СТАНЬ VIP

Ժիրայր Սեֆիլյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ժիրայր Սեֆիլյան

Сообщение:#1  Сообщение grqo » 05 фев 2014, 12:41

Ժիրայր Սեֆիլյան

Մականուն Ժիրո
Ծննդյան վայր Լիբանան, Բեյրութ
Պատկանելություն Հայաստան, ԼՂՀ Արցախ
Ծառայության թվականներ 1991–1998թթ
Կոչում Փոխգնդապետ
Հրամանատարն էր 1991թ –ից՝ ջոկի,
1992թ –ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի
1997թ –ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ,
1997-1998թթ –ին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար

Մարտեր/պատերազմներ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր

(ծն. հուլիսի 10, 1967, Բեյրութ, Լիբանան), հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։

1986թ.–ին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական քոլեջը։

1983-1990թթ –ին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։

1990թ –ին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991թ –ից եղել է ջոկի, 1992թ –ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997թ –ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998թթ –ին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար։

Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։

Երիտասարդ տարիքում հայրենասիրական նկատառումներով անդամակցել է ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, սակայն հետագայում, չընդունելով կուսակցության քաղաքական դիրքորոշումն ու պասիվ գործունեությունը, դուրս է եկել ՀՅԴ–ից։ 2001թ -ին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանության» կազմակերպությունը, հանդես է եկել այդ տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը, ինչի համար 2006թ –ին իր մարտական ընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման։ 2008թ –ին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, 2009թ –ին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։
(55.12 кб) Просмотров: 1318

(167.55 кб) Просмотров: 1318

(72.45 кб) Просмотров: 1318

JS4.jpg
JS4.jpg (6 кб) Просмотров: 1318
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo (Автор темы)
Активный участник
Активный участник
Информация: Показать детали

Ժիրայր Սեֆիլյան

Сообщение:#2  Сообщение grqo » 05 фев 2014, 12:44

" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo (Автор темы)
Активный участник
Активный участник
Информация: Показать детали



Вернуться в Կենսագրություններ