ «Երկ­րի ոս­տայ­նը», թե՛ «Աշ­նան արև» վի­պակ­նե­րում մայրն ըն­կալ­վում է իբրև երկ­րի հիմք, հաս­տա­տուն մի մե­ծու­թյուն, որի վրա հեն­վում է կյան­քը:

Եր­կու վի­պակ­նե­րում էլ մայ­րը գնում է որ­դու մոտ: Վուլ­ֆի վի­պա­կում ար­դեն գնա­ցել է, Մաթևոս­յա­նի վի­պա­կում` պատ­րաստ­վում է գնա­լու: Եր­կու դեպ­քում էլ կա­նայք վախ ու­նեն քա­ղա­քից: Էլայ­զան որ­դուն ասում է. «Գյուղ տե­ղը կյան­քում չես կոր­չի, էն­քան որ մի նշան ու­նե­նամ, հա, տղաս, ճիշտ եմ ասում…­ Դու էլ հենց էս­տե՞ղ պի­տի ապ­րե­իր: Ոնց էլ գտել ես»: «Աշ­նան արևի» կի­նո­վի­պակ դարձ­րած տար­բե­րա­կում, երբ Սի­մոնն Աղու­նին գյուղ է տա­նում, ճա­նա­պար­հին, կա­յա­րա­նում Աղունն առա­ջար­կում է մնալ այդ­տեղ, աշ­խա­տել ու ապ­րել և հան­կարծ հայտ­նա­բե­րում է, որ Սի­մո­նը «չո­րա­ցել մնա­ցել էր, նա չէր սա­զում այդ քա­ղա­քին և վա­խե­նում էր այդ քա­ղա­քից»:

Եր­կու վի­պա­կում էլ մայ­րերն աչ­քի են ընկ­նում ինք­նավս­տա­հու­թյամբ, սե­փա­կան իրա­վա­ցի­ու­թյան հա­մոզ­մուն­քով: Սե­րո­յին հան­դի­մա­նե­լով` Աղունն ասում է. «Հաս­կա­ցողն իհա՛ր­կե մե­նակ ես եմ: Աստ­ված որ մի քա­նի ան­հաս­կա­ցող է ստեղ­ծում` կողք­նե­րին մի հատ էլ հաս­կա­ցող է ստեղ­ծում, որ ան­հաս­կա­ցող­նե­րին գե­լը չու­տի»: Անգ­րա­գետ Աղու­նը վս­տահ է իր բնա­կան խել­քի հա­մար և իր անգ­րա­գի­տու­թյու­նը ու­րիշ­նե­րի գրա­գի­տու­թյու­նից բարձր է դա­սում. «Ե՞ս չգի­տեմ: Ես բա­նաս­տեղծ եմ: Ես մի գյու­ղի չափ խոսք ու տրա­մա­բա­նու­թյուն ու­նեմ, ես Վան­քե­րի ցե­ղից եմ»: Սրան հետևում է վի­պա­կի այն հատ­վա­ծը, երբ Աղու­նը հայ­տա­րա­րում է, թե ին­քը թու­թակ չէ, որ ու­րիշ­ի գրածն ար­տա­սա­նի:

«Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կում ևս Էլայ­զան իր անգ­րա­գի­տու­թյու­նը բարձր է դա­սում ու­սում­նա­կան­նե­րի իմա­ցա­ծից: Ահա թե ինչ է ասում Էլայ­զան. «Որ­դի՛ս, իմ հիշ­ած­նե­րը քո գր­քե­րի մեջ էլ չկան: Էդ ո՞վ պի­տի գրեր: Բան չեմ ասում, փոր­ձել են գրել, պատ­մել եղած-­չե­ղած պա­տե­րազմ­նե­րից ու կռիվ­նե­րից, բայց, սուրբ Աստ­վա­ծա­ծին, իրենք ինչ գի­տեն, թե ոնց է եղել, ախր չկա­յին, որ տես­նե­ին: Գրում են, կար­ծես վա­ղուց է եղել, հե­ռու-­հե­ռու աշ­խարհ­նե­րում, բայց ի՞նչ իմա­նան, որ էդ ժա­մա­նակ քա­մի էր փչում, արևի փայլ կար, ծխի հո­տը բռ­նել էր բա­կը…»: Հարևան­ցի նկա­տենք, որ այս հատ­վա­ծը մոր ինք­նավս­տա­հու­թյու­նը հաս­տա­տե­լուց ավե­լի երևան է հա­նում նաև իրա­կա­նու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնա­լու Վուլ­ֆի գե­ղա­գի­տու­թյու­նը, որը լրաց­նում է այս առու­մով ար­դեն աս­վա­ծը: Վե­րա­դառ­նանք Էլայ­զա­յին: Իր հիշ­ո­ղու­թյամբ հպարտ` նա ասում է որ­դուն. «Ես հինգ տա­րե­կան աղ­ջիկ էի էդ ժա­մա­նակ, ինչ եղել–չի եղել, հիշ­ում եմ, դրա­նից առաջ եղածն էլ եմ հիշ­ում, ու միտքս են բա­ներ, որ դու չես էլ լսել, տղաս, չնա­յած մեր մի­ջի ու­սում­նա­կա­նը դու ես»: Ի դեպ, «Դե­պի տուն վե­րա­դարձ չկա» վե­պում, իր խմբագ­րին հղած նա­մա­կում հե­ղի­նա­կին մարմ­նա­վո­րող Ջորջ Ու­ե­բե­կը խոս­տո­վա­նում է. «Ես խճճ­վել եմ հս­կա­յա­կան ոս­տայ­նի մեջ, ին­չը ինձ ժա­ռան­գու­թյուն է հա­սել հիշ­ո­ղու­թյուն­նե­րի անս­պառ պաշ­ա­րից, և այդ ան­սո­վոր հիշ­ո­ղու­թյան կա­րո­ղու­թյու­նը, որ գա­լիս է մայ­րա­կան կող­մի նախ­նի­նե­րից (ընդ­գծու­մը մերն է- Ժ.Ք.), մի­լի­ո­նա­վոր կեն­դա­նի թե­լե­րով ինձ կա­պում է անց­յա­լի հետ, ոչ մի­այն իմ, այլև իմ հա­րա­զատ եզեր­քի անց­յա­լի հետ»7:

Հատ­կան­շա­կան է, որ եր­կու վի­պակ­նե­րում էլ մայ­րե­րը հա­մոզ­ված են, որ որ­դի­նե­րի գրո­ղա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը իրեն­ցից, նվա­զա­գույն դեպ­քում` իրենց տոհ­մից է ան­ցել: Էլայ­զան կաս­կած չու­նի, որ իր հո­րա­կան պա­պի խել­քը ժա­ռան­գել է որ­դին: «Ու որ շի­տակ խո­սենք, - ասում է նա, -իմ պապ Բիլ Փիթ­լան­դը բո­լո­րի կար­ծի­քով էլ գլ­խով մարդ էր: Իմա­ցած լի­նես, տղաս, որ քո շնորհ­քը պա­պիդ կող­մից է գա­լիս: Նա որ կր­թու­թյուն ու­նե­նար, շատ առաջ կգ­նար: Կյան­քում մի տող չէր կար­դա­ցել, բայց ամեն ին­չից խել­քը հաս­նում էր»: Հր. Մաթևոս­յա­նի «Աշ­նան արևին» ծա­նոթ ամեն ոք կա­րող է պն­դել, որ այս խոս­քե­րը բա­զում տար­բե­րակ­նե­րով ասում է Աղու­նը իր հայր Իշ­խա­նի խել­քի մա­սին, բայց որ­դու գրո­ղա­կան շնորհ­քի ակունք­նե­րը այդ­քան հե­ռու չի փնտ­րում: «Ախ­պորդ բո­լոր գրած­նե­րը իմ պատ­մած­ներն են, պո­ֆե­սոր Սե­րո: Ախ­պերդ ասում է ինչ որ իմ պատ­մածն է` գո­վում են, ինչ որ ինքն է ավե­լաց­նում` չեն գո­վում»: Սա խոս­տո­վա­նում է նաև Հր. Մաթևոս­յա­նը:

Մտա­ծո­ղու­թյան ու վար­քագ­ծի բազ­մա­թիվ նմա­նու­թյուն­ներ կա­րե­լի է ցույց տալ Էլայ­զա­յի ու Աղու­նի կեր­պար­նե­րի միջև: Տար­բեր են ազ­գա­յին բնա­վո­րու­թյուն­նե­րը, ավան­դույթ­նե­րը, ըն­տա­նե­կան կա­պե­րի ամ­րու­թյու­նը, կնոջ և տղա­մար­դու կար­գա­վի­ճակն ըն­տա­նի­քում և այլն: Բայց, ըստ երևույ­թին, այդ տար­բե­րու­թյուն­նե­րը կազ­մում են մարդ­կա­յին գո­յու­թյան երկ­րորդ շեր­տը, որն առա­ջա­նում է քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի զար­գաց­ման ճա­նա­պար­հին և ժո­ղո­վուրդ­նե­րին հե­ռաց­նում իրենց կե­ցու­թյան նախ­նա­կան վի­ճա­կից: Եվ որ­քան էլ տար­բեր են հա­յի ու ամե­րի­կա­ցու ըն­տա­նե­կան ավան­դույթ­նե­րը, միևնույնն է, եր­կու­սի (գու­ցե բո­լո­րի) հա­մար էլ ըն­տա­նե­կան օջա­խի ստեղ­ծո­ղը կինն է, որ իր ըն­տա­նե­կան բույ­նը հյու­սում է ոչ այն­քան և ոչ մի­այն սե­փա­կան ձեռ­քե­րով, այլև ամուս­նու ձեռ­քե­րով, բայց իր հղա­ցու­մով ու նպա­տա­կադ­րու­մով: «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի հե­րո­սու­հին սե­փա­կան ու­նեց­վածքն ու տու­նը իր անձ­նա­կան ջան­քե­րի արդ­յունք է հա­մա­րում. «…որ հորդ կի­նը չդառ­նա­յի, իր օրում մի սե­փա­կան չոփ էլ չէր ու­նե­նա»: Այս հայ­տա­րա­րու­թյա­նը վի­պա­կում նա­խոր­դում ու հա­ջոր­դում են դր­վագ­ներ, երբ հե­րո­սու­հին հիշ­ում է, թե ինչ­պես էր ին­քը ամուս­նուն սո­վո­րեց­նում պարտք չտալ ու­րիշ­նե­րին, քա­նի որ նա ըն­տա­նիք ու­նի և պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում ըն­տա­նի­քի հա­մար, իսկ պարտ­քը կա­րող են ուշ­աց­նել կամ ընդ­հան­րա­պես չվե­րա­դարձ­նել. «Էլ մար­դու փող չտաս, ոչ էլ պարտ­քով տուր, ամուս­նա­ցած մարդ ես, ըն­տա­նիք, երե­խեք ու­նես ու մե­նակ նրանց ես պար­տա­կան, ու­րիշ ոչ ոքի»: Կի­նը բա­ցում է ամուս­նու աչ­քե­րը: Օջա­խի և ապ­րուս­տի ստեղծ­մա­նը նպաս­տում է կնոջ աշ­խա­տա­սի­րու­թյու­նը և ստեղ­ծե­լու կա­րո­ղու­թյու­նը: Էլայ­զան աշ­խա­տա­սեր է, նա հո­ղից բա­րիք է ստեղ­ծում, նրա մա­սին մեկն ասում է. «Մեջդ հո­ղի ուժ կա, քո պես կին հեչ չեմ տե­սել:- Ու ճիշտ էր ասում, տղաս, ձեռքս չկ­պած` հո­ղը բա­րով էր լց­վում: Մի մատ երե­խա էի, ծառ էի տն­կում, պո­մի­դոր, տե­սակ-­տե­սակ ծա­ղիկ­ներ, մատ­ներս հողն էի խրում, ու հասկս ծլում էր»: Հե­ղի­նա­կա­յին միտ­քը կնոջ մա­սին դարձ­յալ ար­տա­հայտ­վում է մոր խոս­քե­րի մի­ջո­ցով. «Քո մայ­րը, տղաս, հո­ղի ուժ ու­ներ մե­ջը: … Իմ քաշ­ա­ծին ոչ մի ու­րիշ կնիկ չէր դի­մա­նա, հորդ հայ­հո­յանքն ու ծաղրն էլ վրա­յից»:

Թերևս ոչ բա­ռա­ցի­ո­րեն նույն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով ու հիշ­ո­ղու­թյուն­նե­րի նույն ըն­թաց­քով, բայց նույն կերպ է պատ­մում Աղունն իր ճա­կա­տա­գրի մա­սին: Սի­մոնն այդ­պես էլ մինչև վերջ չէր հա­մար­ձակ­վի իր բազ­ման­դամ ըն­տա­նի­քից (որ խցկ­ված էր մի սեն­յա­կում) զատ­վել (այ­սինքն` Էլայ­զա­յի խոս­քե­րով` սե­փա­կան մի չոփ էլ չէր ու­նե­նա), եթե Աղու­նը չհա­մա­ռեր. «Տուն ենք սար­քում:- Ին­չո՞վ ես սար­քում:- Էս ձեռ­քե­րովս:- Գնա սար­քիր,- Սի­մո­նը նրան հրեց ու դուրս եկավ` ին­քը դարձ­յալ կտ­րեց նրա ճա­նա­պար­հը. Տուն ենք սար­քում: -Սի­մո­նը ծնկով մի կողմ հրեց նրան ու ան­ցավ, նա դարձ­յալ վա­զեց ու ծն­կեց նրա դեմ:- Տու՜ն ենք սար­քում:- Չեմ սար­քում:- Տո՜ւն ենք սար­քու՜մ,- աղա­ղա­կեց ին­քը: Սի­մո­նը բարձ­րաց­րեց ու­րա­գը, և այդ ժա­մա­նակ ին­քը ծղր­տաց նրա երեսն ի վեր.- Էլ բա­վա­կան է…»: Եվ ու­րա­գի հա­ճա­խա­կի հար­ված­նե­րին, ծե­ծու­ջար­դին ու հայ­հո­յանք­նե­րին զու­գա­հեռ բարձ­րա­ցել է Աղու­նի շեն օջա­խը: Տա­ռա­պան­քի գնով, բայց նպա­տա­կա­յին, հետևողա­կան: «Հո­ղի տակ հան­գիստ չու­նե­նա քո պապ Իշ­խա­նը, աշ­խարհ­քը լի­քը տղա` գնա, Աղու­նիկ, Սի­մո­նից մարդ սար­քիր, գո­մից տուն սար­քիր, Ար­մե­նա­կից Ար­մե­նակ սար­քիր… Սար­քիր, սար­քիր, հե­տո էլ ար­դեն ոչ առող­ջու­թյուն կա, ոչ էլ խն­դա­լու սիրտ: Ու­րիշ­նե­րը պա­լա­տից պա­լատ գնան, ինձ հա­մար աստ­ված Ծմա­կուտն էր սահ­մա­նել ու Ծմա­կուտ` Սի­մո­նին»,- մոր­մո­քով հիշ­ում է Աղու­նը: Աղու­նին կար­ծես ձայ­նակ­ցում է «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի Էլայ­զան. «Աստ­ված ջան, ին­չեր եմ քաշ­ել, ին­չեր, հի­մի էլ ողջ­-ա­ռողջ կողքդ նս­տած զրույց եմ անում:- Իմ քաշ­ա­ծին ոչ մի ու­րիշ կնիկ չէր դի­մա­նա, հորդ հայ­հո­յանքն ու ծաղրն էլ վրա­յից»: Այս եր­կու հե­րո­սու­հի­նե­րը լրաց­նում են միմ­յանց, նրանք տար­բեր են իրենց խառն­ված­քով ու ազ­գա­յին հո­գե­բա­նու­թյամբ, բայց իրենց կյան­քի պատ­մու­թյունն անե­լիս գրե­թե կա­րող են շա­րու­նա­կել մե­կը մյու­սին:

Կար­ծում ենք` բեր­ված օրի­նակ­նե­րը բա­վա­կան են որոշ­ա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հան­գե­լու հա­մար, թեև կան նմա­նու­թյուն­նե­րը հաս­տա­տող այլ օրի­նակ­ներ ևս: Եթե շր­ջան­ցենք ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված ազ­դե­ցու­թյու­նը թե­կուզ այն պարզ ու հա­սա­րակ պատ­ճա­ռով, որ ամե­նա­թույլ գրողն ան­գամ կխու­սա­փեր ակ­նա­ռու նմա­նու­թյուն­նե­րից` իրեն չմատ­նե­լու հա­մար, և ար­դեն քն­նարկ­վել է ազ­դե­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյան հար­ցը, մնում է այս առն­չու­թյուն­նե­րի այլ պատ­ճառ­ներ որո­նել: Դա­րաշր­ջա­նով և աշ­խար­հագ­րա­կան մի­ջա­վայ­րով տար­բեր երևույթ­նե­րի, տվ­յալ դեպ­քում` գրա­կան փաս­տե­րի նմա­նու­թյու­նը դեռևս 19-րդ դա­րում մար­դա­բա­նա­կան դպ­րո­ցը ի դեմս Թեյ­լո­րի, բա­ցատ­րում էր մարդ­կու­թյան զար­գաց­ման նույն պատ­մա­կան փու­լե­րով, բայց այս­տեղ այդ փաս­տար­կը հա­զիվ թե օգ­նի, քա­նի որ խոս­քը չի վե­րա­բե­րում քա­ղա­քակր­թու­թյան զար­գաց­ման տար­բեր աս­տի­ճան­նե­րին: Վուլ­ֆի և Մաթևոս­յա­նի դեպ­քում գործ ու­նենք քա­ղա­քակր­թա­կան նույն դա­րաշր­ջա­նի երևույթ­նե­րի հետ, և եր­կու վի­պակ­նե­րի գրա­կան մի­ջա­վայ­րի տար­բե­րու­թյու­նը ոչ թե քա­ղա­քակր­թա­կան է, այլ սո­ցի­ալ- քա­ղա­քա­կան, հետևաբար` պատ­մա­կան զար­գաց­ման իմաս­տով ըն­թաց­քի կրկ­նու­թյան խն­դիր չկա:

Ան­շուշտ, կարևոր է նաև տի­ե­զեր­քի մի­աս­նա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը: Ամ­բողջ տի­ե­զեր­քում, մեծ ու փոքր մասշ­տա­բով գոր­ծում են նույն օրի­նա­չա­փու­թյուն­նե­րը` հաս­տա­տե­լով մար­դու, մարդ­կու­թյան և առ­հա­սա­րակ երևույթ­նե­րի մի­աս­նա­կա­նու­թյու­նը:

Թերևս ավե­լի հա­վա­նա­կա­նը մոր ար­քե­տի­պի նույ­նա­կա­նու­թյունն է եր­կու գրող­նե­րի հա­մար: Պատ­ճառ­նե­րը հաս­նում են մինչև աստ­վա­ծաշնչ­յան լե­գեն­դը, մինչև մայ­րիշ­խա­նու­թյան հետ­քե­րը: Ըստ Աստ­վա­ծաշն­չի` Եվան է ու­տում ար­գել­ված պտու­ղը, ճա­նա­չում գաղտ­նի­քը և ճա­նա­չել տա­լիս Ադա­մին: Ահա թե ին­չու կնոջ միտքն ավե­լի բաց է աշ­խար­հի դրու­թյան, կե­ցու­թյան օրենք­նե­րի հան­դեպ, նա ավե­լի աչ­քա­բաց է և ամուս­նուն կյան­քի ծո­վում լո­ղալ է սո­վո­րեց­նում: Ուս­տի ամենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ Էլայ­զան ամուս­նուն հոր­դո­րում է պարտք չտալ ու­րիշ­նե­րին, իսկ Աղու­նը ետ է բե­րում այն փո­ղե­րը, որ պարտք էին Սի­մո­նին, ու նա չէր կա­րո­ղա­նում ետ ստա­նալ: Այ­սինքն` եր­կու կա­նայք էլ, ինչ­պես օջա­խի պա­հա­պան հրեշ­տակ­ներ, ըն­տա­նի­քի շուրջն են կենտ­րո­նաց­նում ամու­սին­նե­րի վաս­տա­կը: Բնազ­դո­րեն, գե­նե­տիկ ճա­նա­պար­հով, գի­տակ­ցու­թյամբ թե ան­գի­տակ­ցո­րեն, նրանք նույն դերն են կա­տա­րում, ինչ բնու­թյու­նը նա­խա­պես սահ­մա­նել է նրանց հա­մար:

Մոր ար­քե­տի­պի գա­ղա­փա­րը կա­րող է լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ տալ հո­գե­վեր­լու­ծա­բա­նին` հե­տաքրք­րա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի հա­մար: Եր­կու վի­պա­կի հիմ­քում էլ մոր ու որ­դու հա­րա­բե­րու­թյուն­ներն են կամ, ավե­լի ճիշտ, մայ­րե­րի հիշ­ո­ղու­թյուն­նե­րը, որով­հետև որ­դին կամ որ­դի­նե­րը կրա­վո­րա­կան, աննշ­մա­րե­լի դեր ու­նեն (Ար­մե­նա­կը բա­ցա­կա է վի­պա­կում, Սե­րոն շատ նպա­տա­կա­մետ վար­քա­գիծ ու­նի, իսկ «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կում որ­դին հազ­վա­դեպ հար­ցե­րով ըն­թացք է տա­լիս մոր հիշ­ո­ղու­թյուն­նե­րին): Այ­սինքն` վի­պակ­նե­րի հիմ­քում մայ­րե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կամ հիշ­ո­ղու­թյուն­ներն են:

Ամենևին էլ չպետք է մտա­ծել, թե մայ­րե­րի պար­ծեն­կո­տու­թյու­նը, թե իրենք են իրենց որ­դի­նե­րին, ինչ­պես Աղու­նը կա­սեր, «գրո­ղա­կան ջիղ» փո­խան­ցել, ժպիտ հա­րու­ցե­լու կամ զա­վեշ­տի հա­մար է: Կ. Գ. Յուն­գը իր «Ան­գի­տակ­ցա­կա­նի հո­գե­բա­նու­թյու­նը» աշ­խա­տու­թյան մեջ «կո­լեկ­տիվ ան­գի­տակ­ցու­թյան ար­քե­տի­պը» գլ­խում գրում է, որ դեռևս մար­դու էմբ­րի­ո­նա­յին վի­ճա­կում նրա վրա, բնա­կա­նա­բար, մոր օր­գա­նիզ­մի մի­ջո­ցով, իբրև մա­քուր կեն­սա­բա­նա­կան, բնա­կան երևույթ, ազ­դում է այն­կողմ­նա­յին` տրանս­ցեն­դեն­տալ ֆունկ­ցի­ան, ձևավո­րում մար­դու էու­թյան մի­ջու­կը: «Տրանս­ցեն­դեն­տալ ֆունկ­ցի­ան գոր­ծում է ոչ անն­պա­տակ, այլ տա­նում է դե­պի մար­դու էու­թյան մի­ջու­կը»8,- գրում է Յուն­գը: Այս գոր­ծա­ռույ­թի էու­թյու­նը, ինչ­պես գրում է գիտ­նա­կա­նը, ան­հա­տա­կա­նու­թյան ձևավո­րումն է բո­լոր աս­պեկտ­նե­րով: Նույն աշ­խա­տու­թյան մի այլ «Анима и анимус» գլ­խում Յուն­գը ման­րա­մասն անդ­րա­դառ­նում է կա­նա­ցի սկզ­բի առ­կա­յու­թյա­նը տղա­մար­դու մեջ, որն ար­տա­հայտ­վում է հատ­կա­պես մոր հետ ու­նե­ցած կա­պի մեջ, ին­չը շատ ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ հա­տուկ ծե­սե­րով կտ­րում են տղա­մար­դու հա­սու­նու­թյան շր­ջա­նում: Հե­տո այդ կա­պը նոր դրսևորում է ստա­նում ամուս­նու­թյու­նից հե­տո կնո­ջից ու­նե­ցած կախ­վա­ծու­թյան մեջ (քնք­շու­թյան, սեն­տի­մեն­տա­լիզ­մի, կնոջ մեջ մայ­րա­կան գուր­գու­րան­քի փնտր­տուք և այլն): Ահա կա­նա­ցի սկիզ­բը, որ առա­ջին հեր­թին ար­տա­հայտ­վում է մոր կեր­պա­րում, պրո­եկտ­վում է ժա­ռան­գի ան­հա­տա­կա­նու­թյան մեջ ան­գի­տակ­ցա­բար: Թերևս հենց այս­տե­ղից էլ մոր մա­սին ըմբռ­նում­նե­րը ե­տըն­թաց ճա­նա­պար­հով հաս­նե­լով մինչև այն­կողմ­նա­յին, ան­գի­տակ­ցա­կան աշ­խարհ` նույ­նա­նում են: Ու այս­պես` մայ­րե­րը տար­բեր են ար­տա­քին աշ­խար­հում` կեն­ցա­ղում, սո­ցի­ու­մի պար­տադ­րած կա­նոն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, բայց խոր­քում, հո­գե­բա­նու­թյան խոր, ան­գի­տակ­ցա­կան շեր­տե­րում (որ մենք հա­ճախ բնազդ ենք ան­վա­նում) նման են այն­քան, ինչ­քան ասենք, կա­րե­լի է ասել Աղու­նի և Էլայ­զա­յի մա­սին:

Սա­կայն ամե­նից հե­տաքրք­րա­կանն այն է, որ Յուն­գի տե­սու­թյու­նը ոչ մի­այն շա­րու­նա­կու­թյուն, այլև հաս­տա­տում է գտ­նում մեր օրե­րում: 2010 թ. օգոս­տո­սի 8-ին Էդին­բուր­գում կա­յա­ցած գր­քի մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի ժա­մա­նակ հայտ­նի գրող Սալ­ման Ռուշ­դին հայ­տա­րա­րել է, որ գրա­կա­նու­թյան մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րի վրա ազ­դել են մոր պատ­մու­թյուն­նե­րը: Մո­րը նա հա­մա­րում է հա­մաշ­խար­հա­յին կար­գի բամ­բա­սող, որը որ­դուն սո­վո­րեց­րել է վե­րա­պատ­մել ու­րիշ­ի գաղտ­նիք­նե­րը: Ռուս­նե­րը այս հայ­տա­րա­րու­թյու­նը նկա­տի ու­նե­նա­լով «сплетня» բա­ռից (сплетать - կա­պել, հյու­սել, մի­աց­նել) մա­կա­բե­րում են գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան բնույ­թը: Ի՞ն­չը կա­րող է ավե­լի հե­տաքր­քիր ու գայ­թակ­ղիչ լի­նել, քան գաղտ­նի պատ­մու­թյուն­նե­րը հարևան­նե­րի, հա­րուստ­նե­րի և վեր­ջա­պես նշա­նա­վոր ան­ձանց մա­սին: Չէ՞ որ գրա­կա­նու­թյունն էլ հենց դրան­ցից է հյուս­վում, մա­նա­վանդ ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պե­րը, որոնց հե­ղի­նակ­նե­րը բամ­բա­սում են իրենց և իրենց ըն­տա­նիք­նե­րի մա­սին: Հրա­պա­րակ­ման հե­ղի­նա­կը հիշ­եց­նում է, որ Թո­մաս Մա­նը Նո­բել­յան մր­ցա­նակ է ստա­ցել հենց իր «Բուդ­դենբ­րոկ­ներ» ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պի հա­մար:

Եվս մի մաս­նա­վո­րե­ցում հար­ցի մեջ: Մայ­րե­րից, այս­պես կոչ­ված, «գրո­ղա­կան ջի­ղը» ժա­ռան­գա­բար անց­նում է հատ­կա­պես տղա զա­վակ­նե­րին: 1999թ. «Иностранная литература» ամ­սագ­րի N 3-ում տե­ղե­կու­թյուն է տպագր­ված ֆրան­սի­ա­կան «Лир» ամ­սագ­րի մա­սին, որ­տեղ շատ հե­տաքր­քիր հրա­պա­րա­կում կա գրող որ­դի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ նրանց մայ­րե­րի դե­րի մա­սին: Ըստ հո­գե­վեր­լու­ծա­բան Ժ.Բ. Պոն­տա­լի­սի, բո­լոր գրող­նե­րը, այս­պես թե այն­պես, իրենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում երկ­խո­սու­թյուն են սկ­սում մայ­րե­րի հետ, վի­ճում են նրանց հետ, ցույց տա­լիս իրենց սե­րը կամ վրեժ են լու­ծում ման­կա­կան վի­րա­վո­րանք­նե­րի հա­մար: Ստաց­վում է, որ մոր կեր­պա­րը որ­դի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում կա՛մ բա­րի փե­րի է, կա՛մ ըն­տա­նե­կան բռ­նա­կալ: Հրա­պա­րակ­ման հե­ղի­նա­կը շատ հե­տաքրք­րա­կան փաս­տեր է բե­րում իրենց մայ­րե­րի նկատ­մամբ տղա­մարդ գրող­նե­րի վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Ասում են, որ 88-ամ­յա Անա­տոլ Ֆրան­սի վեր­ջին բա­ռը, որ ար­տա­սա­նել է նա մա­հից առաջ, եղել է` «մա­մա», իսկ փոք­րիկ Ստեն­դալն այն­քան էր պաշ­տում մո­րը, որ նրա մա­հից հե­տո (երբ ին­քը ութ տա­րե­կան էր) խան­դում էր հո­րը և ատում նրան: Հո­գե­վեր­լու­ծա­բան Պոն­տա­լի­սը բազ­մա­թիվ այս­պի­սի օրի­նակ­ներ է բե­րում ֆրան­սի­ա­կան գրա­կա­նու­թյու­նից (Գ. Ֆլո­բե­րի, Մար­սել Պրուս­տի, Պ. Սարտ­րի, Լ. Արա­գո­նի և այ­լոց կյան­քից): Նա մի­այն մեկ եզա­կի օրի­նակ է հիշ­ում հա­կա­ռակ բո­վան­դա­կու­թյամբ. մա­դամ Սե­վին­յեն գրող է դար­ձել, որով­հետև պաշ­տում էր աղջ­կան:

Մի վեր­ջին նկա­տա­ռում ևս: Վե­րա­դառ­նանք Յուն­գին: Հո­գե­վեր­լու­ծա­բա­նը գտ­նում է, որ բո­լոր պաշ­տա­մունք­նե­րի մեջ ամե­նա­կարևորը նախ­նի­նե­րի, առա­ջին հեր­թին` ծնող­նե­րի պաշ­տա­մունքն է: Վուլ­ֆի վի­պա­կում Էլայ­զան հպար­տու­թյամբ խո­սում է պա­պի մա­սին` «Նա որ կր­թու­թյուն ու­նե­նար, շատ առաջ կգ­նար»: Աղու­նը, որ իր որ­բու­թյան դառ­նու­թյուն­նե­րի հա­մար մե­ղադ­րում էր իր հայր Իշ­խա­նին, մնա­ցած դեպ­քե­րում փա­ռա­բա­նում է նրա ու­ժը, խել­քը, ան­գամ չա­րու­թյու­նը: Յուն­գը մի­ա­ժա­մա­նակ նշում է, որ մար­դու հա­սու­նաց­ման, սե­րունդ­նե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյան և հատ­կա­պես տղա­մար­դու կյան­քում կնոջ երևան գա­լուն զու­գա­հեռ նվա­զում է այդ պաշ­տա­մում­քը: Նա խոս­քը մաս­նա­վո­րեց­նում է կնոջ մա­սին, քա­նի որ «Կի­նը իր` տղա­մար­դուն այդ­քան ոչ նման հո­գե­բա­նու­թյամբ ին­ֆոր­մա­ցի­ա­յի աղբ­յուր է (և այդ­պես է եղել միշտ) տղա­մարդ­կանց ան­հա­սա­նե­լի իրե­րի մա­սին» (նշ­ված գիր­քը, էջ 189): Ըստ Յուն­գի` տղա­մար­դու ին­տու­ի­ցի­ա­յին գե­րա­զան­ցող կնոջ ին­տու­ի­ցի­ան ի վի­ճա­կի է տղա­մար­դուն ու­ղի ցույց տա­լ, որը նա չէր կա­րող գտ­նել սե­փա­կան զգա­ցո­ղու­թյամբ: Հիշ­ենք, թե ինչ­պես է Աղունն անընդ­հատ խրա­տում Սի­մո­նին` փոր­ձե­լով իր «հան­րա­յին ամուս­նուն» հա­սա­րա­կա­կան օգ­տա­կար գոր­ծու­նե­ու­թյու­նից թե­քել դե­պի ըն­տա­նե­կան խն­դիր­նե­րը: Ճիշտ նույն դիր­քե­րում է, իհար­կե ոչ Աղու­նի նման հեգ­նոտ-ս­րա­միտ լեզ­վակռ­վով, Էլայ­զան, երբ իր ամու­սին Գան­տին ան­վերջ զգուշ­աց­նում է տար­բեր մարդ­կանց խար­դա­վանք­նե­րից:

Կին և մայր` այս դե­րե­րի իրա­գործ­մամբ Աղունն ու Էլայ­զան մո­տե­նում են իրար, և մեր կար­ծի­քով, պատ­ճա­ռը մոր և կնոջ ար­քե­տի­պի հիմքն է: Բայց այդ եր­կու կեր­պար­նե­րը եթե ու­նեն ինչ­-ինչ նմա­նու­թյուն­ներ, տար­բեր են ոչ մի­այն էու­թյամբ, այլև կեր­պա­վոր­ման ար­վես­տով: Թ. Վուլ­ֆի «Երկ­րի ոս­տայ­նը» վի­պա­կի գնա­հա­տա­կա­նը տվել են ամե­րիկ­յան նշա­նա­վոր քն­նա­դատ­նե­րը: Նրա տե­ղը Ֆոլք­նե­րի, Ստայն­բե­քի, Հե­մին­գու­ե­յի կող­քին է: Նրա վի­պա­կում մոր խոս­քի մի­ջո­ցով հառ­նում է ամե­րիկ­յան կյան­քի պատ­կե­րը, մարդ­կա­յին ու ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը, մե­ծա­տա­ռով Տան պատ­կե­րը, որ խորհր­դան­շում է ամ­բողջ Ամե­րի­կան:

«Աշ­նան արև» վի­պա­կում Աղու­նի հիշ­ո­ղու­թյուն­նե­րի մեջ հառ­նում է ոչ մի­այն հայ կնոջ ան­ցած տա­ռա­պա­լից ու­ղու, այլև մի քա­նի տաս­նամ­յակ­նե­րի հայ գյու­ղի ու գյու­ղա­ցու պատ­մու­թյու­նը, որ անընդ­մեջ մա­քա­ռու­մի ճա­նա­պարհ է` գո­յի իմաս­տի ու անի­մաս­տու­թյան մա­սին մտո­րում­նե­րով: Դա հայ կյան­քի պատ­մու­թյունն է` հայ լեզ­վի հարս­տու­թյան բա­ցա­հայ­տու­մով: Եր­կու տար­բեր վի­պակ­ներ, որ իս­կա­պես ար­դա­րաց­նում են զու­գա­հեռ քն­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, երբ հե­ղի­նակ­նե­րը հա­վա­սար իրա­վուն­քով հան­դես են գա­լիս նույն հար­թու­թյան վրա:

1 . Հրանտ Մաթևոսյան, Ես ես եմ, 2005, էջ 355:Այս գրքից մյուս քաղվածքների էջերը կնշվեն տեղում:

2 Հինգ վիպակ, Երևան, 1991, «Ապոլոն» հրատարակչույուն, էջ 129: Վիպակից մյուս քաղվածքները կարվեն նույն հրատարակությունից:

3 Томас Вульф, Жажда творчества, Москва,1989,ст.373.

4 Томас Вульф, Домой возврата нет, Москва, Худ. Литература, 1982, ст.109.

5 Жажда творчества, ст.15.

6 Жажда творчества, ст.376.

7 . Томас Вульф, Домой возврата нет, Москва, худ.литература, 1982 г., ст.680.

8 Карл Густав Юнг, Психология бессознательного, Москва, ,,Реабилитация,,, 2004,ст.115.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ